> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ

ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ

Լեւոն Տեր-Պետրոսյան. մտորումներԵրեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը հեշտ չէ մեկնաբանել։ Ոչ այն պատճառով, որ մեկնաբանելու բան չկա. ընդհակառակը` այդ որոշումն այնքան բազմաշերտ է, որ դժվար է այդ շերտերից որեւէ մեկին նախապատվություն տալ։ Այսուհանդերձ, տվյալ պահին առավել կարեւոր է թվում արձանագրումը, որ այս քայլով առաջին նախագահը ցույց տվեց, որ առաջվա նման պահպանում է քաղաքական պայքարի առաջամարտիկի երիտասարդական ավյունը։ Այն, որ նման ընդունակություն կարող էր ունենալ 1988-ի Տեր-Պետրոսյանը, հասկանալի է։ Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս։ Արդյո՞ք անսպասելի էր Տեր-Պետրոսյանի այս որոշումը։ Մեծ հաշվով` ոչ։ Սա մի իրադարձություն էր, որի տեղի ունենալու հույսը թաքնված էր Հայ ազգային կոնգրեսի շատ համախոհների մտքերում, պարզապես այդ մասին խոսում էին սուրճի սեղանների շուրջ, բայց ոչ` հրապարակայնորեն։ Սրա պատճառն այն էր, որ շատերը վստահ չէին, որ Հայաստանի հիմնադիր-նախագահը իր համար պատշաճ կհամարի պայքարը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։ Տեր-Պետրոսյանը, սակայն, գնաց նման քայլի եւ դա արեց ոչ թե պատշաճությունը կամ ոչ պատշաճությունը հաշվի առնելով, այլ, որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, հաշվարկելով, որ Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունը ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու ամենաուղիղ ճանապարհն է։ Եւ, ի դեպ, շատ հետաքրքիր կենսագրություն ունի Տեր-Պետրոսյանը` Հայաստանի առաջին նախագահ եւ Երեւանի` ուղիղ ընտրված առաջին քաղաքապետ։ Այս տիտղոսը գործնականում նվաճված եմ համարում, որովհետեւ ակնհայտ է, թե ում պետք է ընտրել` Չոռնի Գագո-Լեւոն Տեր-Պետրոսյան երկընտրանքի դեպքում։ Քավ լիցի, գուցե այլ կուսակցությունների ցուցակներում հարգելի մարդիկ լինեն, բայց հասկանալի է, որ մեծ հաշվով, ընտրությունը պարզ է` Չոռնի Գագո՞, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Չեմ ուզում քննարկել անգամ այն տարբերակը, որ այս ընտրության արդյունքում Չոռնի Գագոն դառնա Երեւանի քաղաքապետ։ Այս պարագայում, ինչպես կասեր Հրանտ Տեր-Աբրահամյանը, պետք է ընդամենը ասել. «Ապե ստե պահի, հա՞, ես իջնում եմ»։ Իսկ քաղաքապետի ընտրություններում Տեր-Պետրոսյանի առաջադրման հաջորդ արդյունքը Հայ ազգային կոնգրեսի մոբիլիզացիան է։ Կոնգրեսի ակտիվը վերջին շրջանում որոշակի վակուումային վիճակում էր, եւ շատերը չէին պատկերացնում իրենց հետագա անելիքը։ Հիմա յուրաքանչյուրը ունի կոնկրետ անելիք, յուրաքանչյուրը` սկսած Կոնգրեսի վերնախավից, ավարտած հանրահավաքի ամենավերջին շարքում կանգնող ՀՀ քաղաքացով։ Այդ անելիքը շատ կոնկրետ է, եւ անելիքի վայրը նույնպես կոնկրետ է` Երեւան քաղաք, սկսած այն շենքից, որում ապրում եք, ավարտած աշխատավայրով, երթուղային տաքսիով, սրճարանով, հեռախոսազրույցով, ինտերնետային չաթով եւ այսպես շարունակ։ Հայ ազգային կոնգրեսի որեւէ ակտիվիստ այլեւս չի կարող բողոքել, թե պարապ է ու չգիտի` ինչ անել։ Անելիքը պարզ է` մայիսի 31-ի ընտրություններում ձայն բերել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եւ ի վերջո, այս քայլով Տեր-Պետրոսյանը ջարդեց այն քարոզչության ողնաշարը, որ արդեն երկար ժամանակ հետեւողականորեն եւ լայնամասշտաբ իրականացնում են իշխանությունները ոչ միայն լրատվամիջոցներով, այլեւ բամբասանքների տարածման միջոցով։ Իշխանությունը փորձում էր հանրությանը համոզել, թե Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու քայլեր է մտմտում։ Այս պատմությունից իրոք հեռացման հոտ է գալիս, բայց հեռացողների դերում հայտնվում են նրանք, ովքեր հեռացում էին կանխատեսում Տեր-Պետրոսյանի համար։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին` հասկանալի է, որ այս պայմաններում իշխանության միակ ռեսուրսը ընտրակեղծիքներն են մնում։ Բայց նաեւ ակնհայտ է, որ ընդդիմությունն այսօր ունի ընտրակեղծիքները կասեցնելու բոլոր հնարավորությունները։ Սրա համար անհրաժեշտ է ուղղակի կոնսոլիդացնել Հայ ազգային կոնգրեսի ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ հանրապետության ներուժը։ Քաղաքապետի ընտրությունների հաղթանակը ուղղակի դրված է Հայ ազգային կոնգրեսի «գրպանում», մնում է ուղղակի այդ «գրպանը» պահպանել ջեբկիրներից։

Հ.Գ. Չնայած Երեւանի քաղաքապետի ընտրությունները երկրում Սահմանադրական կարգը վերականգնելու լավ առիթ են, ակնհայտ է, որ ընդդիմությունը լուրջ ասելիք ունի նաեւ Երեւան քաղաքի հոգսերը, պրոբլեմները լուծելու մեխանիզմներ առաջարկելու իմաստով։ Կասկածից վեր է, որ ընդդիմությունը Երեւանի զարգացման ռազմավարական ծրագիր նույնպես կառաջարկի եւ յուրաքանչյուր երեւանցու հասանելի կդարձնի, թե ի վերջո` ինչ է շահելու նա Երեւանի կառավարումը ընդդիմությանը հանձնելուց հետո։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. ARKADIK
    Մարտ 18th, 2009 at 01:28 | #1

    NIKOL DJAN VONZEK GTNUM ARKADI GUKASYANI NSHANAKUM VORPES AMBOXDJ AZGI LIAZOR DESPAN/

  2. Աշոտ
    Մարտ 18th, 2009 at 01:53 | #2

    Իմ կարծիքով ընդդիմության իշխանության գալու դեպքում առաջին գործերից մէկը կլինի Ազատության հրապարակը նախկին տեսքի բերելը եւ այն ժողովրդին հանձնելը:

  3. Աշոտ
    Մարտ 18th, 2009 at 02:12 | #3

    Իմ կարծիքով ընդդիմության իշխանության գալու դեպքում առաջին գործերից մէկը կլինի Ազատության հրապարակը նախկին տեսքի բերելը եւ այն ժողովրդին հանձնելը:

  4. Armen M.
    Մարտ 18th, 2009 at 10:20 | #4

    mite Erevani hasarakutyun@ khandurzi,vor galustsahakyan@ hastati ir kar&iq@—(irenq vonc uzen aydpes el klini)aysinqn vochxari hoti tegh dni.Sa ughigh menamarti dzernoc e @ndhanrapes HAY joghovrdin.

  5. Arsen
    Մարտ 18th, 2009 at 13:47 | #5

    tox Galustn u gazel-neri terer@ mi patasxan tan te vonc en amen or NVASTACNUM mer kananc u axjiknerin ” dur@ lav paki!” munnatov, u marshrutni-um der haziv texavorvac axjnak@ mec janqerov noric bacuma ed GRUZOVIKI durn u pordzum aveli uzh gorcadrel…
    da iskakan patizh e u nvastacum…, ed gazel-ner@ Rusastanum vaxuc argelvac en mardkanc texapoxelu hamar. Sranq irenc bysnesi hamar tqac unen zhoxovrdi vra, amen or, amen rope u tariner sharunak, sran verj piti trvi te che?!!

  6. Սուրեն
    Մարտ 18th, 2009 at 14:27 | #6

    Էդ Ժառանգությունը ինչ ա էս նեղ մոմենտին իրանը առաջ տանում:
    Ընդդիմության մասշտաբով ՀԱԿ-ը մեծամասնություն ա, Ժառանգությունը` փոքրամասնություն: Այսինքն ՀԱԿ-ը պիտի ունենա առաջին տեղը ցուցակում: Կարծում եմ, որ դա տրամաբանական է:
    Ամեն դեպքում պետք չէ Ժառանգության միանալ-չմիանալը սարքել Հայոց հարց: ՀԱԿ-ը լիարժեք հզոր կառույց է:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  7. yervand
    Մարտ 18th, 2009 at 14:46 | #7

    Nikol jan es karadalov mi pah akamayic hisheci qo grac mi hodvac, karcem inch chi xosum eter@, parodian er inch chen grum terter@ haxordman!!!!..hisheci en pah@ vor du grum eir aravoti xmbagir aram abrahamyani masin vor na erdvum e vor bolor @ntrutyunnerum , nuynisk texakan inknakaravarman marminnneri @ntrutyunnerum ir dzayn@ tvel e levon ter petrosyanin!))))))))) nuynisk karox e texekank berel @ntrakan texamasic!!!!00 hima stacvuma nenc vor iarakanum na hnaravorutyun uni levonin @ntrelu TIM @ntrutyunnerum)))

    sa iharke sramtutyan kargov! isk vor levon@ shat chishta arel u eli mi nagam yevs bolorin mat arec nayev zarangutyan@ , da past e!

    isk zarangutyan ararki meg shat mec tramabanutyun chka, makeresayin e shat nranc tramabanutyun@ ete iharke ankexc e! incha nshanakum asel te qani vor levonin chen sirum menk drel enk mer teknacuin vor @ntren iran! sa SHAAT nmana AXQ-i en zamankva “banakcutyunnerin” te ov um shurg petk emiavorvi levon@ AXQ-i te AXQ-@ levoni!!!! ba!!! en vaxt el na er asum te gitek mard ka vor levonin chi uzum bajc @nddimutyuna , dra hamr tox inc miana vor dzayner chkori! nuynn el pastoren asum hima zarangutyun@! uxxaki petk e hishel te qani mard er molorutyan meg yev karcum er vor baci levonic urish @nddimutyun el ka i dems asenk AXQ-i! yev nranc tvum er te AXQin dzayn talov dzayn ein talis @nddimutyan@! AR@ HA!!!!! talis ein @nddimutyan@ ba chein talis!! inc tvuma nuynn el hima ! ete zarangutyun@ iroq ankexc e apa inc tvuma miak chisht voroshum vor karox e kayacnel stexcvac iravichakum apa hrazarvel masnakceluc @ndhanrapes yev zorakcel HAKin! sa haskanali klini bolori hamar!

    yev mi pah el vor arnvazn tarorinak e tvum! inch e nshanakum irenk der chgiten te ov e glxavorelu irenc cucak@ ???!!! ete du aragarkum es HAKin vor du es uzum aragi tex@ zbaxecnes yev nshum es konkret andz, apa inch pes akreli e chunenal voch mi teknacu aragi hamari miaynak handes galu depqum. kam nshanakum e vor sranov xostovanum en vor teknacu chunen yev haki het chhamadzaynvel@ uxxaki patchar er petk, kam el chgitem …

    ni xoskov HAXTANAK!!!!!!!!!!!!!!!!

    sa shat lav arit e zarangutyan irakan npatakneri bacahaytman hamar.

  8. ereg
    Մարտ 18th, 2009 at 16:39 | #8

    Стрелявшего найти не могут. А отдавшего приказ?

    Вчера на пресс-конференции в клубе “Взгляд” один из защитников по “Делу семи”, Овик Арсенян, заявил, что согласен с матерью погибшего во время событий 1 марта Давида Петросяна, которая не исключила, что в зале суда рядом с ней в статусе “потерпевшего” может сидеть полицейский, убивший из пистолета ее сына во время событий 1 марта в Ереване. По словам Арсеняна, если говорится о невозможности установить, кто из 4 полицейских стрелял в этот день из спецсредства “Черемуха-7” и убил трех человек, то на вопрос, кто приказал стрелять, Специальная следственная служба может ответить. “Это было всего один человек, пусть скажут, кто отдал приказ. Хоть это они знают”,- сказал адвокат.

  9. Սուրեն
    Մարտ 18th, 2009 at 17:49 | #9

    Esorva mamuli asulisum Xurshudyan@ (Jarangutyan xosnak@) karces anndhat uzum er sheshtel, vor Levon Ter-Petrosyanin chsirox massa ka Hayastanum. Xurshudyan@ hatuk da sheshtec mi qani angam, ev bolor lratvamijocner@ da hraparakecin.
    Jarangutyun@ karces te manto e @nkel ayn ardzagankic, vor erek exav iranc voroshman hamar u podzum en amen kerp “reabillitacia” linel, arden da anelov Levoni varkanish@ gcelu hashvin.

  10. Edd
    Մարտ 18th, 2009 at 17:55 | #10

    Ժառանգությունը կամ իսկապես անհեռատես ա, կամ էլ իսկապես “հաճախորդային” խաղեր ա տալիս արդեն… ԾՏԻՊԸ` մեր սկզբունքները նույնն են, բայց ցուցակները չհամընկան…!?

    ամեն դեպքում արդեն շա~տ ու շատ կասկածներ են առաջանում շարքային ընդդիմադիրիս մոտ:

  11. Armen M.
    Մարտ 18th, 2009 at 20:48 | #11

    anca& tarwa marti 1 ic heto USA ic eka& Richard Hovhannisyan@ “hashtutyan”koch er anum,u voch voq nra vordi Raffiic parzabanum chpahanjec.Togh p-rn R,Hovhannisyan@ mez haskana,vor kam togh meknabani ayd,kam el yuraqanchyur@ khaskana stegh&va& mtnolorti tramabanutyamb

  12. Trdat
    Մարտ 19th, 2009 at 00:07 | #12

    sireli Erevanciner nayeq Erevan@ ch@ darcneq MAMAYAQARAQ…..HARTANAK”"”

  13. AG
    Մարտ 19th, 2009 at 08:25 | #13

    Hargeliners yete minchev ors tegyak cheq te ov e Raffi Hovhannisyan@ kam nra hayr@, Richard Hovhannisyan@ xndrum em diteq ays storev bervac past@ yev zez amen inch parz klini.NRANQ HAYR YEV VORDI DAVACHANNERN EN. Raffii hayr@ jxtum e Hyoc ceghaspanutyun@ yev AMN um hamarvum e CIA i gorcakal. Na aystegh hamalsaranum dasaxosum e yev hakahaykakan, ceghaspanutyun@ jxtogh, yev Hayoc Patmutyun@ arcarcogh grqer e grum. Ahavasik apacuyuc@…

    http://rutube.ru/tracks/1462659.html?v=78f5986d57c8db8dd312e17afd63774a

  14. yervand
    Մարտ 19th, 2009 at 19:17 | #14

    ova graz galis vor zrangutyun@ arandzin chi masnakci @ntrtyunnerin??

  15. yervand
    Մարտ 19th, 2009 at 19:17 | #15

    gorcakic@ mekic meka!

  16. Grisha
    Մարտ 19th, 2009 at 20:45 | #16

    Erevani qaghaqapeti @ntrutyunneri PR kargaxos`
    BALES, AMEN SEV BAN OBAMA CHE.

  17. Hayastanci
    Մարտ 19th, 2009 at 21:48 | #17

    “ova graz galis vor zrangutyun@ arandzin chi masnakci @ntrtyunnerin??”

    ես գրազ եմ գալիս, Երվանդ, որ «Ժառանգությունն» առանձին ցուցակով հասնելու մինիմում մինչեւ մայիսի կեսերը:

    ինչի՞ վրա:

  18. Yaxtapilar
    Մարտ 19th, 2009 at 22:29 | #18

    Paronajq, ekeq spasenq. “Zharangutjunum” kan irjok azniv, xelaci mardik. Hujsov em tisht kvarven. Vagh e der xosel davajanutyan masin.
    Hujsov em..

  19. yervand
    Մարտ 20th, 2009 at 05:09 | #19

    haysatnci axper che tenc chexav, es asum em verch arag mianalu en!

  20. Սուրեն
    Մարտ 20th, 2009 at 14:18 | #20

    Եթե Րաֆֆին չհամաձայնվի ՀԱԿ-ի հետ միասին գնալ ընտրությունների, շատ համակիրներ կկորցնի: Իրան այդ մասին ասվել է Ժառանգության շարքային անդամների կողմից:
    Երեկ տեղեկություն եղավ, վոր Ստեփան Սաֆարյանն էլ է հայտարարել, որ դուրս կգա կուսակցությունից, եթե առանձին գնան ընտրությունների:

  21. Hayastanci
    Մարտ 20th, 2009 at 23:59 | #21

    Սուրեն, էս փուլում կարեւոր չի, թե Րաֆֆին առանձին վերցրած կկորցնի թե չէ: Եթե նույնիսկ կորցնի, էդ ձայները գալու են Լեւոնին: Իսկ այ չմիանալու դեպքում Րաֆֆին մի հատ ընենց բերքահավաք կանի Լեւոնին չսիրող բայց ընդդիմադիր մասսայից, որ բոլորը կմնան զարմացած, ու դա կլինի էլի ընդդիմության հաղթանակը:

    շատ պարզ ա:

  22. Hayastanci
    Մարտ 21st, 2009 at 00:00 | #22

    Երվանդ ջան, հիմա գռազ գալիս ե՞ս, թե՞ չէ :)

  23. yervand
    Մարտ 21st, 2009 at 22:11 | #23

    che

  24. yervand
    Մարտ 22nd, 2009 at 16:51 | #24

    ete zarangutyun@ iroq ankexc e apa inc tvuma miak chisht voroshum vor karox e kayacnel stexcvac iravichakum apa hrazarvel masnakceluc @ndhanrapes yev zorakcel HAKin! sa haskanali klini bolori hamar!

    axper tesar vo tenc el exav! molodec zarangutyun!!!!!hima hargeci raffiin el u bolorin el ed kusakcutyunum!

    HAXTANAK!!!!!!!!

  25. armen-estia
    Մարտ 24th, 2009 at 23:25 | #25

    Никол джан минчев ерб ек мналу @ндhатакум?

  26. Hayastanci
    Մարտ 27th, 2009 at 01:40 | #26

    armen-estia :
    Никол джан минчев ерб ек мналу @ндhатакум?

    կմնան-կմնան ու նույն ապուշ հարցը վաթսուն անգամ կտան:

  1. No trackbacks yet.