> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՑՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՆ

ԱՆՑՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՆ

ԲՌՈՒՆՑՔՆԵՐՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, չնայած նեղսրտում էր, որ իրեն նույն հարթության մեջ են դնում մինչեւ վերջերս Հայաստանում գործած կեղծ ընդդիմության հետ, 2008 թվականի իր տարեկան զեկույցով վերջնականապես տեղավորվեց գեղամյանական կերպարի մեջ։ Մնագաուվաժայեմի Սերժիկ Ազատովիչի կողմից Դատարկ դհոլ անվանված այդ պարոնը նույնպես «լալահառաչ-սուր» ելույթներ էր ունենում` իբր իշխանությունների դեմ, բայց այդպես էլ կոնկրետ թիրախների չէր դիպչում` ընդհանուր, ոչինչ չասող ձեւակերպումներ էր տալիս, վերջում էլ պատմական զուգահեռներ` գեներալ Օտտո ֆոն Կրաունֆենբախի եւ սըր Չարլզ Բակիստրոֆի միջեւ տեղի ունեցած մի խոսակցությունից արած մեջբերման տեսքով, որ նրանք ունեցել են Շտաունֆենվիլ ավանի մոտ տեղի ունեցած պատմական ճակատամարտից հետո, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1916 թվականի մայիսի 6-ին։ Ավա~ղ, այդ ճակատամարտում զոհվեց Օտտո ֆոն Կրաունֆենբախի ձին` Մատիլդա անունով։ Արմեն Հարությունյանի նախասիրությունները, իհարկե, մի փոքր ուրիշ են, բայց նա մոռացավ իր զեկույցի մեջ մարտի 1-ի սպանդի համար մեղադրել Կայենին, որը, ինչպես տեղեկանում ենք մամուլի բազմաթիվ հրապարակումներից, առաջին մարդն էր, որ սպանեց իր եղբորը։ Ծանր ժառանգություն է ստացել, իհարկե, Սերժիկը եւ ստիպված է իր ուսերին կրել Ադամի եւ Եվայի անհեռատես քաղաքականության հետեւանքները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն, 01001 բանաձեւով, մարդկությանը հեռացրեց Եդեմի այգուց։ Փաստորեն, 2008 թվականի իր տարեկան զեկույցում Արմեն Հարությունյանը նախաջրհեղեղյան դեպքերին ավելի է անդրադարձել, քան 2008 թվականի իրադարձություններին։ Իսկ որոշ խիստ օբյեկտիվ լրատվամիջոցներ ահավոր տպավորված են. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին բացասական են արձագանքում թե իշխանությունը, թե ընդդիմությունը», - ասում են նրանք, իբր` ջոգիք, չէ՞, ուրեմս աբյեկտիվ ա ՄԻ պաշտպանի զեկույցը։ Է, իհարկե, իշխանությունը նույն կերպ բացասական էր արձագանքում Դատարկ դհոլի, ԱԽՔ-ի եւ Իդիոտի ելույթներին, եւ նրանք հենց դրա համար էլ նախատեսված են, որ իշխանությունը նրանց ասածներին բացասական արձագանքի, «հալածի», «հետապնդի», իսկ անհրաժեշտ պահին` օգտագործի սեփական նպատակների համար` որպես մանրադրամ։ Եւ կարծում եմ` Արմեն Հարությունյանը ՀՀ շատ քաղաքացիների նման սխալ է վարվել, երբ իր խնայողությունները վերափոխել է հայկական դրամի։ Նկատի ունեմ` նա Դոլար Արմենից վերածվեց Դրամ Արմենի։ Ու չնայած Սերժ Սարգսյանի իշխանությունը, ներքաղաքական կայունությունը պահպանելու ձգտումով, որոշեց օմբուդսմենի նկատմամբ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն վարել, այսինքն` 305-ի մակարդակի վրա պահել նրա փոխարժեքը, բայց ահա ՄԻՊ հերթական զեկույցով ակնհայտ է դառնում, որ արդեն այդ կուրսը պահելու տարբերակ չկա, իշխանությունը վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը. արդյունքում` Դրամ Արմենը շատ արագ վերածվեց Մանրադրամ Արմենի, ինչը, կարծում եմ, սպասելի իրադարձություն էր բոլորիս համար։ Եւ ի դեպ, ՄԻ պաշտպանի միակ կոնկրետ հասցեագրումը արված է ՀՀ գլխավոր դատախազության դեմ։ Նու, ուղղակի ակնհայտ է, որ սրանով օմբուդսմենը մի պուճուր ծառայություն է մատուցել ԱԺ գործող նախագահին` ԱԺ դերը բարձրացնելու քաղաքականության շրջանակներում։

Հ.Գ. Հարկ եմ համարում ընդգծել, որ ՄԻՊ-ի զեկույցում անդրադարձ չկա ոչ միայն 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ մարտի 1-ին բանակի մասնակցության հարցերին, որոնց մասին ՄԻՊ-ին մանրամասն իրազեկել էր Հայ ազգային կոնգրեսը եւ նրան առաջարկել համապատասխան հայցադիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 13, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. никол думан
    Մարտ 13th, 2009 at 01:53 | #1

    . «Он считается доверенным человеком Сержа Саркисяна и хочет сделать себе как бы положительную презентацию перед общественностью Армении. Оганян ведь из Нагорного Карабаха и не имеет больших контактов в Ереване. Кроме того, в прошлом году, во время мартовских событий он сыграл ключевую роль в подавлении восстания. эт ум масина хоск какрак асек вор нахарари масин

  2. Armen M
    Մարտ 13th, 2009 at 01:56 | #2

    inchqan hishum em “hunanyani”sahmanadrutyan hamaheghinak@ eli sa er.
    En hac@ vor utum es,kam vor zavakd e utum–qez harc talis es ??ardyoq VASTAKEL es paron MI Pashtpan,ed qo sterch u amorf mtqer@ vorpes zekuyc nerkayacnelov hamarum es vastak??? um spasarkum eir inqnamorac-Anhajogh kadr daghmec,ed xaran@ kmna misht..

  3. Nver
    Մարտ 13th, 2009 at 02:32 | #3

    Nikol jan, apres, hertakan ttvacin@ staca ainqan anhrazesht.

  4. Anonymous
    Մարտ 13th, 2009 at 02:53 | #4

    ժողովուրդ
    -Օմբութսմենն էլ
    -Րաֆֆին էլ
    -Օսկանյանն էլ
    -Սերժն էլ
    ռոբի Տիկնիկներն են…

  5. Սուրեն
    Մարտ 13th, 2009 at 12:33 | #5

    “ԵԽԽՎ-ն, 01001 բանաձեւով, մարդկությանը հեռացրեց Եդեմի այգուց”

    Հա-հա-հա…. շատ լավն էր, Նիկոլ ջան: )))))))))))))))))))))))))))))))))

  6. Karine
    Մարտ 13th, 2009 at 13:27 | #6

    patkeracnum em ishxanapoxutyunic heto dasht@ inch maqur a linelu, arayjm boloris uj ev hamberutyun em maxtum, payqarelu enq minchev verj

  7. Hayastanci
    Մարտ 17th, 2009 at 10:02 | #7

    «ժողովուրդ
    -Օմբութսմենն էլ
    -Րաֆֆին էլ
    -Օսկանյանն էլ
    -Սերժն էլ
    ռոբի Տիկնիկներն են…»

    Ցավոք, էսօր պարզվեց, որ Րաֆֆին նախընտրում ա լինել ռոբի/սերժիկի տիկնիկը…

  1. No trackbacks yet.