> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արևիկից

Նիկոլ ջան, բարև: Ո՞նց ես: Մի հարց ունեմ: Ըստ քեզ, ՀԱԿ-ը պետք է մասնակցի՞ Երևանի քաղաքապետի ընտրություններին:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ, այս մասին նախորդ հարցերին տված պատասխանին ուզում եմ ավելացնել հետեւյալը: Եթե հարցին նայում ենք պրագմատիկ քաղաքականության տեսակետից, Երեւանի ավագանու կազմում որոշ թվով անդամներ ունենալը արդեն արդյունք է: Իսկ առաջիկա ընտրությունները, ի վերջո, կոչվում են Երեւանի ավագանու անդամների ընտրություններ: Այսինքն` եթե Հայ ազգային կոնգրեսը այդ ընտրությունների արդյունքում ավագանու այսպես կոչված խմբակցություն ունենա, դա էլ կարելի է համարել արդյունք, որովհետեւ հիմա անգամ Երեւանի ավագանիներում շատ քիչ է ներկայացված: Հարցն այն է` մենք ուզու՞մ ենք հարցերին այս մոտեցումը ցուցաբերել: Մյուս կողմից` ընտրություններին չմասնակցելը քաղաքական պրոցեսներից դուրս մնալու վտանգ է առաջացնում: Բայց երբ ընտրություններին մասնակցում ես, ու ընտրողների քեզ տված ձայները չես կարողանում իրացնել, դրա հետեւանքները ավելի ծանր են լինում` առնվազն քաղաքացու հետ ունեցած հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ ընտրություններին պետք է մասնակցել` զուգահեռ նպատակ ունենալով ընդհանուր քաղաքական իրավիճակի փոփոխությունը: Այսինքն` ամեն ինչ պետք է անել, որ այդ ընտրական գործընթացը տեղավորվի մեր Շարժման տրամաբանության մեջ: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.