ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅԿ ԱԲԵԼՅԱՆԻ 7 ՀԱՐՑԵՐԻՆ
Հարցեր Հայկ Աբելյանից
Բարև Նիկոլ ջան: Ես առաջին անգամ եմ քեզ էս բաժնում գրում, ու մինչև հարցերիս անցնելը` մի քանի խոսք: Նախ` ես քաղաքականությունով սկսեցի հետաքրքրվել 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ որ առաջին անգամ պետք է ընտրությունների մասնակցեի: Ընդհանրապես, այդ քարոզարշավի ամենաուշագրավ մասը ինձ համար մնաց “Իմպիչմենտ” դաշինքը, սակայն, սկզբում` բացասական իմաստով (կներես): Ինձ համար ՀՀԿ-ԲՀԿ զույգը ոչ պակաս անընդունելի էր, քան դուք, սակայն ձեր դաշինքի ներկայացուցիչների ամպագոռգոռ ելույթներն ու կոչերը ինձ համար թվում էին մեծախոսության պես մի բան: Հետագայում, երբ ընտրությունները կեղծվեցին, ես մեր փրկության հույսը կապեցի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ: Իհարկե, հետագայում ինձ շատերը հանդիմանեցին դրա համար, թե. “Լևոնի ժամանակ ցուրտ ու մութ էր, թալան էր, մարդ էին սպանում”, սակայն ես կարճ ժամանակում տարբերեցի ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը: Ցավոք ոչ բոլորը դա կարողացան անել և ենթարկվելով հայլուրական հիպնոսին` չմիացան մեզ: Իսկ ես միացա շարժմանը, դրանով, կարելի է ասել, միանալով նաև քեզ: Քո մարտական ոգին, քո հզոր ձայնը, քո սառնասրտությունը մեզ բոլորիս մեծ էներգիա փոխանցեց: Այսօր ես առավել քան հարգում եմ քեզ, և դու ինձ համար, կարելի է ասել, օրինակ ես ծառայել: Այն, որ ես այսօր առավել անվախ եմ, առավել ինքնավստահ, առավել ուժեղ, քան երբևէ, դրանում դու զգալի դեր ունես: Եվ չնայած, քեզ անգամ մոտիկից չեմ տեսել, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք հին ծանոթներ ենք:
Հարցերս ամենատարբեր բնույթի են:
1. Արդեն համարյա մեկ տարի դու գտնվում ես ընդհատակում: Ինչպե՞ս ես գոյատևում: Աշխատու՞մ ես արդյոք, ունե՞ս ապրելու որևէ կացարան (եթե գտնում ես, որ սա շատ անձնական հարց է, կարող ես չպատասխանել):
2. Ընդհանրապես, մենք պայքարում ենք մի քանի ուղղություններով.
1) Քաղբանտարկյալների ազատ արձակում,
2) Մարտիմեկյան դեպքերի մեղավորների բացահայտում ու պատիժ,
3) Մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների վերականգնում,
ավելացնելով, որ այս ամենը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո: Այսինքն` մեր հիմնական նպատակը արտահերթ ընտրությունների հասնելն է:
Սակայն որքանո՞վ է ռեալ պահանջել արտահերթ ընտրություններ մի ուժից, որը ազատ չի արձակելու քաղբանտարկյալներին, չի բացահայտելու Մարտի 1-ը, շարունակելու է իր հակասահմանադրական գործունեությունը: Մի՞թե արտահերթ ընտրությունների հասնելն ավելի հեշտ է, քան, օրինակ, քաղբանտարկյալների ազատությանը հասնելը: Եվ բացի դրանից, դատելով վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքից, արդյո՞ք արտահերթ ընտրությունները նորից չեն կեղծվելու, եթե դրանք տեղի ունենան մոտակա մի քանի ամսվա ընթացքում:
3. Վերջին ժամանակներս ես որոշ հիասթափություն ապրեցի, և դա ոչ թե կապված բուն Շարժման, այլ որոշ մարդկանց հետ: Ինչպե՞ս կվերաբերվես նրան, որ օրինակ մեր ակտիվիստներից մեկը ասել է. “ադրբեջանցին իմ երկրորդ թշնամին ա: Իմ առաջին թշնամին ղարաբաղցին ա”: Այս պայքարը չպետք է մարդկանց մեջ ընկալվի որպես 88-ի շարժմանը տրամագծորեն հակադիր շարժում: Շարժում, որը պայքարում է ղարաբաղցիների դեմ: Բազմաթիվ մարդիկ կան, որոնց մոտ այդպիսի տպավորություն է, և նրանք դեմ են Շարժմանը հենց միայն այդ պատճառով: Չե՞ս կարծում, որ պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
4. Երբ ՀԱԿ-ը վերսկսի ակտիվ պայքարը, կասկածից վեր է, որ ռեժիմը նորից գործի կդնի ահաբեկման, բռնությունների ու կեղծիքների իր նախկին զինանոցը: Արդյո՞ք հնարավոր չեն ԵԽ-ի հանդեպ արհամարհանքի ներքո նոր մարտի 1-եր, արտակարգ դրություններ, զանգվածային ձերբակալություններ: Արդյո՞ք Շարժումը այդքանից հետո նորից ոտքի կկանգնի նախկին թափով:
5. Քաղաքապետի ընտրություններում, ըստ քեզ, Հայ Ազգային Կոնգրեսից ո՞վ կունենա ամենամեծ շանսերը առաջադրվելու դեպքում:
6. Արդյո՞ք շարժման ձախողման դեպքում (այսինքն, եթե չհասնենք արտահերթ ընտրությունների) Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը հաջորդ համապետական (2012 թ. ԱԺ և 2013 թ. նախագահական) ընտրություններում չեն կորցնի ժողովրդի վստահությունը, ինչպես դա եղավ Արամ Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի դեպքում:
7. Դատելով մեր ժողովրդի` հային ոչ վայել հիասթափական բնավորությունից (ինչը, անկասկած, արմատավորվել է հատկապես վերջին տարիներին), ակնհայտ է, որ Շարժման վերջնական ձախողման դեպքում (այսինքն, եթե չհասնելով արտահերթ ընտրությունների, ձախողենք 2012 և 2013 թթ. ընտրությունները) ժողովրդի մեծ մասը այլևս չի պաշտպանի ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Այդ դեպքում կարո՞ղ է արդյոք երբևէ հայտնվել նոր ուժ, որը նոկաուտի ենթարկված ժողովրդին նորից ոտքի կհանի:
Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ այս ամենի համար, վստահեցնելով, որ ես ու իմ պայքարող ընկերները տեր ենք մեր հաղթանակին և չենք ընկրկում ռեժիմի պնդաճակատ ոտնձգությունների առաջ: Եվ ինչպես դու ես քո քաջությամբ ու երկաթյա կամքով օրինակ ծառայել մեզ, այնպես էլ մենք ենք փորձում մեր եռանդով օրինակ ծառայել ժողովրդի քնած հատվածի համար: Առողջություն քեզ և ամենայն բարիք:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, ձեր պատմությունը շատ հետաքրքիր է, եւ ես ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք:
Ձեր հարցերին կպատասխանեմ ըստ թվագրման:
1. Ընդհատակում գտնվելը, իհարկե, որոշ անհարմարություններ ունի, բայց ընդհանուր առմամբ տանելի է: Ինչպես տեսնում եք` աշխատում եմ, հոդվածներ եմ գրում, ձեր հարցերին եմ պատասխանում, կարդում եմ: Բնականաբար` բացօթյա չեմ ապրում եւ ունեմ կացարան: Թույլ տվեք այսքանով սահմանափակեմ պատասխանս:
2. Ձեր հարցադրումները ավելի շատ հռետորական են, եւ ձեր ասած պրոբլեմները իսկապես գոյություն ունեն: Եթե քաղաքական իրավիճակը շրջադարձային փոփոխության չենթարկվի, ցանկացած տիպի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները ունենալու են մեկ պրոբլեմ` նրանք չեն կարողանալու մարդկանց բացատրել, թե ինչու է անհրաժեշտ քվեարկել իրենց օգտին: Ի՞նչ են փաստարկելու, ինչո՞ւ մարդը պետք է քվեարկի այդ ընդդիմադիր թեկնածուի օգտին, որ իր ձայնը վերջում կեղծե՞ն, եւ ինքն էլ` շարքային քաղաքացին, ընկնի պատմությունների մե՞ջ, անիմաստ ու ապարդյուն: Իհարկե, ձեր նշած խնդիրները կան, եւ իմ պակերացմամբ` ժողովրդի զանգվածները, փակված չհամարելով 2008 թ. Նախագահական ընտրությունների էջը, պետք է իշխանությանը, ավազակապետությանը պարտադրեն հրաժարական տալ, որպեսզի ջարդվի ի վերջո ընտրակեղծիքների հսկայական մեքենան, որ հնարավոր լինի երկրում օրինական ընտրություններ անցկացնել: Անկեղծ ասած, ես կասկածով եմ վերաբերվում հերթական ընտրություններով որեւէ բան փոխելու հնարավորությանը, դրա համար մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնանան արտահերթ ընտրությունների հասնելու նպատակի վրա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է արտահերթ ընտրությունների պահանջը ռեալ, ինձ համար պահանջի ռեալությունը կախված է մեր հետեւողականությունից, մեր դուխից, մեր կամքից: Եթե չկա կամք ու հետեւողականություն, անգամ հանրահավաք անելը կարող է ոչ ռեալ քաղաքական խնդիր համարվել: Ընդհանրապես հաղթանակները, լուրջ հաղթանակները տարվում են ոչ թե եղած հնարավորությունների սահմաններում, այլ սեփական հնարավորությունների սահմանները ընդլայնելու արդյունքում: Մեր պայքարը հենց առաջին հերթին մեր հնարավորությունների սահմանները ավելի ու ավելի լայնացնելու ճանապարհի վրա է` մտավոր, բարոյական, քաղաքական, հանրային հնարավորությունների մասին է խոսքը:
3. Դուք նշում եք, թե մեկը ասել է. “Ադրբեջանցին իմ երկրորդ թշնամին ա: Իմ առաջին թշնամին ղարաբաղցին ա”: Սիրելի Հայկ, մարդիկ տաքացած, նեղսրտած հազար բան կարող են ասել, չեմ կարծում, թե այսօրինակ ձեւակերպումներին պետք է լուրջ վերաբերվել, եւ դրանք լուրջ քննարկման առարկա դարձնել: Նման բաներ կասվեն, բայց դրանք ընդամենը լեզվից թռած ձեւակերպումներ են, եւ որեւէ գիտակցական կամ հոգեւոր հենք չունեն: Սրանում ես համոզված եմ: Համոզված եմ, որ նման արտահայտություն թույլ տված անձը իրականում այդպես չի մտածում, այլ ընդամենը նեղված է. ոչ ավելի:
4. Ցանկացած ազդեցություն առաջացնում է հակազդեցություն: Սա ֆիզիկայի օրենք է, եւ բնականաբար, որքան մենք ակտիվ պայքարենք, մեր դեմ էլ են ակտիվ պայքարելու: Բայց սա չի կարող պայքարից հրաժարվելու փաստարկ հանդիսանալ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր մտածել են, թե պայքարը խաղուպար է, ուրեմն սխալվել են պայքարի թոհուբոհում հայտնվելով: Նույն հարցը կարելի էր տալ նաեւ 2008 թվականի փետրվարին: Եթե այդ ակտիվ պայքարը չլիներ, մարտի 1 էլ չէր լինի: Բայց այսօր չէր լինի նաեւ Համաժողովրդական շարժումը, չէր լինի Հայ ազգային կոնգրեսը: Սրանում ես համոզված եմ: Եթե մեր գլխին կարող են խփել, դա դեռ չի նշանակում, թե մենք պետք է ջայլամի կեցվածքով ապրենք:
5. Հայ ազգային կոնգրեսը, կարծում եմ, Երեւանի քաղաքապետի մի քանի թեկնածու կարող է ունենալ. օրինակ` Ստեփան Դեմիրճյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արարատ Զուրաբյանը:
6. Եկեք 6 եւ 7 կետերում նշված սցենարները այս պահին չքննարկենք: Այս պահին մեր խնդիրը արտահերթ ընտրությունների հասնելն է: Շնորհակալություն:














KARCUM EM ARTAHERT NAXAGAHAKAN EV XOHRDARANAKAN YNTRUTYUNNERIC BACI MNACAC BOLOT YNTRUTYUNNERY PETQ E BOYKOTEL
de Ardarutyun dashnqn el 2003 ic heto boykotec Aj nister@ ardyunq@ vor@ exav?
Ete Hayastani bolor @nddimadirner@ 2-3 or ashxatanqi durs chgan, bolor petakan ev masnavor karuycner@ parzapes kkangnen. Inchi em es sa asum? Vorovhetev @nddimadirneri qanak@ uxxaki ahreli e, bayc mard ka vor minch ors voch mi hanrahavaqi angam chi masnakcel. Ete HAK-@ hamozvac liner, vor bolor cankacoxner@ kanen irencic kaxvac amen inch, aveli shut vchrakan qayleri kdimer. Bayc joxovrdi mej ka mi zgali tokos, vor an@ndhat boxoqum e, bayc hanrahavaqi or@ alarum e (kam vaxenum e) tnic durs gal. Mard ka Yerevanum e aprum, bayc chi galis hanrahavaqi, mard el ka, vor shrjanneric mi kerp galis-hasnum e Yerevan.
Amen depqum es liovin kisum em ayn karciq@, vor heto aveli barenpast iravichak e linelu ishxanapoxutyan hamar.
HAXTELU ENQ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Այն տեսակետը, որ սա ուղղակի աթոռի կռիվ է, դա ուղղակի հայլուրական քարոզչության արդյունք է, որն այնուամենայնիվ որոշ չափով ազդեցություն դեռ ունի: Բոլորը գիտեն, որ հայլուրը սուտ է խոսում, բայց ամեն օր բոլոր ալիքներով նույն կեղտը լսելիս, ոմանց մեջ այն նստում է:
Ի՞նչ է նշանակում “աթոռի կռիվ”. Ուրեմն ոչ մի երկրում ոչ մի նախագահի ժողովուրդը պետք է չընտրի՞: Օբաման աթոռ չէ՞ր ուզում: Սարկոզին չ՞էր ուզում: Կամ կարող ա Օբամայի կինը հիմա մտածում ա. “Ես դառա առաջին տիկին, դե թող ընկերուհիներս տրաքվեն”:
Բայց ժողովուրդը իրենց ընտրելով, ընտրում է այն կուրսը, որով պետք է շարժվի իրենց պետությունը: Ժողովուրդը չպիտի մտածի, որ “եթե Լևոնին ընտրենք, իրա մեքենայի բենզինը ձրի ա լինելու, ուրեմն իրանք չընտրենք”:
Մենք պայքարում ենք մեր համար, մեր երեխաների համար:
Նիկոլ ջան, անկեղծ ասած, 3-րդ հարցում ես նկատի ունեի, որ ոչ թե դա ինձ ա խանգարում, կամ ես պայքարից դուրս կգամ, այլ նկատի ունեմ, որ եթե էդ մի պրոբլեմից ազատվենք, հազարավոր մարդիկ կմիանան մեզ:
Իսկ 6,7 հարցերում նշածս սցենարները էսօր շատ-շատերի համար ամենամտահոգիչ սցենարներն են:
Barev Nikol jan.inchpes es? Aysor miayn uzum em mi ban asel: es hpart em vor es hay em, bayc es hpart em vor es hay em naev ayn patcharov vor Du el es hay.Qez Qaj Aroxjutyun em Maxtum Nikol jan.