> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

մարտի 1-ի առավոտյանՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը հանդուրժողականության մասին մի ճառ արտասանեց։ Թվում էր, թե ճառի նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, ինչը սկզբունքորեն նորմալ է։ Բայց երբ փորձում ես, այնուամենայնիվ, մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է ասածը` դրա հեղինակին վիրավորելու ցանկություն է առաջանում։ Նախ` սկսում է խոսել քննադատության մասին` ասելով, որ քննադատությունը, ըստ էության, լավ եւ օգտակար բան է, որ դա պետք է նաեւ կառավարությանը, որ կողքից իր սխալները տեսնի եւ ուղղի։ Հետո ավելի է մասնավորեցնում` կտրուկ անցում անում մամուլին` ասելով, որ երբ բացում ես որոշ թերթեր, այնտեղ ոչ թե քննադատություն ես տեսնում, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին։ Ահա այս ամենի արդյունքում Սարգսյանը արձանագրում է` «մենք դեռեւս շատ անելիք ունենք»։ «Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում են նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխել», - ասում է Տիգրան Սարգսյանը։ Ընթերցողը կհարցնի` ի՞նչը ասվածի մեջ այնպես չէ։ Տեսեք` մի երկրի վարչապետ խոսում է հանդուրժողականություն - անհանդուրժողականություն գլոբալ եզրերի մասին ու մեկ էլ մասնավորեցնում, այդ ամենը ամփոփում մամուլի այն հրապարակումների մեջ, որոնք վիրավորում են անձին։ Հասկացաք, չէ՞, թե ո՛ր թերթերին նկատի ունի, եւ այդ ո՛ւմ վսեմաշուք անձն են վիրավորում այդ թերթերը, այդ որոնք են, նրա գնահատմամբ, ստահոդ ու նենգ մեղադրանքները։ Ընդհանրապես, հանդուրժողականության սարգսյանական կոչին հարգանքով կվերաբերվեի, մի լավ կխորհեի նրա ասածի մասին, կփորձեի ընդառաջ ինչ-որ բան անել, ասել` եթե չպարզվեր, որ ինքը պրոբլեմը տեսնում է ընդամենը մամուլի էջերում իր անձին հասցված` իր տեսակետից վիրավորանքի մեջ։ Նրա ասածին հարգանքով կվերաբերվեի, եթե նա որպես անհանդուրժողականության դրսեւորում դիտեր նաեւ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որպես անհանդուրժողական օրինակ բերեր լրագրողների նկատմամբ հարձակումները, եթե ընդդիմադիր մամուլի կողքին կես բառ ասեր հեռուստատեսային խոռի` ընդդիմադիր լիդերների վրա գործված հարձակումների մասին։ Բայց չէ, այս ամենի մասին լռում է, լռում է մարդկանց հրապարակային ծեծի ենթարկելու, ծեծելով սպանելու հայտնի դեպքերի մասին։ Նրա համար անհանդուրժողականությունը այն չէ, որ ընտրությունների օրը մարդկանց գողանում են ու կանդալում։ Նրա համար անհանդուրժողականություն չէ թռուցիկ տարածող երիտասարդներին ոստիկանություններ քարշ տալը կամ լրիվ օրինական հիմունքներով երթ անող մարդկանց քաշքշելը, հացադուլ հայտարարած կանանց ոստիկանական բռի ուժով ցրելը։ Նրա համար անհանդուրժողականություն չէ, երբ թաղային ոստիկանները մարդկանց սպառնում են հանրահավաքի չմասնակցել։ Նրա համար անհանդուրժողականությունը այն է, երբ թերթերը իր անձը վիրավորում են։ Այ, որ չվիրավորեն իր անձը, ուրեմն հանդուրժողականություն է հաստատված երկրում։ Դե արի ու մի ասա` վարչապետի ֆուտլյար, իսկականից։ Բա հըլը սրա թույլ տված արտահայտությանը. «Նոր սպանություններ են լինելու, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխենք»։ Հիմա, եկեք հասկանանք, թե ըստ նրա տեքստի` ովքեր են մթնոլորտը խաթարում։ Մի քանի թերթերը, որոնք անհանդուրժողականություն են սերմանում, եւ ուրեմն` ինքներդ ենթադրեք, թե ինչ է նշանակում մթնոլորտը փոխել։ Եւ ինքնին հասկանալի է, թե ովքեր են լինելու վարչապետի ֆուտլյարի կանխատեսած սպանությունների թիրախը։ Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա, անհանդուրժողականության ու սպանությունների մասին խոսելիս, ծպտուն անգամ չի հանում այն մասին, որ մարտի 1-ին գնդակահարված ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն։ Ու սրա համար նա իրեն մեղավոր չի համարում։ Նա իրեն մեղավոր է համարում միայն արմատական ընդդիմություն եղած ժամանակների համար ու ներողություն է խնդրում ընդդիմախոսներից։ Ներողություն խնդրել պետք չէ, երիտասարդ. ասա, որ որպես վարչապետ` համարում ես, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, գլխավոր դատախազից պարզաբանում պահանջիր, թե ինչու մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, ոստիկանության պետից պարզաբանում պահանջիր, թե ինչու են այս տարվա մարտի 1-ին ճանապարհները փակված եղել, եւ ինչու մինչեւ հիմա գնահատական տրված չէ մի հոգուն իրենց քացու տակ առած մոտ մեկ տասնյակ ոստիկանների գործողություններին։ Ինչո՞ւ մինչեւ հիմա պարզված չէ ուղիղ նշանառությամբ քաղաքացիների վրա կրակող ոստիկանների ինքնությունը։ Ուզո՞ւմ եք` շարքը շարունակեմ։ Ասում ես` սպանություններ են լինելո՞ւ։ Վախեցնում ես, հա՞։ Գլուխդ պատին ես տվել։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 6, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. naryan lendrush
    Մարտ 7th, 2009 at 04:21 | #1

    Thogh gnan irenz kgb-eshnik u gogh u mafioso u bosaraz u azgi davachan katoghikosi mot mom warren, vor minch hima mer zhoghovurd@ irenz chi warrum, chi trakznum,chi pajtheznum, irenz jerekhoz@ u kananz chi goghanum u brnabarrum u spanum, chi phrthum u votnatak chi talis irenz u irenz motiknerin, irenz goghazaz millionner@ u unezwazkq uzhov u spanutyamb het chi verznum. Aid amen@ irengh en anum ais zhoghvurdi het. Arden vor jerrord tasnamjak@ asem, haryuramyak? Togh gnan u erkar aghothen.Lav lura ekel Afrikaiz. Haagi michasgain dataran@ voroshum e kajazrel Al-Baschirin, Sudan erkri gorzogh nakhagahin zherbakalel. Motavorapes nuyn gorzeri hamar, vor irenq en amen or anum. Heghapokhutyune sa datakan ashkhari hamar. Erkri gorzogh nakhagahin! Kocharyan@ arden gorzogh chi. Togh gnan u erkar aghothen, vor irenz el daten u tanen paken Haagi khuzerum, vorhetev irenz hamar da aveli apahov teghe, khan Hayastan@, vorin irenq aidkan mah u zav u aryun u tanchanq en patcharel u patcharum.
    Katoghikosin el balam togh irenz het tanen.

  2. Armen M
    Մարտ 7th, 2009 at 09:24 | #2

    inchqanov e baroyakan”varchapeti”pamoushtneric xosel@…pashtpanva& linelov zorkov ev vostikanakan hordanerov sparnum e ???Tigran! ete chunenayiq rusakan ajakcutyun–duq goyutyun cheiq unena,erkir@ dardzrel eq rus kgb-shnikneri arq u vacarqi ararka…Du dramn el shut ktoghneir,xostovanir vor duxt chheriqec “papayin”hakachares…rusastanic dzer uza&@ HH ic grpa& ezan dollarn e vor ete ta el % e talu

  3. Անդրանիկ
    Մարտ 7th, 2009 at 11:03 | #3

    Նիկոլ ջան ողջույն.Մի ասա տեսնեք էս համաշխարային ճգնաժամը որ չլիներ ՀԱԿը հույսը ինչի վրա էր դնելու.

  4. Arsen
    Մարտ 7th, 2009 at 12:54 | #4

    naxord angam varchapetn asec DEXIN mamwuln e mexavor u hajord orn arden mi lragroxi dazan cececin, patahakan kendani mnac, ainpes vor hima el petq e spasel nor zohi,
    …poxanak qreakan hancagorcnerin vaxecni vor hankarc chpordzen nor pampushtner dzulen, vor irenc verj e talu…ail karces ishmar e talis vor nor pampushtner dzulen… sarsapeli txur e…

  5. Մարտ 7th, 2009 at 13:38 | #5

    Es vorpes qaxaqaci zarhureci varchapeti ajdpisi kochic,na ajspisov mesij uxarkec sapragluxnerin-ev es piti sa handurzem?

  6. HARUT
    Մարտ 7th, 2009 at 22:47 | #6

    (varchapet) et xockert vor asum es ,dzulvac pampushtneri masin,dzuli ko hamar:papaid asac@ du mi asa ai vecnoc tox ink@ asi:te ink@ vaxum e aveli shat megkin ber versni: Hayerin herika spanelov vaxaznek dalav bani chi haszni:

  7. Սուրեն
    Մարտ 8th, 2009 at 00:01 | #7

    Անդրանիկ, ՀԱԿ-ը կուռ թիմ է` բնակչության մեծամասնության վստահությունը վայելող:
    Ինչ է, մինչև հիմա համաշխարհային ճգնաժամի շնորհի՞վ է ՀԱԿ-ը այսքան հզորացել և շարունակում հզորանալ:

  8. hay
    Մարտ 9th, 2009 at 00:54 | #8

    Անդրանիկ MEK@ IM SHNORHIVA HZORANUM HAK@
    ETE KURSI CHES IMACI …………
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1
    1+1+1+1+1+1++1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+……………………………..

  9. Սուրեն
    Մարտ 9th, 2009 at 14:23 | #9

    hay ջան +1 :)

  10. Մհեր
    Մարտ 10th, 2009 at 00:04 | #10

    Սրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ժեկի կամ Բուրջ-Համուդի թաղապետարանի հետ. Լևոն Տեր-Պետրոսյան:

  1. No trackbacks yet.