ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՆԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Վանինեից
Սիրելի’ Նիկոլ, ինչպե՞ս ես վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի մասնակցությանը Երևանի քաղաքային խորհրդի և քաղաքապետի ընտրություններին: Չե՞ս կարծում` ժամանակն է բոյկոտել թաթար-մոնղոլների կազմակերպած “ընտրությունները” և զուր ժամանակ, նյարդեր ու մեծ նյութական ռեսուրսներ չվատնել կանխորոշված ելքով “ընտրությունների” վրա:
Սիրով` Վանինե
Հ.Գ. Քեզ շաաաաաաաաաատ եմ կարոտել: :-*
Նիկոլի պատասխանը - Թանկագին Վանինե. կարող եմ ասել, որ եթե Կոնգրեսը ընտրություններին մասնակցելու որոշում կայացնի, ապա մենք` որպես ՀԱԿ ակտիվիստներ պետք է մեզնից կախված հնարավոր եւ անհնարինը անենք այդ ընտրություններում նրա մասնակցությունը առավել հաջողված դարձնելու համար: Ի վերջո, սա իրականում ոչ թե քաղաքապետի, այլ Երեւանի ավագանու անդամների ընտրություններ են, եւ Կոնգրեսը, բնականաբար, պետք է ձգտի այդ ավագանիում ունենալ առավել մեծ ներկայացվածություն: Անկախ ամեն ինչից, անկախ Հայաստանի ընտրական համակարգի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, եթե ընտրություններին մասնակցելու որոշում կայացվի, ուրեմն պետք է մեր ակտիվիստները ներգրավվեն տարածքային շտաբներում եւ տոտալ քարոզչություն եւ աշխատանք ծավալեն: Իսկ քաղաքական խնդիրը ես այսպես կձեւակերպեի. մինչեւ ընտրությունների օրը այնպես փոխել քաղաքական իրավիճակը, որ մեր թեկնածուն միանգամից ընտրվի Երեւանի քաղաքապետ: Առաջին նախագահի վերջին ելույթից ենթադրվում է, որ Կոնգրեսը մասնակցելու է ընտրություններին. եթե այդ որոշումը կայացվի, ուրեմն մենք բոլորս պետք է լծվենք գործի:
Չմասնակցելու հիմնավորումները կարող են լինել հետեւյալը` մենք արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ ենք դրել եւ պետք է կենտրոնանանք հենց այդ պահանջի իրագործման վրա: Կամ` պետք է կենտրոնանանք քաղբանտարկյալների ազատման խնդրի վրա: Կամ` մեր մասնակցությունը ընտրություններին լեգիտիմացնելու է իշխանական կեղծիքները, ինչպես տեղի ունեցավ թաղապետական ընտրությունների ընթացքում:
Իսկ հօգուտ ընտրություններին մասնակցելու փաստարկը հետեւյալն է. եթե Երեւանի ավագանիում ՀԱԿ-ը ֆրակցիա, խմբակցություն է ունենալու, դա արդեն արդյունք է պրագմատիկ քաղաքականության տեսակետից: Իմ պատկերացմամբ, եթե մենք Երեւանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցենք` դա պետք է անենք մեր հանրահավաքային պայքարին նոր թափ հաղորդելու եւ մեր ակտիվին մոբիլիզացնելու զուգահեռ նպատակով: Մնացածը` հընթացս կերեւա: Նկատի ունեմ, եթե մենք մեր ակտիվին հիմա այլ շուրջօրյա աշխատանքով չենք ապահովում, ավելի լավ է մտնենք այդ ընտրական պրոցեսի մեջ :
Թանկագին Վանինե, ասեմ, որ ես էլ ձեզ եմ շատ կարոտել, եւ ուրախ եմ այս նամակը ստանալու համար: Լավագույն մաղթանքներս: Հաղթելու ենք:














Ինձ թվում է, որ պետք է մասնակցել: Թեկուզ կեղծեն, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանգիստ չկեղծեն, որ նյարդայնանան, որ իմանան, որ մենք իրենց չենք ընդունում: Եվ, իհարկե, ստիպված են լինելու գոնե մի քանի տեղ տրամադրեն ընդդիմությանը, իսկ դա արդեն օգուտ կտա մեզ:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Suren jan . et nuyn a te qo sirats axchkan paxcnen. du el nra harsaniqin masnakcel.
chem haskanum masnakcel masnakcelu hamr da inche.
isk ete masnakcel ayl xndirner lucelu hamar da arden ayl ban e
Ես անկեղծ ասած ԿՏՐՈՒԿ դեմ էի մասնակցելուն, բայց էս վերջին օրերին մտածում եմ, որ եթե ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆՔ, բոլորս, անհատ առ անհատ, համակիր առ համակիր, կարող ենք կարգին «բոյ» տանք էս ընտրություններին: Ես գալիս եմ հակառակից. «Ի՞նչ կուզեր իշխանությունը»: Արդյո՞ք կուզեր, որ ՀԱԿ-ը մասնակցի, թե՞ բոյկոտի էս ընտրությունները:
Կարծում եմ, իրանք ուղղակի երազում են, որ ՀԱԿ-ը չմասնակցի Երեւանի ընտրություններին:
Բայց անկեղծ ասած. ՀԱԿ-ից նորմալ հիմնավորում չեմ լսել, թե ինչու ա պետք մասնակցել: Ոչ մեկ էլ չի լսել, համոզված եմ:
Այլ հարց ա, թե արդյոք էսօր ՀԱԿ-ն ունի էդքան կարողություն, որ էնքան լավ աշխատի, որ իշխանությունների խաղաթղթերը հիմնավորապես խառնի…. ահա թե որն ա հարցը:
Vahagn ջան, իհարկե չեմ ասում, որ պետք է մասնակցել ուղղակի մասնակցելու համար: Մասնակցելիս, նախ, պետք է անպայման հաշվի առնել նախկին ընտրություններում արված բացթողումները, լծվել այդ գործին և հնարավորինս թույլ չտալ, որ իրենց ուզած սցենարով լինի: Պետք է ստիպել, որ շատ կեղծեն, հանգիստ չկեղծեն: Դրանով մեկ անգամ ևս ցույց կտրվի միջազգային հանրությանը, որ սրանք հանցագործ են: Եթե ընդդիմությունը մասնակցի, վարչախմբի համար դա կլինի ավելորդ գլխցավանք: Իհարկե, նորից եմ ասում, եթե մասնակցում ենք, պետք է շատ ակտիվ լինենք, պասիվություն չդրսևորենք: