ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի 2-ՐԴ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
Դիտարկում Hayk-ից
Barev hargeli Nikol. Kardaci mi qani harc u patasxan, bolor asum en vor hima petq e anel kam ayn vor erkat taq taq en cecum, kam el xosum en vchrakanutyan pakasi masin, qnnadatelov Levon Ter-Petrosyanin. Bayc es hakarak banakic em ev inc hamar aveli hogeharazat e LTP-i martavarutyun@.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, տվյալ պարագայում չկա «հակառակ բանակ»: Ի վերջո, Հայ ազգային կոնգրեսը մի այնպիսի հսկա կառույց է, որտեղ կարող են լինել ամենատարբեր տեսակետներ: Այն մարտավարությունը, որը հրապարակում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ մեծ խառնարանում առկա տրամադրություններից ձուլված, միջինացված եւ հղկված տարբերակն է: Տեր-Պետրոսյանի մարտավարությունը բոլորիս մարտավարությունն է: Մեկս կարող ենք դրանից շատ գոհ լինել, մյուսներս կարող ենք ավելին ակնկալել: Բայց սա չի նշանակում, թե դա մեր մարտավարությունը չէ: Դա մեր մարտավարությունն է, եւ մեզնից յուրաքանչյուրը այսպես, թե այնպես` մասնակցել է դրա մշակմանը, ձեւավորմանը: Այնպես որ, որեւէ խնդիր չկա:













