ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐՏԻԿԻ ՀԱՐՑԻՆ
Հարց martik-ից
Barev Hargeli Nikol jan,husam vor lav ek u aroxj………
shat shnorhakal em ko patasxanneri hamar,uzum em mi ban el harcnem
boloris lav haytni e vor Hayastаni ayn kaxakaciner@ ovker bnakvum en hayastаnic durs zrkvac en @ntrelu iravunkic, inchu HAK-@ ayd harcov chi zbaxvum Jarangutyan patgamavorneri het? che vor da shat karevor @ntrazangvac e, u heto @ntrutyunner@ yot sari hetevum chen. kam um ayd harcov kareli e dimel tekuz hishecman kargov?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մարտիկ, դա շատ կարեւոր հարց է, եւ այդ հարցին «Իմպիչմենտ» դաշինքը հետամուտ է եղել նաեւ Սահմանադրական դատարանում: Խնդիրը կապված է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման հետ, եւ այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում, որ քվեարկելու իրավունք ստանան միայն ՀՀ-ում գտնվող քաղաքացիները: Այս հարցին, իհարկե, պետք է լուծում գտնել, բայց եւ չեմ կարծում, թե դա ամենահրատապ հարցն է, որ այսօր մեր առաջ կանգնած է: Հույս ունեմ այդ հարցի լուծման անհրաժեշտութանը արագ կհասնենք:













