> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԼԻՎԵՐՊՈՒԼՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԼԻՎԵՐՊՈՒԼՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեւոն Տեր-Պետրոսյան, մարտի 1, 2009 թ.ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթը ինձ տարավ Մադրիդ, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ, որտեղ մեր հանրահավաքից ընդամենը չորս օր առաջ Լիվերպուլ քաղաքի համանուն ֆուտբոլային թիմը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում 1։0 հաշվով հաղթանակ տարավ դաշտի տերերի` Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

Մրցակցի հարկի տակ «Լիվերպուլի» տարած հաղթանակից հետո կրկին ֆուտբոլային աշխարհի քննարկման թիվ մեկ թեման դարձավ Ռաֆայի մարտավարությունը։ Ռաֆան «Լիվերպուլի» իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսն է, ով «Լիվերպուլի» հետ մեկ անգամ արդեն հասցրել է նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը եւ համարվում է գավաթային մրցաշարերի լավագույն մասնագետներից մեկը։ Մադրիդում «Լիվերպուլի» հաղթանակից հետո ֆուտբոլային Եվրոպան պրկվել է. մի՞թե Ռաֆան այս անգամ էլ հաղթող դուրս կգա։

Ինչո՞ւմ է, ուրեմն, կայանում այդ մարտավարությունը։ Բենիտեսը իր թիմի առաջ ոչ թե գոլ խփելու, այլ գոլ բաց չթողնելու խնդիր է դնում։ Ըստ այդմ` թիմը ոչ թե պետք է ֆուտբոլ խաղա, այլ հակառակորդին զրկի խաղալու հնարավորությունից։ Ու երբ խնդիրը լուծված լինի, Աստված մեծ է, երեւի մի անկյունայինից-բանից, տուգանային հարվածից-բանից կլինի, կամ հակառակորդը կնյարդայնանա գոլ խփել չկարողանալու պատճառով ու ինքնագոլ կանի կամ որեւէ այլ ճակատագրական սխալ։ Իսկ մենք` տվյալ դեպքում «Լիվերպուլը», գոլ խփած չլինելու պատճառով չենք ներվայնանա, որովհետեւ մենք մեր առաջ գոլ խփելու խնդիր չենք էլ դրել։ Մեր խնդիրը ընդամենը գոլ բաց չթողնելն է, ու երբ գոլ բաց չենք թողնում, դա հակառակորդին ներվայնացնում է, իսկ մեզ ոգեւորում, որովհետեւ նրանք իրենց խնդիրը` գոլ խփել, չեն կարողացել լուծել, իսկ մենք մեր խնդիրը` գոլ բաց չթողնել, կարողացել ենք լուծել։ Ու երբ հակառակորդը կհասնի իր հուսահատության, իսկ մենք` մեր վստահության գագաթնակետին, այդ ժամանակ դուք, այսինքն` «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, գլխի էլ չեք ընկնի, թե ոնց ստացվեց, որ գոլ խփեցիք։ Դուք կզարմանաք, թե էդ ոնց եղավ, որ առանց այդ մտքի վրա կենտրոնանալու` գոլ խփեցիք։

Ճիշտ է, խաղի ընթացքում, երբ մեր ծրագիրը կիրականանա, հանդիսատեսը կձանձրանա, գուցե անգամ` քնի հեռուստացույցի առաջ, անգամ կսուլի ու կհայհոյի` կասի` արա, էս ֆուտբոլ ա՞, թե՞ ջրային շաշկի։ Բայց երբ մենք դուրս գանք ՉԼ մրցաշարի հաջորդ փուլ, բոլորը կասեն` մալադեց, տեսա՞ք` ոնց կրեցին Մադրիդի արքայական ակումբին։ Ահա սա է Բենիտեսի մարտավարությունը։ Չնայած` այն չի կարելի համարել հենց Բենիտեսի մարտավարություն, որովհետեւ դա ինքը չի հորինել. նման մարտավարություն ժամանակակից ֆուտբոլում շատ են կիրառում, բայց Բենիտեսը համարվում է դրա լավագույն իրագործողներից մեկը, եթե ոչ` լավագույնը։ Մարտավարությունը` մարտավարություն, բայց այն դեռ պետք է իրագործել ու դրա իրագործմամբ արդյունքի հասնել։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մարտիմեկյան իր ելույթում խոսելով Հայ ազգային կոնգրեսի հետագա մարտավարության մասին, ըստ էության, առաջարկեց պայքարի հենց այն մոդելը, որ Չեմպիոնների լիգայում հաջողությամբ իրագործել է Ռաֆայել Բենիտեսը, ու այդ մարտավարությունը հաջողվել է հատկապես «Լիվերպուլի» հետ։ Եթե Տեր-Պետրոսյանի ելույթը մոդելավորենք ֆուտբոլային այս տրամաբանությամբ` առաջին նախագահը ասում է, որ այս պահին կարեւորը ոչ թե հաղթելն է, այլ չպարտվելը։ Ոչ թե իշխանությանը տապալելը, այլ ընդդիմության` ոտքի վրա կանգնած լինելը, չտապալվելը։ Կամ, ավելի ճիշտ, գոլ բաց չթողնելը։ Եւ ահա, այս տրամաբանությամբ, առաջին նախագահը` ճիշտ Ռաֆա Բենիտեսի նման, մերժում է գրոհի կանխավարկածը, ասել է թե` գոլ խփելու մղումները համարում է անտեղի եւ ժամանակավրեպ։ Ֆուտբոլում այսօրինակ ձգտումների մերժումը բացատրվում է շատ պարզ. երբ գրոհում ես, պաշտպանությունում ճեղքեր են առաջանում, ինչը հակառակորդին հակագրոհելու եւ գոլ խփելու հնարավորություն է տալիս։ Սրանից հետո դու ստիպված ես ավելի շատ գրոհել` հաշվի մեջ եղած տարբերությունը կրճատելու համար, արդյունքում` քո պաշտպանության մեջ ավելի մեծ ճեղքեր են առաջանում, ինչը հակառակորդին հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հնարավորություն է տալիս։ Այնպես որ, խնդիրը շարունակում է մնալ նույնը` գոլ բաց չթողնել եւ հակառակորդին զրկել խաղալու հնարավորությունից։

Սա, իհարկե, հասկանալի մարտավարություն է, երբ խաղի հաշիվը զրոյական է, հաշիվը չի բացվել կամ ոչ-ոքի է։ Բայց մի՞թե այդ մարտավարությունը կարելի է կիրառել այն պարագայում, երբ հակառակորդ թիմի մարզիչը ահա վազել-վերցրել է Չեմպիոնների գավաթը եւ ճոճում է գլխավերեւում։ Չէ՞ որ մենք արդեն գոլ ենք բաց թողել։ Մի՞թե այս պայմաններում պետք է հավատարիմ մնալ նույն մարտավարությանը` թիվ մեկ խնդիրը համարելով նոր գոլեր բաց չթողնելը։ Եւ այս իրավիճակում ի՞նչ կարող է տալ նման մարտավարությունը եւ կարո՞ղ է արդյոք որեւէ բան տալ։ Հարցի պատասխանը կրկին տալիս են Ռաֆայել Բենիտեսը եւ «Լիվերպուլը»։ 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հանդիպում էին «Միլանը» եւ «Լիվերպուլը»։ Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» պարտվում էր 3-0 հաշվով։ Պատկերացրիք, չէ՞` Բենիտեսի թիմը առաջին խաղակեսում երեք գնդակ էր բաց թողել եւ թվում էր` խաղն ավարտված է, պարտությունն` անխուսափելի։ Ընդմիջումից հետո, սակայն, երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» երեք գոլ խփեց, հաշիվը հավասարվեց, եւ «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` ետխաղյա 11 մետրանոց հարվածներով։ Ի՞նչ էր ասել ընդմիջմանը Ռաֆայել Բենիտեսը իր թիմի ֆուտբոլիստներին` այս պահին դժվար է ասել։ Բայց թերեւս` ունեցել էր մոտավորապես այնպիսի ելույթ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեցավ մարտի 1-ի հանրահավաքում։

Ասել էր, որ «ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը»։ Բենիտեսը, թերեւս, իր թիմին ասել է նաեւ, որ երկրորդ խաղակեսում «իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը»։ Նրանք, այսինքն` հակառակորդ թիմը, «իրենք-իրենց քանդվելու են։ Եւ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու»։ Պատմական այդ խաղի երկրորդ խաղակեսում «Միլանը» իսկապես քանդվեց, որովհետեւ առաջին խաղակեսում երեք գոլ խփելու վրա ներդրել էր իր ողջ պոտենցիալը։ Առաջին խաղակեսից հետո թիմը հաղթում էր 3-0 հաշվով, բայց դե ֆակտո այլեւս գոյություն չուներ։

Rafa Benitez«Վերջին փաստարկը՝ դրամի բարձր փոխարժեքը, որով առայժմ հաջողվում է կայունության որոշ պատրանք ստեղծել, պայթելու է շատ շուտով։ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ», - թերեւս, մոտավորապես այսպիսի բաներ է ասել Ռաֆայել Բենիտեսը 2005-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջմանը, երբ առաջին խաղակեսից հետո իր թիմը պարտվում էր 3-0 հաշվով։ Բենիտեսը հաշվարկել էր, որ հարկավոր է որքան հնարավոր է շուտ «Միլանի» խաղացողներին «տուն ուղարկել»։ Նրանք արդեն հաղթում են 3-0 հաշվով եւ չեն ուզում այլեւս խաղալ։ Միակ բանը, որ նրանք երազում են, խաղը արագ ավարտելն ու հաղթանակը վայելելն է։ Նրանք մտքով տանն են արդեն, ուրեմն` պետք է զգույշ լինել` նրանց խաղադաշտ չվերադարձնելու համար։ Թող նրանք մտքով գնան իրենց տները ու երբ արդեն տեղ հասած կլինեն, մի թեթեւ հարվածը կջախջախի նրանց։ Այդպես էլ տեղի ունեցավ` «Միլանը», անգամ իր համար անսպասելի, մի գնդակ ընդունեց ու քանդվեց, հետո ընդունեց երկրորդ գնդակը, հետո` երրորդ, ապա եւ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով։ Ահա այսպիսի մարտավարությամբ «Լիվերպուլը» դարձավ չեմպիոն։

Իսկ Մադրիդի «Ռեալի» հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» գոլ խփեց հենց այն ժամանակ, երբ թագավորական թիմի ֆուտբոլիստները սկսել էին նյարդայնանալ այն փաստից, որ «Լիվերպուլը» դեռեւս կա, դեռեւս կենդանի է եւ դեռ հայտարարում է իր գոյության մասին, եւ իրենք ոչինչ անել չեն կարող, բացի խաղի կանոնների կոպիտ խախտումները։

Վերադառնալով մարտի 1-ի հանրահավաքին, փորձենք, ուրեմն, թվարկել, թե քաղաքական ինչ արձանագրումներ տեղի ունեցան այս ընթացքում։ Հանրահավաքը, փաստորեն, լուծեց իր առջեւ դրված թիվ մեկ խնդիրը. այն իսկապես բազմամարդությամբ սկսեց եզրեր փնտրել փետրվարյան առաջին օրերի հանրահավաքների հետ։ Եւ միանշանակ ամենաբազմամարդն էր վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հանրահավաքներից։ Սա արդեն չափազանց տհաճ փաստ է իշխանության համար` մանավանդ խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի ֆոնին։
Տեր-Պետրոսյանը գիտի, իշխանություններն էլ գիտեն, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը գնալով միայն մեծանալու է։ Իհարկե, հոռետեսները կասեն` ենթադրենք, թե հանրահավաքի մասնակիցների թիվը եռապատկվեց, ի՞նչ է լինելու ուրեմն։ «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը` դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից ….»։ Ինչո՞ւ, ուրեմն, ոչ հիմա։ Առաջին նախագահը գնահատում է, որ գործող իշխանությունը դեռեւս գտնվում է թուլացման պրոցեսի մեջ, եւ գահավիժման այդ գործընթացը մաքսիմալ արագություն դեռ նոր է միայն հավաքելու։ Ինչո՞ւ, ուրեմն, նրան հնարավորություն չտալ հավաքել սեփական գահավիժման մաքսիմալ արագությունը։ Այսինքն` մարտավարական իմաստով խիստ տրամաբանական է, որ հաղթանակի հասնելու լավագույն պահը հակառակորդի ամենաթույլ վիճակն է, եւ ուրեմն` պետք է սպասել նրա անխուսափելի թուլացմանը։

Եւ ի դեպ, իշխանությունը այս պահին համարում է, որ ինքը հաղթական հաշվի մեջ է, եւ ուզում է ավարտին հասցնել խաղը, այնպես, ինչպես «Միլանը» կուզենար, որ «Լիվերպուլի» հետ խաղը առաջին խաղակեսից հետո ավարտվի։ Բայց Տեր-Պետրոսյանը թույլ չի տալիս, որ խաղը ավարտվի։ Նա ասում է` խաղը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ «Լիվերպուլը» չի հաղթել։ Սրանում է քաղաքականության եւ ֆուտբոլի տարբերությունը. ֆուտբոլում խաղակեսը տեւում է 45 րոպե, եթե հաղթողը չի պարզվում` գումարվում է 15 րոպեանոց երկու խաղակես, իսկ եթե սրանից հետո էլ հաղթողը չի պարզվում` գալիս են ետխաղյա «պենալները»:

Ի դեպ, առաջիկա երեքշաբթի օրը արդեն Լիվերպուլում տեղի է ունենալու Մադրիդի «Ռեալի» հետ Ռաֆա Բենիտեսի թիմի պատասխան հանդիպումը։ Ես «Լիվերպուլին» եմ «բալետ անելու»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 6, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. David
    Մարտ 6th, 2009 at 01:09 | #1

    ԷԷԷ, եղբայր, էսպես չեղավ: Մարտի 1-ից շատ բան էր կախվաաած-ոչ մի բան էլ չփոխվեց: Չի էլ փոխվելու:Իզուր էինք ազգովի հույսեր փայփայում:

  2. Hayastanci
    Մարտ 6th, 2009 at 01:14 | #3

    Ես համաձայն չեմ, Դավիթ:
    Մի բան հստակ ա. եթե մենք սրանց հանդուրժելու ենք, ուրեմն արժանի ենք սրանց:
    Իսկ մարտի մեկին ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ ինքը սրանց չի հանդուրժելու:
    Սրանք հանգիստ չեն ունենալու, մինչեւ չհեռանան:

  3. xntrumenk bazatrek
    Մարտ 6th, 2009 at 01:59 | #4

    http://www.hraparak.am/hodvac.php?h_i
    05.03.09
    Հաղորդագրություն մամուլի համար
    Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի` ս.թ. փետրվարի 19-ի համարում տեղ գտած «Մենք ունե՞նք կայացած բանակ, թե՞ ոչ» հոդվածում հրապարակված մի տիկնոջ հայտարարությանը, թե իբր իր որդուն, որն արդեն, ի դեպ, 33 տարեկան է և 12-ամյա դպրոցական տղա ունի, «բանակում շան միս են կերակրել, իսկ հարուստների և թիկունք ունեցողների «լակոտները» ճոխ-ճոխ կերել են», ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է. վերոնշյալ տիկնոջ (որը չի ցանկացել ներկայանալ կամ ներկայացնել իր որդուն, ինչպես նաև նշել զորամասը) որդին բանակում ժամկետային ծառայություն է անցել 1990-ականների սկզբին` երբ բանակի կայացման առաջին դժվարին փուլին զուգնըթաց կենաց-մահու կռիվ էր մղվում:
    Այս պարագայում չհասցեագրված խիստ գնահատականներ տալ այն ժամանակվա բանակի և բանակում տիրող վիճակին` վերագրելով այսօրվան` առնվազն ազնիվ չէ:

    Իսկ եթե որևէ մեկը կոնկրետ փաստեր ունի նման դեպքերի վերաբերյալ, ապա խնդրում ենք ստույգ նշել զինծառայություն անցնելու թվականը, վայրը և զորամասը:

  4. Մարտ 6th, 2009 at 02:05 | #5

    Армянские военнопленные: “Мы не обязаны служить в Нагорном Карабахе” (ЭКСКЛЮЗИВ)
    Трое армянских военнослужащих, добровольно перешедших на азербайджанскую сторону 28 февраля этого года заявляют о нежелании возвратиться на родину.

    Другой военнопленный Рафик Тевосян утверждает, что у пытавшихся уклониться от службы в Карабахе, вымогают крупные взятки.

    По сравнению с указанными пленными, наиболее серьезное положение наблюдается у Вардана Саркисяна. Из-за серьезных проблем во внутренних органах его на самом деле следовало освободить от воинской службы. Но для этого ему требовалось уплатить крупную сумму денег: “У меня захотели 15 тыс. долларов, но у нас нет таких денег. Поэтому я был вынужден пойти на службу.
    MINCHEV ERB HAIASTANITZ AMENA AXKAT MARTKANZ EREXEKNEN GNALU KARABAX ARACHNAIN GTZER BAIDZ GENERALNERIN VORTINER GNAN USA SOVOREN

  5. Arsen
    Մարտ 6th, 2009 at 11:58 | #6

    ամենակարեվորը իսկական քաղաքացու ձեվավորումն է, դրա վռա պետք է կենտրոնանալ, որ հարեվանը հարեվանին չհայտնի ընտրակաշառքի բաժանման տեղը, այլ ԱՄԱՉԻ իր արածի համար որ հանկարծ հարեվանները չիմանան իր արարքի համար:
    մեծագույն հաղթանակն արդեն կայացած է, քաղաքական դաշտն այսքան պարզ ՈՒ ԶՈՒԼԱԼ երբեք չի եղել, ու էդ ծախսված միլիոնավոր դոլարները քամուն տրվեցին, բոլոր բլեֆները քանդված են, ԱՓՍՈՍ ՈՐ ԷԴ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ աշխատանքով չէր ստեղծված:
    Նիկոլ , քո հորդորը աջակցել հայ գրողին ու գիրք գնել /..որ նոր տարվա սեղանի բդի փոխարեն…/ լրիվ աշխատեց, բոլորը սկսել են կարդալ, ահա քո ունեցած ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ու եդ քո մտքերը գողացան ու հիմա իրենց են վերագրում, ինչեվիցէ հանրության գիտակցությունը բարձրանում է տեմպով:
    Հանրությունը ավելի խելացի է քան էդ ավանդական կուսակցության ինծիլեգենտներն իրենց խալաստոյ բարբաջանքներներով, ուղղակի պնակալեզներ են…, գոնե մի չոփ պարկեշտ լինեն ու հաճախակի չէրեվան էդ չեղած եթերում:

  6. Karine
    Մարտ 6th, 2009 at 12:54 | #7

    hamacajn em petq che hancnvel, vorovhetev hancnvel kam dadarel aprel nujn bann e

  7. Սուրեն
    Մարտ 6th, 2009 at 13:51 | #8

    David ջան, ախր, էդքան մանրամասն բացատրվում է Կոնգրեսի յուրաքանչյուր քայլը, ու դեռ մարդիկ կան, որ ասում են, թե բան չփոխվեց ու չի փոխվելու: Ախր, ո՞նց չփոխվեց: Մարտի 1-ը ընդդիմության հերթական փայլուն հաղթանակն էր: Նախ` աննախադեպ բազմամարդ էր /վերջին 1 տարվա կտրվածքով/, հետո` Տեր-Պետրոսյանը ավազակապետերին խոսելու տեղ չթողեց… Ուշադիր կարդացեք Նիկոլի հենց այս հոդվածը վերջապես:
    Հանրահավաքի գալուց պետք է նաև լսել, թե ինչ է այնտեղ ասվում, ոչ թե միայն սպասել, թե երբ է այն ավարտվելու, որ գնանք մի բան անենք…
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  8. Մարտ 6th, 2009 at 14:07 | #9

    Liverpool@ lav tima bayts de Real madrid@ da legend e

  9. Մարտ 6th, 2009 at 19:55 | #10

    Bravo Nigol,kez hed hamamid yem footballayin razmavarutyune hamamadlu kaghakagan razmavarutyan hed.Levon Ter Bedrossiane yte footballayin razmavarutyunits kez neman hemud che, payts kaghakagan razmavarutyune shad lav dirabedum e.Mardi 1 i ir yelute shad deghin yev dramapanagan er .Chega mi Bedutyun vor Heghapokhagan Heghashertsumits hedo ir yergerum hasdadel e “Democratie” Zhoghovurtavarutyn Orinak 95% Africayi yev Latin Americayi,inchbes nayev shad Asiagan bedutyunnere menatsel yen hedamenats pernabedneru yev klaneru tserke.Inchbes hima Hayastanum.Yes mi kich desnum yem Nelson Mandelayi yev mer Arachin Nakhakahi Nemanutyune.Haravafiricayi hanrabedutyune togh mez orinak lini.
    Nakh kan verchatsnele uzum yem Harkeli Armine Ohanianin khorhurt dal kartal Nigoli hotvatse yev yte footballe ir masnakidutyne che ,togh time mer harkeli engeroch Ashot Beleyanin vore hasdad footballits hasganum e.
    Mi ankam yeves Bravo Nigol yev Bravo Levon Ter Bedrossian.Suren.

  10. Հայկո
    Մարտ 6th, 2009 at 20:40 | #11

    Բայց դա հեչ էլ չի նշանակում, որ Սերժ Սարգյանը լեգենդ ա:

  11. Armen
    Մարտ 7th, 2009 at 23:50 | #12

    Հարգելի Նիկոլ, 1998 թվ սկսած ՀՀ-ում չի գործում ՀՀ սահմանադրությունը, օրենքները և բնականաբար պետական ողջ համակարգը գտնվում է օրենքից դուրս վիճակում, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունում գործող ավազակապետությունը, կազմաքանդելու վերաբերյալ առաջարկում եմ ՀԱԿ-ին, բացի կազմակերպվող ավանդական հանրահավաքներից ու երթերից, անհրաժեշտ է կազմակերպել մասայական գործադուլներ, դասադուլներ, նստացույցներ (ՀՀ ողջ տարաքքում), անհնազանդություն պետական մարմիններին (հրամաների ու որոշումների չկատարում, հարկերի և պետական պարտավարությունների չկատարում ) և համազգային բոյկոտ ու պարսավանք`ռեժիմի սպասարկուներին ու նրանց ընտանիքի անդամներին:

  12. Narek
    Մարտ 9th, 2009 at 03:57 | #13

    Lav eli Nikol, djvar erk@ntranqi arjev es kangnecrel. Es el voroshel ei <> erkrpagel. De lav, es el kpatkeracnem, vor Levon@(Real@) 0-1 arajin xaxum partvela, hima piti havasarecni hashiv@ u penalnerov haxti. Haxtelu enq…

  13. AG
    Մարտ 10th, 2009 at 17:41 | #14

    Hargeli Armen

    Liovin hamamit em zez het, sakayn nmamatip qayl petqe kazmakerpvi voch te HAK-i koxmic ayl joghovrdi. Qani ovr sa HAK-i payqar@ che (kam LTP-i), ayl sa AZG-I payqarn e, vor@ aysor kangnac e Dzulman yev vochnchacman yezrin. Hishenq 88@, ayd jamanak chkar HAK, kam HHSH-n cher vor joghovrdin votqi hanec. Ayd jamanak kar mi AZG, miahamur yev xmbvac, vor@ votqi kangnec, pahanjec, krvec u haghtec!!!!!!!!!!! HHSH-n chhaghtec, dashnakner@ chhaghtecin, ayl haghtec AZG@, HAY AZG@, yev nra HAYORDINER@ irenc aryan gnov. Cavoq aysor ayd hamaxmbvacutyun@ chka, qani vor 10 tari ays lkti yev angraget karavarutyun@ azg@ masnatel yev sherteri e bajanel. Unevor/chunevorneri, mazov u sapragluxneri (verjinners ansahman artonutyunner unen). Lav ashxatanq unecogh u chunecoghneri, drsic pox stacogh u chstacoghneri, gharabaxcineri u voch gharabaxcineri, yev ayspes karogh em ansahman sharunakel. Minchev ays azg@ chhaskana vor yes ov TIM chen kazmum, vor sepakani @ntaniqi apahovvacutyan patker@ ughigh hamematakan kaxum uni AZG-i “mec @ntaniq” patkeric, vochinchi chenq hasni. HAK-@ anum e amen inch AZG@ hamaxmbelu hamar, sakayn minchev AZG@ chzartni 10 tarvi arji qnic, glux@ tap chta u chstapvi, HAK@ hzor chi karogh linel u kazmakerpel nman gorcaduler, piketner, dasaduler. Aysor vomanq lezvi patatan en arel LTP-i naxagahutyan oroq Haystani chgnajam@, luys chlinel@, ktronov hac@ yev ayln. Ayo ayd amen@ yes el em hishum, bayc yev hishum em vor paterazmum einq mi petutyan het vor@ mi qani angam gerazancum er mez te maradaqnakov, yev te banaki zenq u zinamterqov. Nayev hishum em vor petutyun@ xraxusum er ayn mardkanc gorcuneutyun@ ovqer inch vor tesaki apranq ein nerkrum (himnakanum snund) yev vacharum er, yev voch te menashnorh er bashxum oligarxnerin, inchpes aysor. Shat baner em hishum voronq cavoq mardik moracel en kam el chen uzum hishel yev chisht@ @ndunel. Sakayn cavalin da che, ayl ayn vor aysor mardik chen haskanum vor ays payqar@ LTP-i payqar@ che, sa LTP-i atorakriv@ che, sa HAY AZG-i goyatevman, bnajnjumic yev dzulumic prkvelu payqarne. Yerb vor AZGOVI haskananq, ayn jamank el voch gorcadul petq klini, voch piket, voch el dasadul.
    OV HAY JOGHOVURD, QO PRKUTYUN@ (HAGHTANAK@) QO HAVAQAKAN UJI MEJ E……..

  14. Սուրեն
    Մարտ 11th, 2009 at 15:13 | #15

    Լևոն - Սերժիկ 4:0

  1. No trackbacks yet.