ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ Արևիկից
Նիկոլ ջան, ողջույն: Հենց նոր եմ եկել հանրահավաքից: Հրաշալի տպավորություններ ունեմ: Չնայած ամեն ինչին`փակ ճանապարհներին ու դատարկ բենզալցակայաններին, մարդիկ եկան ու ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միասնական է: Մենք հաղթել ենք ու տեր ենք լինելու մեր հաղթանակին: Քիչ մնաց Նիկոլ ջան, մենք շատ եսասեր ենք. ուզում ենք քեզ րոպե առաջ տեսնել: Ախր շաաաաաաաատ ենք կարոտել, էլ չենք համբերում: Բա դու որտե՞ղ էիր, քեզ չտեսա: Լավ մնա մեր պայքարի ոգի:
Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ, հանրահավաքը իսկապես տպավորիչ էր, երթը` առավելեւս: Անկախ նրանից, թե հաղթանակին որքան մնաց, մեր կամքը անկոտրում է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Մի հարցում համաձայն եմ` կարոտը մեզ բոլորիս շատ է խեղդում: Բայց մյուս կողմից` նաեւ մեզ ուժ է տալիս, եռանդ ու կամք ներշնչում: Այնպես որ, պայքար, պայքար մինչեւ վերջ:













