> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ԴԻՏԱՐԿՄԱՆԸ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ԴԻՏԱՐԿՄԱՆԸ

Հարց Hayk-ից

Բռունցքներ Ազատության հրապարակումBarev hargeli Nikol. Uzum em im ditarkum nerkayacnel qez, ayn heru e harc kochveluc. Parzapes cankanum em qo mijocov patasxanel bolor nranc ovqer spasum en te inch klini, chhaskanalov vor da kaxvac e miayn irencic. Karcum em vor qajaroxj es ev havatov lecun depi @ndhanur haxtanak! Shpvelov mardkanc het naev kardalov qo kayqi harc u patasxani bazhin@ es nkatum em ayn anhamberutyun@ vomanc mot naev husahatutyun vor bnorosh e mardkanc. Shater te kongresakan te ishxanakan koaliciayi andamner anhamber spasum en ishxanapoxutyan ev nuynisk mexadrum Ter-Petrosyanin voch aynqan vchrakan linelu mej. Es hakarak karciqi em ev liovin ndunum em ayd martavarutun@. Parzapes cankanum em hishecnel ayd mer taq glux eritasardnerin. Erb galis e pah vchrakan gorcoxutunneri, mardkanc hamar irenc kyanq darnum e arajnayin, ev tox glux chgovan, arajin irenq klqen dirqer@. Inchin es akanates exel em marti 1-in. Erb nmanatip mi pah arajacav mec-mec xosacox eritasardneric ev aveli tarec mardkancic im koxqin kangnecin mi 16 amya eritasard ev mi kin @ndamen@ 2 hogi. @nd vorum ayd eritasard aynpisi anhogutyamb u tetevutyamb ayd arec (karces mi lurj paterazmi masnakic heros e) vor es haskaca, te vorqan tank arzhi henc miayn nra kyanq u ayd gnov es inqs el hamacayn chem, voreve qayli dimel. Aynpes e stacvel vor mer zhoxovurd misht vcharel e ir lavaguyn qaxaqacineri kyanqi u aroxjutyan hashvin u ekel e zhamanak vor bolor haskanan vor ayd gin petq e vcharel miasin, u ter kangnel nran inch dzerq es berum ayd gin vcharelov, te che da qon ches hamari ev krkin kzrkves dranic. Imijiayloc petq che moranal vor kan payqari ayl dzever evs tntesakan qaxaqakan iravakan, xelaci mardik erbeq chen dimum uzhayin lucman, chnayac da el chi bacarvum. Es hamozvac em vor aydpisi mardik exel en naev 10 (karcum em aveli) zoheri tvum. Shat em cavum ev im u bolori partqn em hamarum ameninch anel ardarutyan verakangnman hamar. Akamayic hishum em mer azgayin epos@ ardyoq pah chi vor Poqr Mheri durs ga ir taqstocic, vorovhetev hasker bruncqi chap en darnum :)

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. կիսում եմ ձեր տեսակետները, եւ էլի ուզում եմ կրկնել` վճռականությունը պետք չէ հակադրել Սահմանադրական ճանապարհին, կամ քաղաքակիրթ պայքարին: Հեծանիվ հորինելու կարիք չկա, ողջ Արեւելյան Եվրոպան այդ ճանապարհը անցել է: Հարցը նաեւ այն է, որ երբ մարդկանց նկատմամբ ապօրինություն են անում, որը սպառնում է նրանց կյանքին եւ առողջությանը, ՀՀ քաղաքացին ունի ինքնապաշտպանության իրավունք, որը սահմանված է ՀՀ Քրեական օրենսգրքով: Իսկ իմ դիրքորոշումը այս հարցի հետ կապված ես նախկինում արտահայտել եմ: Ահավասիկ` փետրվարին ինձ տրված մի հարցն ու նրա պատասխանը: Հարցը, որի հեղինակի անունը նույնպես Հայկ է, հետեւյալն էր. «Նիկոլ ջան չե՞ս կարծում, որ արյունով իշխանության եկած ու պահած տականքը երբեք ինքնուրույն ու հոժարակամ չի հրաժարվի այդ իշխանությունից, առավել ևս սերժանտներն արդեն վստահորեն խոսում են այն մասին, որ ՍՍ կպաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում: Հարցս կարծում եմ, որ սրով եկած սրով էլ պիտի գնա»:

Պատասխանել եմ այսպես. «Սիրելի Հայկ, թե ինչ են խոսում Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը, ինձ քիչ է հետաքրքրում: Ես էլ ասում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ավարտելու իր ժամկետը: Ավելին` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի առաջ պատասխան են տալու իրենց կատարած բոլոր հանցանքների համար: Երաշխավորում եմ սա: Այն, որ նրանք իշխանությունից չեն հրաժարվի հոժարակամ, հասկանալի է: Բայց սա դեռ չի նշանակում, թե նրանց իշխանությունից հրաժարվելուն հարկադրելու եղանակը սուրն է: Ոչ ամենեւին, եւ սա ասում եմ ոչ ամենեւին ավազակապետերի սիրույն: Ձեր հարցի մեջ պատասխանը արդեն կա. դուք ասում եք, որ արյունով իշխանության եկածը երբեք ինքնուրույն եւ հոժարակամ չի հրաժարվի այդ իշխանությունից: Եւ առաջարկում եք, սրով, այսինքն` արյունով նրանց հեռացնել իշխանությունից: Այսինքն` փաստորեն առաջարկում եք, որ ինքներս էլ արյունով գանք իշխանության, եւ բնականորեն դառնանք նույնպիսի տակա՞նք: Նույնպիսի փորձանք դառնանք այս ժողովրդի գլխի՞ն: Մի անգամ ասել եմ, որ պրոբլեմը ոչ թե Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան անձերի մեջ է, այլ նրանց իշխանության հասնելու եղանակների, մեթոդների մեջ: Ինքս ինձ վրա վերցնելով ասել եմ, որ եթե անձամբ ես նույն ձեւով հասնեի իշխանության, ավելի լավը չէի լինի, քան Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը: Որովհետեւ արյունով իշխանության եկածը արդեն իշխանությունը զիջելու պարագայում կանգնում է այդ արյան համար պատասխան տալու անխուսափելի հեռանկարի առաջ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում ձեւավորվի ժողովրդին ծառայող եւ ժողովրդին ապավինող իշխանություն: Սրով իշխանության եկածը ապավինելու է սրին, եւ թքած է ունենալու ժողովրդի վրա: Եւ որպեսզի իշխանությունը ծառայի ժողովրդին, պետք է իշխանության հասնի ժողովրդով, ժողովրդի կամքի արտահայտմամբ: Սրան այլընտրանք չկա: Իսկ եթե ժողովուրդը կամք է ունենում, այդ կամքը հզոր է ցանկացած զենքից: Եւ մարտի 1-ին իշխանությունը կրակում էր, որ կոտրի, սպանի ժողովրդի կամքը: Եթե ժողովրդի կամքը կենդանի մնա, իշխանությունը տարբերակ չունի: Եւ մեր խնդիրը ժողովրդի կամքը պահպանելն է, այդ կամքը փայփայելը եւ հզորացնելը: Սրանք իշխանությունից չեն հեռանա իրենց կամքով, սրանք իշխանությունից կհեռանան ժողովրդի կամքով»: Այս պատսխանը տեղադրված է այս էջ կայքում, բայց ես այն մեջբերեցի: Եւ էլի եմ ասում` խնդիրը հանրությանը ակտիվ վիճակում պահելն է, եւ դա մեզ մոտ առայժմ ստացվում է, եւ կստացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը դա կհամարի իր խնդիրը: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Մարտ 13th, 2009 at 13:14 | #1

    Համամիտ եմ Հայկի հետ:

  1. No trackbacks yet.