> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Davit-ից

01.03.2009. երթBarev or Nikol jan, inchpes es?

Jishtn asac marti 1-i hanrahavqic heto es arajin angam zgaci vor mot apagayum menq haxtanaki chenq hasnelu, hamenaydeps ayn uxin vorn @ntrel e L. Ter-Petrosyan mez haxtanaki chi berelu hima. Hanrahavaq@ inch xosq shat bazmamard stacvec, skzbum bolor@ vogevorvac eyn, isk heto ayd vogevorutyan@ hajordec grete lur ert, mardkanc mej andzamb es chtesa el naxkin vogevorutyun@ ev dra patjarn @st indz ajn er vor Qaxaqaciner@ urish eluyti eyn spasum Levonic, urish aveli vogeshnchox, aveli hstak gorcoxutyunneri cragreri, isk dra poxaren menq miayn imacanq vor menq hexapoxutyun chenq anelu, ev ishxanutyun@ vercnelu pah@ der chi ekel. Uzum em qez harcnel, ches karcum vor hanrahavaqneric araj nman ajiotaj stexcel u heto spasoxakan taktika @ntrel@ mardkanc mxum e depi hiastaputyun? Ev sa texi e unenum arten qani errord angam (hunisi 20, ogostosi 1, septemberi 15, hoktemberi17, marti 1). Ev mi harc el tam, qez chi tvum vor Levoni hamematutyunner@ 88-i sharjman het antexi en, ev aysor chi kareli drancov arajnordvel??

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ. ես առաջին նախագահի ելույթը ընկալում եմ մի փոքր այլ տեսակետից. Ազատության հրապարակի փետրվարյան հանրահավաքներից հետո առաջին անգամ նա խոսեց շուրջօրյա հանրահավաքների մասին, եւ ընդգծեց, որ Հայ ազգային կոնգրեսի գործողությունների զինանոցում այդ մեթոդը կա, եւ երբ պահը գա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ մեթոդից: Ըստ էության, սա այն կարեւոր ակնկալիքն էր, որ ես այդ ելույթից ունեի, եւ իմ ակնկալիքը բավարարվեց: Մնացածը ժամանակի, վերլուծության հարց է: Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապստամբությանը` այս ամենի տակ ի՞նչ է նկատի առնվում: Իհարկե` առաջին հերթին իշխանափոխություն, եւ Տեր-Պետրոսյանը իր ելույթում ցուցադրեց, որ Կոնգրեսը մղվում է այդ նպատակին: Իսկ հեղափոխության եւ ապստամբության մասին առաջին նախագահի ասածները ես նորմալ եմ ընկալում. լինելով ոչ միայն հզոր պետական գործիչ, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, նա սիրում է, որ ձեւակերպումները լինեն ճշգրիտ, որպեսզի տարընթերցումների տեղիք չտան, եւ չստացվի, թե Հայ ազգային կոնգրեսը մարգինալանում, լուսանցքային ուժ է դառնում: Սա նույնպես կարեւոր է, եւ հեղափոխություն ասելիս, մենք պետք է ճշգրտենք, որ նկատի ունենք Արեւելաեւրոպական մոդելը, այսպես ասած` թավշյա հեղափոխությունների մոդելը, որ ողջ Արեւելյան Եվրոպային բերել է ժողովրդավարություն, օրինականություն եւ զարգացում: Իհարկե, մենք պետք է ընդգծենք, որ մեզ համար ընդունելի չեն հեղափոխության ռոբեսպիերական կամ լենինյան մեթոդները, եւ մենք խոսում ենք քաղաքացիական պայքարի, անզեն, բայց վճռական պայքարի մասին: Իսկ առաջին նախագահը չի մերժել նաեւ վճռականության կարեւորությունը: «Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ». սա մեջբերում է առաջին նախագահի ելույթից: Մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ առաջին պայմանը առկա է` դա պայքարի պատրաստ եւ ընդունակ հանրությունն է: Եւ ես կարծում եմ, որ այդ հանրությունը շատ հստակ է ընկալում իր անելքիը: Ի վերջո, հանրահավաքին մարդկանց այդօրինակ մասնակցությունը անարդյունք չանցավ. դա լուրջ մեսիջ էր իշխանությանը, դա նաեւ լուրջ մեսիջ էր մեզ բոլորիս, որ մենք գտնվում ենք մի հզոր շարժման անդամի կարգավիճակում, եւ մենք պետք է անկախ մեր սուբյեկտիվ ընկալումներից, կանգնած մնանք այդ պայքարի դիրքերում, եւ համբերատար ու հետեւողականորեն հասնենք նրան, որ մեր հաստատակամությունը վերածվի կոնկրետ քաղաքական արդյունքի: Անձամբ ինձ, սիրելի Դավիթ, մարտի 1-ի հանրահավաքը ավելի վստահ դարձրեց մոտալուտ հաղթանակի նկատմամբ, որովհետեւ այդ հանրահավաքը հստակ ցուցադրեց` իշխանափոխությունը հանրային պահանջ է: Սիրելի Դավիթ, ես մի տեսակ ոչ թե ձեր հարցերին պատասխանեցի, այլ ձեր տրամադրությանը: Կարծում եմ այս դեպքում սա ավելի կարեւոր է: Շնորհակալություն, եւ հիշեք` հաղթանակը մեզնից յուրաքանչյուրի մեջ է, հաղթանակի կամքը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի մեր կողմից: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Stone
    Մարտ 12th, 2009 at 12:52 | #1

    Es chanachum em shat shaterin, ovqer voch mi vayrkyan chen hiastapvel, ev, @ndhakarak@, Levoni verjin eluytic heto aveli vstah en dardzel, vor MER HAXTANAK@ ANXUSAPELI E.
    Levon@ hertakan angam avazakapetutyan@ dem tvec patin. Avazakapetutyan resursner@ gnalov sparvelu en… Bolor resursner@ - qaxaqakan, finansakan… Baroyakani masin el chem xosum. Baroyakan resurs sranq chunen…

  1. No trackbacks yet.