> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Նամակ Արմեն Խաչատրյանից

Բարեւ, Նիկոլ ջան: Հուսով եմ շուտով կհանդիպենք: Կարծեմ բոլորս էլ էդ հավատով ենք ու էդ վճռականությամբ: Չգիտեմ ինչի չէի գրում քեզ, ու չգիտեմ ինչի գրեցի: Շուտ շուտ եմ մտնում ինձ էլ հարազատ խնբագրություն, երեւի դրա համար շատ չեմ կարոտում քեզ, հետո ամեն օր բարեւում եմ քեզ Հայկական ժամանակի ամեն օրվա համարը ձեռքս վերցնելով: Բայց նոր զգացի, որ կարոտում եմ, Ազատության հրապարակի Նիկոլին եմ կորոտում, Մատենադարանի, նստացույցի: Քեզ հարց չունեմ, ամեն ինչ էլ պարզ է այնքան, ինչքան հանարավոր է որ պարզ լինի: Արսենյան Հովիկին որ հարցնում են “ո՞նց ես”, ասում է “բա՞ն ես լսել”: Դրա համար էլ չեմ հարցնում ոնց ես: Տղերքը լավ են, նորմալ, հասկանում են, որ էսօրվա իրենց բաժին կռիվը պիտի տան բանտախցում, ես որ հետները խոսում եմ, մեկ մեկ ես ավելի նեղված եմ լինում, քան իրանք, ու իրանք են ինձ դուխ տալիս: Ամեն անգամ երբ հարցնում եմ ոնց եք, ասում են` պինդ, ուժեղ, Սափեյան Մուկուչը` արտակարգ, Հակոբը` հոյակապ, ու դրանից ավելի ես ուժ առնում: Նիկոլ ջան, ասելիքն է շատ, թե առանց ասելու ասելիքը հասկանալու ու ընկալելու իրավիճակը: Հետաքրքիր կլիներ մենակ, եթե հիմա էստեղ լինեիր: Գիտես, ես հետաքրքիր բան էի տեսնում միշտ, երբ ինչ որ մեկը դուրս էր գալիս թաքստոցից կամ կալանավայրից, միանգամաից մթնոլորտ էր փոխվում, միանգամից ինչ-որ նոր լիցք էր ավելանում: Էդ “արձակուրդները” մեզանից շատ բան էին տանում, ու ամեն անգամ էդ բացը լրացվում էր, էդպես էր, երբ Ռուբինյանը դուրս եկավ, Աբգարյանը, Արամը Մանուկյան, Վահագը Խաչատրյանը, Արարատը Զուրաբյան, մյուսները, բոլորը: Մինչեւ ապրիլ ահավոր դատարկությունը, հետո գնաց պրոցեսը, եկան եկան հավաքվեցին ու շատացանք: Քո +1 եղավ: Հիմա ցավոք մի քիչ կանգնել է, դադար է, իշխանությունը մենակ կեղծող ու սպանող չի, համ էլ վաղկոտ ա ու փոքրոգի: Վաղենում ա տղերքից, Ձեզանից, 18-20 տարեկան երեխեքից, մեր գրած ամեն մի թղթից, ասած ամեն մի խոսքից, դրա համար էլ հիմա էդպես, էլի, ձեվ է տվել թե դատ ու դատարան… վախենում է ազատության մեջ հայտնված տղերքից: Էդ տեղերքը բանտերը լուսավորեցին, էդ խավարը ցրեցին, հիմա էդ լույսից են վախենում, ձեր բերած ազատության լույսից…

Հարց չի, բայց ի՞նչ կանեիր եթե հիմա էստեղ լինեիր…

Մինչեւ շուտով հանդիպում… Հաղթելու ենք…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. եթե հիմա այդտեղ լինեի, կանեի երթ, նստացույց, հացադուլ եւ այս կարգի որեւէ բան: Միայն թե ինձնից կախված հնարավորը արած լինեի հաղթանակը մոտեցնելու համար: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.