> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Vahag-ից

Nikol Pashinyan, AylyntranqNikol jan, es verjin zargatsumner@ (i nkati unem marti 1-i tsuyts@) shat anhaskanali mtnolort en stextsum kartsum em voch miayn indz mot. inchpes es tesnum payqari hetaga sharunakutyun@ qaxaqakirt chanaparhov? Inchpes e hnaravor payqarel arants hexapoxutyan, arants apstambutyan? yete spasenq minchev myus @ntrutyunner, indz tvum e, patmutyun@ eli nuynn e linelu, vorovhetev nranq eli amen inch kanen vorpeszi @ntrutyunner@ irents ogtin linen. Antsyal tarva @ntrutyunner@ tsuyts tvetsin vor voch mi bani araj nranq chen kangnelu, yev inchpes angliaxosnern en asum “they don’t give a shit”, te inchpes e hasarak qaxaqatsin yev mijazgayin hanrutyun@ ardzaganqelu ayd vayragutyunnerin. Du inchpes es patkeratsnum qaxaqakirt payqar nemets ruboyi pes storutyunneri dem, vor inch qayli ases kdimen, miayn ishxanapoxutyun chlini? Kneres vor harcs yerkar statsvets, bayts indz tvum e, vor petq e mi ban arvi, te che sranq hents enpes heratsox@ chen. Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն, առաջին նախագահի մարտիմեկյան ելույթից հետո ինձ մոտ բացարձակապես ոչինչ չի փոխվել պայքարի հետագա ընթացքի մասին ունեցած պատկերացումների իմաստով: Ընդհակառակը` այն հիմնական հարցերը, որ արտահայտել եմ «Մարտի մեկի դիլեմաները» հոդվածում, ստացել են իրենց պատասխանը: Բայց ես չեմ հասկանում մեր վախը «քաղաքակիրթ պայքարից: Իսկ ո՞վ է ասել, որ մենք պետք է արյունահեղությամբ զբաղվենք: Ոչ ոք երբեք նման բան չի ասել: Եւ մյուս կողմից` ո՞վ է ասել, որ վճռական պայքարը հակասում է քաղաքակրթության կանոններին: Սա թյուրիմացությունների մի շղթա է, եւ այս իմաստով լավ է, որ առաջին նախագահը նման ելույթ ունեցավ: Բերեմ ձեզ կոնկրետ օրինակ հենց մարտի 1-ի հանրահավաքից: Հայ ազգային կոնգրեսը ֆորմալ, կրկնում եմ` զուտ ֆորմալ առումով ապօրինություն է թույլ տվել, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը մարտի 1-ին Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը ի գիտություն չէր ընդունել: Խոսքը վերաբերում է նաեւ երթին: Բայց առաջին նախագահը մարտի 1-ին արեց այդ «ապօրինի» հանրահավաքը եւ գլխավորեց երթը: Նմանատիպ բաներ տեղի են ունեցել նաեւ նախորդ տարվա հունիսի 20-ին, հուլիսի 4-ին, օգոստոսի 1-ին: Հիմա սա գուցե ֆորմալ առումով օրենքին չի համապատասխանում, բայց մյուս կողմից`քաղաքակրթությանը հակասող որեւէ բան չարվեց: Մյուս կողմից էլ` ՀԱԿ այդ քայլերը տեղավորվում են Մարդու հիմնարար իրավունքների հայտնի կոնվենցիաների եւ ՀՀ Սահմանադրության շրջանակների մեջ: Մարդու հիմնարար իրավունքների թվին է պատկանում նաեւ իշխանությունը փոխելու իրավունքը: Բայց դա չի նշանակում, թե այդ իրավունքները իրացնելու վայրենաբարո մեթոդներ պետք է կիրառել: Ես ձեզ կարող եմ վճռական պայքարի տասնյակ ձեւեր ասել, որոնք քաղաքակիրթ պայքարի կանոններին չեն հակասում. շուրջօրյա հանրահահաքներ, որոնց ընդունելիությունը հաստատեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դասադուլներ, գործադուլներ, ընդհուպ` ճանապարհների շրջափակում: Բողոքի տասնյակ ձեւեր կան, որոնք խիստ վճռական են ու գործնական, բայց քաղաքակրթության կանոններին չեն հակասում: Չեմ ուզում հիմա ավելի մանրամասներ բերել: Էլի եմ ասում, առաջին նախագահի ելույթը ես հասկացել եմ այսպես` այս բոլոր մեթոդները կիրառելի են եւ ընդունելի: Պետք է որոշել ճշգրիտ պահը: Այդ պահը որոշելու լիազորությունը մենք բոլորս վստահել ենք Հայ ազգային կոնգրեսի վերնախավին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այնպես որ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Մարտ 13th, 2009 at 13:25 | #1

    Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասաց. “Եկեք խնայենք մեր նյարդերը: Մի քանի ամսից վարչախումբը ցույց է տալու սեփական մերկությունը:”
    Եվ իրոք, հանրահավաքից 2 օր անց մերկությունը սկսեց երևալ, և այդ գործընթացը շարունակվում է:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

  1. No trackbacks yet.