ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷՄԻԼԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Էմիլից
Հարգելի Նիկոլ, որքա՞ն եք պատրաստվում մնալ ընդհատակոււմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Էմիլ. ընդհատակյա վիճակը դադարեցնելու որոշում հնարավոր է կայացնեմ ցանկացած պահի, ընդ որում` ամենաանսպասելի տարբերակներով: Բայց ես ինձ հաշիվ եմ տալիս, որ դա միայն իմ անձնական խնդիրը չէ, որովհետեւ այդ քայլը ունենալու է նաեւ որոշակի քաղաքական հետեւանքներ: Նկատի ունեմ, որ իմ խնդիրը ոչ միայն ուղղակի որոշում կայացնելն է, այլ այնպիսի որոշում կայացնելը, որը չվնասի Հայ ազգային կոնգրեսին, Համաժողովրդական շարժմանը: Հավաստիացնում եմ, որ թույլ չեմ տա, որ իմ այս վիճակը անհամանա, մի ինչ-որ պահի կարող է ակնհայտ դառնալ, որ բանտը տվյալ պահին պայքարելու լավագույն վայրն է: Համենայնդեպս, բանտում գտնվող մեր բազմաթիվ ընկերներ միայն հիացմունքի տեղիք են տալիս, միայն հպարտանալու առիթ: Քաղբանտարկյալ` իսկապես հպարտ է հնչում: Շնորհակալություն:













