> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Համլետից

Բարև, Նիկոլ ջան: Ես զարմանում եմ քո համբերության վրա: Ստեփանակերտցի Հայկի նամակի բովանդակությունն ինձ համար և վիրավորական է, և՝ զայրացուցիչ: Ի՞նչ է, նա լուսնից նոր է իջել, թե խոտը իրենց մսուրքից մեր առաջ լցնելու սովորությունից դրանք այդպես էլ չեն ձերբազատվել: Դեռ առանց անհարմար զգալու էլ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի պատկերի առաջ նրանք ողջ ցեղով պետք է շուրջօրյա մոմ վառեն (եթե,իհարկե, դրան դեռ ընդունակ են), համեմատում են իրենց ազգադավաճան մամոնաների ու բորենիների հետ:

Ցինիկությունն ու … ռետինե խողովակն էլ չափ ու սահման ունեն: Եվ պետք չէ նրանց մաքուր ու զուլալ հայերենով մանրամասն բացատրել, որ երախտամոռությունը, ուրացողությունն ու դավաճանությունը մարդկային ամենազզվելի արատներն են: Հայկի (Ստեփանակերտից) հարց-նամակին ես կպատասխանեի, նաև՝ ,,,Սելը ճռռալու փոխարեն՝ սելվո՞րն է ճռռում,,, ,,Համ զոռ էք, համ՝ քոռ,,, ,,Չեն թքում այն աղբյուրի մեջ, որից ջուր են խմում,, հայտնի ասացվածքներով:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ, մենք իսկապես պետք է փորձենք հասկանալ նաեւ մեզ անհասկանալի տեսակետները, եւ փորձենք մեր տեսակետները հասկանալի դարձնել հակառակ տեսակետներ ունեցողներին: Համոզված եմ, երբ մենք հանգիստ պայմաններում ստեփանակերտցի Հայկի հետ զրուցենք, կտեսնենք, որ մեր մեջ իրականում ոչ մի լուրջ տարաձայնություն չկա, պարզապես մենք իրար հնարավորություն չենք տվել միմյանց հասկանալու, արձանագրելու մեր ընդհանրությունները: Էլի եմ ասում, ես ինձ ուղղված ցանկացած հարցի մոտենում եմ այս տեսանկյունից: Ցանկացած հարց կարելի է «ատֆուտբոլիծյ» անել, բայց եթե պետք է այդպես վարվեմ, ավելի լավ է մարդկանց հնարավորություն չտամ ինձ հարցեր ուղղելու: Եթե ինքս պատրաստակամություն եմ հայտնել նրանց հարցերին պատասխանել, ուրեմն պետք է հարգանքով վերաբերվեմ իմ առաջարկը ընդունելու նրանց քայլին: Եւ էլի եմ ասում, մեր խնդիրը մեր անսխալականությունը ապացուցելը չէ, եթե որեւէ մեկը կարող է ապացուցել, որ մեր պայքարը սխալ պայքար է, խնդրեմ, թող ապացուցի: Ես այնքան համոզված եմ, որ դա անապացուցելի է, որ ամենաագրեսիվ հարցին վերաբերվում եմ խիստ հանգիստ, ամենաագրեսիվ հարցի հեղինակի մեջ տեսնում եմ պոտենցիալ համախոհի, ու ինձ չեմ ների եթե ամեն ինչ արած չլինեմ նրա համար հասկանալի լինելու ուղղությամբ: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ մեր հաղթանակը ոչ թե մեր համախոհ շրջանակի, այլ ողջ Հայաստանի, նրա բոլոր քաղաքացիների հաղթանակն է: Սա իրականություն է, բացարձակ իրականություն, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ իրականությունը ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու համար: Խնդրում եմ դուք էլ այդպես վարվեք, այսպես վարվելու կոչ եմ անում մեր բոլոր համախոհներին: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Armen M
    Մարտ 10th, 2009 at 10:22 | #1

    Hamlet jan…ete gharabaghum 5(hing)hogov boghoqi akcia kazmakerpver i ajakcumn HH @nddimutyan—der kareli kliner inch vor ban pordzel haskanal..Nranc davadir “lrutyun@”inchqan el meghm guynerov nerkayacvi-da davachanutyun er…vochinch,serj@ shutov arjani lu&umner kgtni,shutov…

  1. No trackbacks yet.