> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ» ԽՄԲԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ» ԽՄԲԻՆ

Հարց «Վերջին հույս» խմբի ադմինիստրացիայից (http://groups.google.com/group/verjin-huis)

Ն. Փաշինյան. հանրահավաք մարզումՆիկոլ ջան ողջունում ենք քո այս քայլը, կարդում ենք բոլոր հարցերը ու պատասխանները + հոդվածները, որոնք նաեւ վերահրապարակվում են մեզ մոտ.

Այս պահի դրությամբ սա լավագույն լուծումն է, ՍԱ ՇԱՏ ՄԵԾ գործ է, այսօր Կոնգրեսի ղեկավարությունը իրոք շատ զբաղված է, եւ կարծես բաց էր մնացել հասարակության հետ կապերը, որը արդյունավետ կերպով այս կայքում իրականացվում է. Այս ավազակապետությունը շատ խորը կրիմինալ արմատներ է գցել, չե՞ք կարծում որ օրինական ճանապարհով սրա դեմ կռվելն անիմաստ է… ոնց որ մեկի հետ շախմատ խաղաս իսկ ինքը քեզ հետ բոքս… Չէ որ բոլոր հեղափոխությունները (կամ ատելի ավազակապետական իշխանություններից ազատվելը), որ հիմք են եղել ժողովրդավարական պետությունների, եղել են, այսպես ասած, ոչ օրինական ճանապարհներով (զենքով զրահով), ինչո՞ւ է կոնգրեսը ընտրում հենց օրինական ուղին… Քանի որ այդպես հնարավոր է միայն սառեցնել շարժումը, որը կխեղճացնի ժողովրդին… Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ` Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներում տեղի են ունեցել բացառապես թավշյա, անզեն եւ խաղաղ հեղափոխություններ, որոնց արդյունքում այդ երկրներում հիմք է դրվել ամուր եւ անշրջելի ժողովրդավարության: Ըստ էության թավշյա կարելի է համարել նաեւ Ռումինիայում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում մահապատժի ենթարկվեցին այդ երկրի բռնակալ Չաուշեսկուն եւ նրա կինը: Ընդհանրապես, կարծում եմ չկա ավելի հզոր զենք, քան մարդկային կամքն ու հաստատակամությունը, եւ այդ հեղափոխությունները հենց այդ զենքի գործադրմամբ իրականացան: Չկա ավելի անհաղթահարելի ուժ, քան քաղաքացիական միասնական ոգին, եւ քաղաքական գործիչները պետք է հենց այս ոգուն դրսեւորվելու հնարավորություն տան: Հայ ազգային կոնգրեսը ընտրում է պայքարի այդ ուղին, այն ուղին, որով անցել են արեւելաեվոպական գրեթե բոլոր երկրները, եւ այսօր փաստացի ստեղծել են իրավական եւ ժողովրդավարական պետություններ: Կարծում եմ այս մոդելը արդարացրել է իրեն, եւ սրա առանձնահատկությունն այն է, որ բոլոր հարցերը լուծվում են ժողովրդական կամքի արտահայտմամբ, եւ քաոսի բացառմամբ: Սա մի ճանապարհ է, որը տանում է դեպի կոնկրետ արդյունքներ. հարցն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը ինքն իր մեջ պետք է որոշում կայացնի այս ճանապարհը անցնել մինչեւ վերջ: Դետալները, հավատացեք, կարեւոր չեն: Կարեւորն այն է, որ մենք կայացրել ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստան ունենալու որոշումը, ու պետք է իրագործենք այն: Ինչ վերաբերում է Շարժումը սառելուն, էլի ուզում եմ ընդգծել. Շարժումը դուք եք, ես եմ: Ես հնարավոր չեմ համարում իմ «սառելը»: Համոզված եմ` նաեւ դուք հնարավոր չեք համարում ձեր սառելը: Համոզված եմ այսպես մտածում է ցանկացած ոք, ով իրեն համարում է շարժման մասնիկ, եւ անկեղծորեն այդպիսին է: Երբ այս տեսակետից ենք նայում հարցին, հասկանալի է դառնում, որ Շարժմանը մարում չի սպառնում: Եթե անգամ սպառնում է, այդ սպառնալիքը մեզնից յուրաքանչյուրի մեջ է, ու եթե ամեն մեկս մեր ներսում տաք պահենք Շարժումը, ոչ մի վատ բան տեղի չի ունենա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Սուրեն
    Մարտ 8th, 2009 at 17:16 | #1

    Հայ ազգային կոնգրեսի ընտրած ճանապարհով հաղթանակի հասնելը կլինի աննախադեպ ԱՊՀ երկրների համար: Բոլորը ուշադրություն կդարձնեն դրան: Հայաստանը անմիջապես կսկսեն առանձնացնել ԱՊՀ մյուս երկրներից: Ղարաբաղի հարցում Հայաստանի կշիռը կտրուկ կմեծանա: Արտաքին ճնշումները կնվազեն, քանի որ այդ իշխանությունները կվայելեն ժողովրդի վստահությունը…
    Այս ճանապարհի առավելություններն այնքան շատ են և ակնհայտ, որ այն ուղղակի այլընտրանք չունի:
    Եկեք վերացնենք բոլոր կասկածները: Հիմա մի քիչ դժվար կլինի, բայց հետո հիանալի է լինելու: Մենք հպարտություն ենք զգալու, երբ մեր դիվանագետները հերթական հաղթանակից հետո կվերադառնան Հայաստան…
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Varuj
    Մարտ 9th, 2009 at 11:34 | #2

    Hargeli Nikol futboli lezvov asaz hartelu hamar gol e petq xpel gol! te che an@ndhat gndak@ motd pahelov u hianali paserov lavaguyn depqum hasnes voch-voqu..

  1. No trackbacks yet.