ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Հարությունից
Հարգելի Նիկոլ, լուրեր են պտտվում, որ Սերգո Երիցյանն էլ է անդամագրվել Կոնգրեսին: Արդյո՞ք այդպես է, եթե այո, ապա դուք նրան և՞ս համարում եք ապաշխարհած` զատիկի համատեքստում: Իսկ եթե ասենք, Վարդան Օսկանյանն ու Տիգրան Թորոսյանը հիմա ցանկանան ապաշխարել եվ կոնգրեսական դառնալ, երբ 1 տարի վաղեմության նրանց գնահատականները հայտնի են, արդյո՞ք կընդունեք նրանց:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հարություն, կարող եմ ասել, որ Սերգո Երիցյանը Հայ ազգային կոնգրեսի անդամ չէ: Ինչ վերաբերում է ապաշխարանքին, այդ մասին իմ տեսակետը կարծում եմ շատ հստակ եմ արտահայտել եւ տարընթերցումներ լինել չեն կարող: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, կարծում եմ նա մարտի 1-ի ոճրագործության հեղինակներից մեկն է: Սերգո Երիցյանն էլ այդ ժամանակ եղել է Ռոբերտ Քոչարյանի խորհրդական եւ անհամաձայնություն չի արտահայտել ՀՀ քաղաքացիների սպանդի առնչությամբ: Այսպիսով նա էլ, թեկուզ անուղղակի, մասնակից է այդ ոճիրին եւ կրում է քաղաքական պատասխանատվություն:













