ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Տիգրանից
Բարև Նիկոլ ջան:
Դու «Храброе сердце» ֆիլմը սիրում ե՞ս, ես շատ եմ սիրում: Մեր պայքարը նույնպես ազատ ապրելու համար է: ՈՒ կարևոր եմ համարում հաղթական ոգին ու հավատը մեր գիտակցության մեջ հաղթանակին հասնելու համար: Երևանի քաղաքապետի ընտրություններում, այս դժվար պահին, հաղթող մի թեկնածու եմ տեսնում ` Խաչատուր Սուքիասյանին. “ՀԱՂԹԱԿԱՆ ՈԳՈՎ, ԹԱՍԻԲՈՎ, ՔԱՂԱՔԻ ՏՂԱ ……..” ինչ կասես ?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան, «Храброе сердце» ֆիլմը սիրում եմ, եւ ի դեպ, շատերը չգիտեն, որ ֆիլմը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, եւ Ուիլյամ Ուոլոսը պատմական դեմք է, Շոտլանդիայի ազգային հերոս:
Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, անկեղծ ասեմ, որ եթե ես Երեւանի քաղաքապետի ընտրություններում քվեարկելու իրովունք ունենայի` կքվեարկեի Խաչատուր Սուքիասյանի օգտին: Համոզված եմ, որ նա փայլուն քաղաքապետ կլինի: Բայց Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված շատ հարցեր կան, եւ Հայ ազգային կոնգրեսը դեռ պետք է որոշի, թե ինչպես է մասնակցում այդ ընտրություններին եւ մասնակցում է արդյոք:














Обеими руками за Сукиасяна