> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAGN-Ի ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAGN-Ի ՆԱՄԱԿԻՆ

Հարց/առաջարկ Vahagn-ից

hargeli Nikol es nuyn Vahagn em um harcin kapvats nran vor nuynisk es ii haskanum vor sranc dem xaxax cuycerov sranc dem anogut e mite @ndimutyunn da cher gitekcum - ayd nuyn mardn em. Kardaci qo patasxann. nax asem vor hamematutyunn shat texin er.
Bayts Nikol jan du el @ndunecin vor miayn Myunxenyan paktov hitleri harc@ lucel chexav. ev miayn Paterazmi mijocov hnaravor exav Maqrel europen ayd “EFreytoric”. en jamanak efreytor er HITLER@ mez mot el SERJANT e… bayts mite kareli kliner hitlerin haxtel miayn asenq europei mayraqaxaqnerum germanyai despanatan arjev mitingner anelov? asatsn ena e vor ari patkeracnenq vor hima menq 1940 akannerum enq SERJ@ u rob@ Hitlern u Hebellsn en voronq okupacrel en mer erkir@ isk mer erkirn el asenq Belorusian e.
bnakanabar hitler@ u hebbels@ 2 ov ban chein karox anel aranc Policayneri(gyuxaperer kaxakapeter).. de ari patkeracnenq vor 1940 akannerin belorusner@ zut mitingner en anum @nddem okupantneri.. ban kpoxver? isk partizanakan sharjum@ ardyoq ktulacner fashistnerin? iharke.
ay en radikal metodner@ vor asum ei henc da nkati unei.. petk che voch mekin spanel..
bayts kareli e hatuk khumb stexcel es im hamar pativ kzgai vor linei ayd khmbum u ete gyuxapet@ chhaskanar vor kexcel joxovrdi dzayn@ mexk e ayrel nra khotyi dez@, kaxakapeti xanuti apakiner@ jardel …u chimanain te da ov e ay ays jamanak nranq khaskanain vorovhetev anasunin dastiarakel chi kareli na miayn vaxi metodn e haskanum. ay sa er arajarks NIKOL jan.

i dep es chem hamarum vor 2008 azgain zardonq@ sxal er ..voch inqs hamarum em ayd mek shabat@ verjin 10 tarva amenavar jamanaks.. nuynisk avelin der ushacrel enq. uxaki inchpes asum en jur mtnox@ andzrevic chpetq e vaxena ete mtel enq piti haxtenq qanzi Ayl@ntranq Chka
harganqnerov Vahagn

P.S. i dep kkhndrei mtneir mer naxadzernutyun uxaki bolor hayeri anunic… ankax kaxakakan patkanelutyunic

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ հակահիտլերյան գործողությունների դեպքում շատ հստակ էր, թե որտեղ է անցնում ռազմաճակատի գիծը, որտեղ են մերոնք, ու որտեղ են թշնամիները: Մեր խնդրի բարդությունն այն է, որ այդպիսի գծեր անցկացնել հնարավոր չէ, եթե անգամ հնարավոր է, շատ մեծ է հավանականությունը, որ գծի այն կողմում մնան բարեկամներ, իսկ այս կողմում «թշնամիներ»: Ես Հիտլերի օրինակը բերել էի ոչ թե պատերազմի մանրամասները հիշեցնելու, այլ նկարագրելու համար այն տաժանակիր համբերատարությունը, որով մարդկությունը հետեւում էր նրա արարքներին: Որովհետեւ, անկախ ամեն ինչից, ոչ մի խելամիտ մարդ չի ցանկանում, որ իր հայրենիքում պատերազմ, բախում տեղի ունենա, եւ եթե դրանից խուսափելու թեկուզ չնչին հնարավորություն կա, այդ հնարավորությունից պետք է օգտվել: Եւ ի վերջո, մեր վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ մեր խնդիրը ոչ թե մարդկանց որոշակի խմբի, շերտի, խավի Հայաստանից դուրս շպրտելն է, այլ այն հոգեբանությունը, մտածողությունը ոչնչացնելը, որը քաղաքացուն վեր է ածում հնազանդ ստրուկի: Եւ մեր խնդիրը ամենեւին էլ այն չէ, որ վախվորած հնազանդ զանգվածը վաղն էլ մեզնից սկսի վախենալ ու նույն ստրկամտությամբ մեր ոտքերի առաջ քարշ գա: Եւ հետո, ընտրակեղծարարը պետք է իրեն մերժված զգա հասարակության կողմից, նա պետք է զգա եւ տեսնի իր հարեւանների, համաքաղաքացիների արհամարհանքը: Եթե որեւէ մեկը գիշերը թաքուն նրա խանութի ապակին պիտի ջարդի, իսկ ցերեկը նրան տեսնելիս շողոքորթի կամ նրա առաջ վիզը ծռի, ի՞նչ իմաստ ունի ջարդված ապակին, որի փոխարեն այդ նույն քաղաքապետը նորն է գցելու` անվրդով իրեն քծնող հանրությունից թալանած փողերով: Հիմա դուք կհարցնեք` ո՞րն է լուծումը: Լուծումը ուրեմն համառ պայքարի շարունակականությունն է, մեր գաղափարների տարածումը, նորանոր համախոհների ու կողմնակիցների ներգրավվելը: Եւ ի դեպ, կտրականապես դեմ լինելով մարդկանց ֆիզիկական կամ նյութական որեւէ վնաս հասցնելուն, ամենեւին էլ դեմ չեմ, որ այդօրինակ մարդկանց խանութների, մեքենաների վրա թռուցիկներ հայտնվեն, որոնք կլինեն ընդամենը արձանագրային բնույթի: Սա կլինի քաղաքակիրթ քաղաքական պայքար, եւ սա համարենք կոմպրոմիսային լուծում երկու տեսակետների միջեւ:

Ի դեպ, ապօրինություններ թույլ տված դատավորների կամ ոստիկանների տների դիմաց պիկետներ անելը շատ լավ գաղափար էր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,