> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SAKO-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SAKO-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց sako-ից

Барев Никол!
духов тха ес ау вор ми кани ноги ку нман линеин настат кнахтеик
бауц чист асац дук ел (нкати унем левонин) ми бари птух чек
инч ес карцум никол хи а мишт нахтум кианкум НА ов авели чар а у циник авели ненг у дажан
ес карцум ем ерб вор кароханак дарнал аунписин инчписин ку накаракордн а ау ен вахт ел КТАПАЛЕК ИРАНЦ!!!!!!!!!!!
пнацас@ некиатнер ен ду ел но лав гитес вор лав@ нахтум а мимиаун НЕКИТНЕРУМ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
МИ ХНДРАНК (ПАТАСХАНИ)
ЕРБ ГНАС НАУАСТАН ДЗЕН НАНИ ЕС ЕЛ ГАМ (10 ТАРИ А ДРСУМ ЕМ АПРУМ)
КЕЗ КАРЕЛИ А НАВАТАЛ

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սաքո. Շնորհակալ եմ վստահության համար: Բայց, եթե ավազակապետությանը հաղթելու համար մենք պետք է դառնանք այնպիսին, ինչպիսին նրանք են, ավելի լավ է չհաղթենք, որովհետեւ այդ պարագայում մեր ժողովուրդը, պետությունը մեր հաղթանակից ոչ միայն ոչինչ չի շահելու, այլ միայն կորուստներ է ունենալու: Մենք քաղաքական պայքարի մեջ ենք մտել, որովհետեւի հավատում ենք, որ կարող ենք վերականգնել ժողովրդի վստահությունը սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ, մենք ուզում ենք այնպիսի քաղաքական փոփոխություն, որի արդյունքում ժողովուրդը կկարողանա օգտվել իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից ազատվելու իր սահմանադրական իրավունքից: Սիրելի Սաքո, ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե մենք էլ մի բարի պտուղ չենք, ուզում եմ ասել, որ մեր քաղաքական պայքարի իմաստը ոչ թե այն է, որ իշխանության հայտնվեն բարի պտուղներ, այլ ժողովուրդը ոչ բարի պտուղ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա: Մենք ժողովրդին ասում ենք` եթե մենք որպես իշխանավոր բարի պտուղ չլինենք, դուք իրավունք ունեք ազատվել մեզնից, եթե տեսնեք, որ կառչել ենք աթոռներին, ուրեմն իրավունք ունեք իշխանությունից մեզ ազատել վզակոթներիս տալով: Ցանկացած իշխանության բարի կամ չար լինելը, իմ կարծիքով, կախված է նրանից, թե ժողովուրդը որքանով է թույլ տալիս իշխանությանը այդպիսին լինել: Ցանկացած իշխանություն, որը իմանա, թե ժողովուրդը, քաղաքացին չի հանդուրժելու իր լկտիությունը կամ անգործությունը, ահա այդ իշխանությունը կաշվից դուրս կգա ժողովրդին ծառայելու համար: Նկատի ունեմ, մեր մեծագույն նպատակը ոչ թե լավ իշխանության, այլ այնպիսի հանրության ձեւավորումն է, որը ի վիճակի է ցանկացած իշխանության պարդարել լինել լավը, այնպիսի հանրության, որն ի վիճակի է ազատվել վատ իշխանությունից: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Սուրեն
    Մարտ 5th, 2009 at 14:27 | #1

    Նիկոլ ջան, ես էլ, ճիշտն ասած, ընդդիմության մեջ բոլորին չեմ վստահում, բայց քեզ վստահում եմ, ինչպես, երևի, ինքս ինձ:

  1. No trackbacks yet.