ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԵՎՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Մարտ 6, 2009
Հարց Լեւոնից
Hargeli Nikol, Es Levon Gasparyans uzum em mi harc tal qez. Inch es karcum ete LEVON@ naxagah darna du inch vor pashtonya kdarnas, te ksharunakes qo gorc@? (miayn ankexc)
12-amya @nddimadir Levon
Նիկոլի պատասխանը - Սիրելի Լեւոն, հավատացեք, ես չեմ կարող ձեր հարցին կոնկրետ պատասխանել, որովհետեւ քաղաքական գործունեությունը լի է բազմաթիվ շրջադարձերով ու անակնկալներով: Կարող եմ մի բան երաշխավորել, որ մշտապես կմնամ հանուն հռչակված սկզբունքների, օրինականության, սահմանադրականության, մարդու իրավունքների պայքարի դիրքերում` անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ: Սա միանշանակ կարող եմ երաշխավորել: Լավ եղեք:













