ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՐԴԱՐ ԴԱՏՈՂԻՆ
Սերժ Սարգսյանը եվրոպացի չինովնիկներին հավաստիացրել է, թե երկրում անկախ դատական համակարգի ստեղծումը ինքը պատկերացնում է բարեփոխումների ճանապարհով, այսինքն` նա պետք է փուլ առ փուլ վերացնի այն արգելքները, որ կանգնած են անկախ դատական համակարգի ճանապարհին։ «Յոթի գործով» դատավարությունից մենք, թերեւս, գլխի ենք ընկնում, թե ըստ իշխանական մտքերի ընթացքի, ինչն է խանգարում արդարադատության իրականացմանը։ Սկզբում, ինչպես տեսանք, արդարադատության իրականացմանը խանգարում էր հանրությունը, որի ներկայացուցիչները դատական նիստերի դահլիճում հետեւում էին դատական գործընթացին։ Իշխանությունը այնպիսի բարեփոխումներ մտցրեց, որ «Յոթի գործով» անցնողների հարազատներին ստիպեց զերծ մնալ դատական դահլիճ մտնելուց` սափրագլուխների հետ պրովոկացիոն ընդհարումներից խուսափելու համար։ Բայց արդարադատությանը խանգարող հանգամանքները առաջվա նման շատ էին, ու այդ խոչընդոտները չէր կարելի վերացնել բոլորը միանգամից։ Հետագա բարեփոխումների արդյունքում դատական նիստերի դահլիճից հեռացվեցին լրագրողները, որոնք արդեն ոչ թե պետք է լուսաբանեն դատավարությունը, այլ մոնիտորինգի ենթարկեն` իրենց մեծահոգաբար հատկացված մոնիտորների միջոցով։ Բայց անգամ լրագրողների հեռացումը չօգնեց արդարադատության հաղթանակին, եւ ահա պարզվեց` արդարադատության հաջորդ խոչընդոտը քաղբանտարկյալներն են, եւ իշխանությունը օրենք ընդունեց նրանց դատարանից հեռացնելու եւ առանց նրանց դատական նիստեր անելու մասին։ Բայց այս «բարեփոխումները», պարզվեց, բավարար չեն արդարադատության իրականացման համար, որովհետեւ, ինչպես հայտնի է դարձել բազմաթիվ այլ քաղբանտարկյալների գործերից, արդարադատությանը խոչընդոտում են փաստաբանները։ Եւ հիմա իշխանությունը մտմտում է քաղբանտարկյալների պաշտպաններին հեռացնելու եւ նրանց նոր, իրապես օբյեկտիվ եւ օրենքին նվիրված պաշտպաններով ապահովելու համար։ Բայց հայոց արդարադատությունը նոր խոչընդոտների է հանդիպում. «Յոթի գործով» արդարադատությանը սկսել են խոչընդոտել նաեւ տուժողները, որոնք ինչ-որ անիմաստ եւ արդարադատության ոգուն հակասող հայտարարություններ են անում։ Կարծում եմ` իշխանությունը ճիշտ կվարվի, եթե փաստաբաններին եւ տուժողներին բարեփոխելու հարցը փաթեթով լուծի, միանգամից։ Այ, որ տուժողներն ու փաստաբաններն էլ արդեն դահլիճում չլինեն, կարծում եմ` արդարադատության համար կստեղծվեն բավարար պայմաններ։ Չնայած` երբեմն, չգիտես որտեղից, ծլում են նաեւ դատավորներ, որոնք խոչընդոտում են արդարադատությանը։ Նման դատավոր էր, օրինակ, Պարգեւ Օհանյանը, որին, բարեբախտաբար, հեռացրին մեր դատական համակարգից։ Մացոն` չէ, Մացոն կարգին տղա է, նրան հեռացնել պետք չի լինի, կյանքը նրան արդեն հեռացրել է, եւ ուրեմն` նա ամբողջովին նվիրվել է արդարադատությանը։ Չնայած` եթե դահլիճում միայն մեղադրողներ լինեն, կարծում ենք` միայն այդ ժամանակ կիրականանա սերժանտական բարձրագույն եւ արդար արդարադատությունը։ Չնայած` երբեմն նաեւ արդարադատությանը խոչընդոտող դատախազներ էլ են հանդիպում` Գագիկ Ջհանգիրյանի նման։ Չէ, ընդհանրապես` էս դատական համակարգը բարեփոխել չի լինի, որովհետեւ արդարադատության խոչընդոտներ գրեթե ամեն տեղ կան։ Կարծում ենք` լավագույն բարեփոխումը կլինի դատարանի վերացումը։ Ի՞նչ կարիք կա թիթիզությունների` թող Սերժիկը դատավճիռներ կայացնի, իսկ «Հայլուրը» հրապարակի. այ` սա կլինի արդարադատության իսկական հաղթանակ։ Ջհանգիրյանն էլ էր սա առաջարկում. եթե ասում է` մի բան գիտի` իրավունքի մասնագետ մարդ է։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտ 14, 2009














Voxjuin NIKOL!
Indz mot en tpavorutyunn e stexcvel vor marti 1-i mitingic heto ishxanutyan sksel e gorcel aveli agresiv u vchrakan, ir bolor kutakvac qailer sksel e irakanacnel, minch aid vaxvxot er:
1. drami ankum
2. hanrain xorhurd-tatroni derakatarneri nshanakum
3. datarann arden vkaneri kam tuzhoxneri kariq chuni
4. Gagik Jhangiryani anhetacnel@
5. Ombudsmen-i arden verjnakan hraparakumner@
6. qaxaqapeti nshanakum@
7. lragroxi jard
8. eli harcer kain
ed koalicion uzhern el arden cptun chen hanum, nuinisk govqi tex chen talis…
Մեկ ա, մենք իրանցից ազատվելու ենք: Ինչ ուզում են` անեն:
HARGELI NIKOL XNDRUMENK KO SAITI MECH BATZES KARABAXI NERKA KYANKI MASIN ARANDZIN EDJ
Dranc nmannerin chen dastiarakel manuk hasakum - mets djbaxtutyun e woch te apashnorhin tsarayutyun matutsel@, ayl srikayits ognutyun @ndunel@.