> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Arsen-ից

Nikol jan anoroshutyun@ vat ban e. konkret es hognel em anorosh hanrahavaqneric u erteric. uzum em konkret imanal minchev erb petq e sharunakvi es vichak@. Gitem vor nahanjel chi kareli, bayc an@ndhat nuyn dzevi hanrahavaqner@ arden hognacrel en, u ete espes sharunakvi vat ban klini, mardiq ksksen pakasel kamac kamac. u amen inch kverjana. inchi konkret qayler chen arvum? im karciqov hanrahavaqnerin bavakanin mec qanakov mardiq en ekel, u ekel en konkret qayleri hamar, voch te lselu ayn baner@ voronq irenq el shat lav gitakcum en. im harc@ hetevyaln e: inchu, vaelelov mardkanc mecamasnutyan vstahutyun@ ev unenalov aydpisi uj, chen arvum konkret erevacox qayler mer erkir@ es vichakic hanelu hamar. mer joxovurd@ shat e hognac es kyanqic vor patrast lini tarinerov payqar tanel.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արսեն, թույլ տվեք կառչել ձեր վերջին նախադասությունից: Դուք ասում եք, որ մեր ժողովուրդը շատ է հոգնած այս կյանքից, որ պատրաստ լինի տարիներով պայքար տանել: Գիտե՞ք, իշխանափոխությունից հետո պայքարը չի դադարելու, եւ դրա շարունակության անհրաժեշտություն է լինելու: Իհարկե, այլ բնույթի, բայց դե միեւնույն է, պայքարը շարունակվելու է: Եթե ժողովուրդը այս կյանքից հոգնել է, ուրեմն պայքարից չպետք է հոգնի, որովհետեւ պայքարից հոգնել, նշանակում է համակերպվել այս տխուր եւ անհեռանկար վիճակի հետ: Չեմ ուզում հավատալ, որ ժողովուրդը պայքարից կհոգնի: Ո՞վ է ժողովուրդը, սիրելի Արսեն: Դուք եք, ես եմ: Ես, օրինակ, երբեք չեմ հոգնի պայքարից: Իսկ դուք կհոգնե՞ք. գիտեմ, որ չեք հոգնի: Էլ ինչո՞ւ ենք ասում, որ ժողովուրդը կհոգնի: Եկեք ամեն մեկս մեր անունից խոսենք եւ ոչ` ուրիշների: Համաձայն եմ, պայքարի այս եղանակը դժվար է, ծանր է, բայց սուրբ գրքում էլ է ասված, որ հեշտ ճանապարհը տանում է դեպի կործանում: Մենք ընտրել ենք դժվար ճանապարհը եւ ճիշտ ենք արել: Եւ հիմա պետք է ուղղակի անսասան մնանք այդ ընտրության վրա, անսասան մնանք մեր դիրքերում: Ոչինչ` կտխրենք էլ, կջղայնանանք էլ, անորոշության զգացումից կտառապենք էլ: Բայց մենք գիտենք հանուն ինչի ենք այսպես տապակվում: Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի: Հանուն նրա, արժե՛, սիրելի Արսեն: Հավատացեք` արժե՛, ու դրանում մենք անպայման համոզվելու ենք` գործնականում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Սուրեն
    Մարտ 8th, 2009 at 17:14 | #1

    Ես կասեմ իմ, և իմ որոշ ծանոթների անունից. ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈԳՆԵԼՈՒ, ԵՐԲԵՔ…….
    ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

  1. No trackbacks yet.