ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑԻՆ
Հարց ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ-ից
ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՈՂՋՈԻՅՆ ԵՂԲԱՅՐ… ՄԵՆՔ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԱՊՐՈՒՄՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ ԿԱՊՎԱԾ ՔՈ ԱՆՎՏԱՆԳՈԻԹՅԱՆ ՀԵՏ, ԱՅՆՔԱՆ ՈՐ ԵՐԲԵՄՆ ՔՈ ՎՐԱՅՈՎ ՎԱՏ ԵՐԱԶՆԵՐ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ: ԱՄԵՆԱՅՆ ԲԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՎՍՏՍՀԵԼԻՈՒԹՅԱՆԸ: ՉԵ՞Ս ԿԱՐԾՈԻՄ ՈՐ ԿՈՆԳՐԵՍԻ ԾԱՎԱԼԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԴԵՊԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈԻՄ ՈՐՈՇԱԿԻ ԲԱՑ ԿԱ ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ: ԵՎ ԵԹԵ ԱՅՈ, ԻՆՉՊԵ՞Ս ԷՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՅԴ ԲԱՑԻ ԼՐԱՑՈԻՄԸ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ, մարզերում ձեր ասած հարցի լուծումը պետք է իրագործեն Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակները, ովքեր պետք է ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպեն ոչ միայն տեղի բնակչության, այլեւ տեղի ակտիվի հետ: Վերջիններս էլ Երեւանից ժամանած հյուրերի հետ շփումներում պետք է նոր տեղեկություններ ստանան, գաղափարապես կոփվեն, ու Հայ ազգային կոնգրեսի փաստարկումները այսպես պետք է տարածվեն ողջ հանրապետությունում: Ես այս պահին չեմ կարող ասել, թե տվյալ աշխատանքը որքանով է արվում: Հույս ունեմ արվում է: Իսկ ընդհանուր առմամբ գաղափարների տարածման մեխանիզմը հենց դա է:













