> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արմենից

Նիկոլ մարտի 1-ին “հերթական” հանրահավաք ու երթ արվեց!!!!, հետո ինչ է լինելու??????, ինչքան կարելի է դեմոկրատիա խաղալ դրանց հետ???:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, ինձ համար մարտի 1-ի հանրահավաքը թեսթ էր հետեւյալ հարցի պատասխանը ստանալու տեսանկյունից. արդյո՞ք հանրությունը իշխանություններին թույլ է տվել կուլ տալ մարտի 1-ը, եւ ես միանշանակ պատասխան ստացա` ո’չ, հանրությունը դա թույլ չի տվել: Սա ամենակարեւոր արդյունքն է, եւ այդ արդյունքը հանրահավաքի մասնակիցների թիվն է: Չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, բայց ակնհայտ է, որ բոլոր ներկաները տպավորված են հանրահավաքին ներկա մարդկանց թվից: Երկրորդ կարեւոր պահը հետեւյալն է. առաջին նախագահը հստակ նշեց, որ շուրջօրյա հանրահավաքները շարունակում են մնալ Հայ ազգային կոնգրեսի զինանոցում: Եւ ինձ համար սա հաջորդ կարեւորագույն արձանագրումն էր: Հիմա գործնականում, կարող ենք արձանագրել, որ մենք ունենք այդ շուրջօրյա ռեժիմին անցնելու ռեսուրս: Իսկ սա դիրքային հսկայական առավելություն է, ու հիմա Հայ ազգային կոնգրեսը պետք է փորձի իրացնել այս դիրքային առավելությունը: Ինչ վերաբերում է հերթական հանրահավաքին, եթե մենք վստահում ենք առաջին նախագահին, իսկ մենք վստահում ենք, ուրեմն մեզ համար դժվար չպետք է լինի անտրտունջ ներկայանալ հերթական հանրահավաքի կամ երթի, հույս ու համոզմունք ունենալով, որ Հայ ազգային կոնգրեսն ու առաջին նախագահը դրանք կվերածեն կոնկրետ քաղաքական արդյունքի: Համբերենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Armen
    Մարտ 8th, 2009 at 16:23 | #1

    Հարգելի Նիկոլ, ես չեմ տրտնջում կամ էլ հիասթափություն չեմ ապրում ՀԱԿ-ի ռազմավարությունից, ուղակի վախենում եմ համազգային շարժումը մարելու գաղափարից: ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հավատն ու հարգանքն իմ կողմից ունի 2 տասնյակ տարվա պատմություն և այն փոփոխական չի:

  1. No trackbacks yet.