> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ROOBIK MINASIAN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ROOBIK MINASIAN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Roobik Minasian-ից

Նիկոլ Փաշինյան. (c) AzuraHargeli Nikol !
Ardyok pativ e berum mi sharjman masnakicneri hamar vor irenc arajnordneric meke paxusti mej e ?! Ardyok dzez canot en nman depker ayl joghovurdneri patmutyan mej ?! Ardyok jisht e vor chkaroghanalov hakarakordin pakhisti matnel duk ek dimel pakhusti ?!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռուբիկ, պատմության մեջ այսօրինակ դեպքեր շատ են եղել, չափազանց շատ եւ կարծում եմ մեր ընդհատակում կամ բանտում լինելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա, ընդհակառակը` այս ամենը մի տեսակ պատվաբեր է թվում, որովհետեւ սա մի լուրջ փորձություն է, ոգու փորձություն: Կարծում եմ ամոթալին կլինի այն, եթե մենք ընկրկենք այս ամեն ինչի առաջ կամ հրաժարվենք պայքարից: Այ դա ոչ թե ամոթալի ու անպատվաբեր կլինի, այլ ուղղակի խայտառակություն: Լավ եղեք, սրտներդ լայն պահեք, ամեն ինչ լավ է լինելու:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մարտ 7th, 2009 at 18:28 | #1

    Իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Roobik Minasian ստորագրված հարցի (ու ընդհանրապես նմանատիպ հարցերի) հեղինակները ընդհամենը մեկ նպատակ ունեն` ըստ իրենց Նիկոլին թասիբի գցեն որ ընդհատակից դուրս գա… «Որքան ես պատրաստվում թաքնված մնալ», «Չես կարծում որ ավելի ճիշտ կլինի «7-ի գորը» 8-ի վերածել», … հիմա էլ` «արդյոք պատիվ է բերում փախուստի մեջ գտնվելը»: Ուշադրություն դարձրեք այս մարդիք այդպես էլ ոչ մի անգամ չեն նշում, չեն գրում, թե իրենց պատկերացմաբ եթե Նիկոլը վաղը դուրս գա ընդհատակից ու սերժանտների ճանկում հայտնվի, ապա դրա օգուտը ո՞րն է լինելու: Հանուն Շարժման որդեգրած գաղափարների իրականացմանը, ի՞նչ պիտա անի Նիկոլը ԿԳԲ-ի պադվալում, որը չի կարող անել ընդհատակում գտնվելով…
    Ասել եմ, ու հիմա ստիպված եմ նորից կրկնելու` ներկա իրավիճակում Նիկոլի ընդհատակից դուրս գալուց օգտվելու են մի միայն հանցագործ բուրգի ներկայացուցիչները Հա մեկել թանկարժեք շամպայն ներկրողները, որ այդ առիթով սերժանտները կսկսեն լակել.
    Ուշադրություն դարձրեք Roobik Minasianը չի շեշտում` ընդհատակ այլ գրում է փախած իսկ սա արդեն նշանակում է որ այս մարդու համար Մացոներն ու Ժոռա Վարդանյանները արդարադատություն են, եւ ոչ թե Սերժիկի տակը մտած սրիկաներ: Սա նշանակում է որ այս տեսակ մարդկանց պատկերացմամբ Նիկոլը հանցագործ է (հանցագործներն են փախուստի դիմում) եւ ոչ թե «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ»

  2. Սուրեն
    Մարտ 8th, 2009 at 00:48 | #2

    Նման հարցերը ուղղակի կորում են այն բոլոր բարեմաղթանկների մեջ, որ այստեղ արվում են Նիկոլին: Նիկոլ ջան, մենք քո հետ ենք:

  3. Մարտ 8th, 2009 at 07:34 | #3

    Նիկոլին արված բարեմաղթանքներ, հարազտի զգացմունքները, սերը, կարոտը, հավատը, միշտ առաջինն է նկատվում :) տես` http://grish1993.olympe-network.com/septemberi21/Nikol.htm

    Խնդրում եմ էջը Internet Explorer ով բացեք, որտև Mozilla-ով կամ Opera-ով էջի շարժական էֆեկտները չեն աշխատում

  1. No trackbacks yet.