ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Էդուարդից
Բարև Նիկոլ մեծ ախպեր ջան,
Դու հոդվածներից մեկում վերլուծել էիր, որ եթե մարտի 1 -ին մինչև կինո “Նաիրի” մարդ գա, ապա մեր նախագահը չի կարող շուրջօրյա հանրահավաքներ սկսելու որոշում չկայացնել:
Եթե ոստիկանները թույլ տային փակել փողոցը, վստահ եմ որ մարդկանց շարքերը կգնային կինո “Նաիրի” -ից էլ հեռու: Բայց Լևոն Տեր Պետրոսյանը նման որոշում չի կայացնում: Ավելին, իմանալով, որ շատ շուտով լինելու է սոցիալական ցնցում, հաջորդ հանրահավաքը նշանակում է մայիսի 1 -ին: Ինչու՞: Կատակով եմ ասում` մարտի 3 -ին եթե Կարապետիչն էլ միտինգ աներ, հաստատ իշխանափոխություն կլիներ :))))) Հարգանքներով,
Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդուարդ, այդքան մարդ գալիս է միայն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Հայաստանում չկա որեւէ այլ ուժ, այդ թվում եւ իշխանական, որ ի վիճակի լինի այսպիսի հանրահավաքներ անել: Հիմա, դու ճիշտ ես` նման բան գրել էի, բայց եթե հիշում եք, գրել էի նաեւ, որ եթե այդ օրը չենք անցնում շուրջօրյայի, մարտի 1-ի հանրահավաքը կարող ենք դարձնել մի յուրօրինակ զորատես, թե ռեա՞լ է արդյոք պայքարի ավելի վճռական փուլի անցնելու հնարավորությունը: Հանրահավաքը ցույց տվեց, որ ռեալ է, եւ ես ինձ բավարարված եմ զգում: Կեցցե՛ մեր ժողովուրդը, կեցցե՛ Հայ ազգային կոնգրեսը, որ ժողովրդին առաջնորդելու է դեպի հաղթանակ:













