> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SARGIS-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SARGIS-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Sargis-ից

ՀԱԿ լոգոBarev dzez Nikol ,
dzez chi tvum vor Marti 1-i hanrahavaqi nkatmamb aysqan karevorutyunn u ushadrutyun@ , khangecni nran vor tekuz mardik havaqven mek millionic avel ev ayt or@ mimiayn lsven charer u ert lini ev voch mi konkret qayler henc ayd pahin apa Joxovurd@ el aveli khusalqvi aranc ayn el mek tari porcelov amoqel ayn dar@ ev hiastaputyun nershchox verqer@ . Amen aravot artnanalis gitakcelov vor mec hashvov ir erkri kyanqum vochinch chi poxvel , i’r kyanqum vochinch chi poxvel (ekeq linenq irates).

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սարգիս. մարտի 1-ի հանրահավաքը ունի մեկ քաղաքական խնդիր. այն պետք է ցուցադրի ժողովրդի կամքը, հետեւողականությունը, սկզբունքայնությունը: Նախկինում ասել եմ ու նորից եմ ասում` պարտադիր չէ, որ այդ օրը տեղի ունենա ավազակապետության փլուզում: Դուք խոսում եք գործողության մասին. հանրահավաքն էլ, երթն էլ կոնկրետ գործողություն են: Եւ եթե այդ օրվա հանրահավաքը մասնակիցների գոհացուցիչ թվաքանակ ունենա, դա անխուսափելիորեն տալու է իր քաղաքական արդյունքը: Շատ հնարավոր է, որ այդ արդյունքը տեսանելի չլինի հենց տվյալ պահին, բայց իմացեք, որ ոչ մի ակցիա, ոչ մի հանրահավաք անարդյունք չի անցնում: Մարտի 1-ի հանրահավաքից ակնկալում եմ նաեւ, որ մարդիկ, քաղաքացիները դրա արդյունքում եւս մեկ անգամ հավաստիանան, որ մեր պայքարը անկասելի է: Այդ հանրահավաքը պետք է նրա մասնակիցներին եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիներին հոգեբանական վստահություն ներշնչի: Սա մի արդյունք է, որ կարեւոր է, չափազանց կարեւոր: Այնպես որ, ես ձեր նշած մտավախությունը չունեմ: Եթե այդ հանրահավաքը ավարտվելու է սոսկ երթով, այդ երթի մասնակից քաղաքացին, ամեն քաղաքացի ինքն իրեն պետք է զգա որպես մի հզոր եւ անկասելի հոսանքի մաս, նոր էներգիա ստանա այդ հոսանքին իր մասնակցությունից եւ սա կլինի բավարար արդյունք: Պարտադիր չէ, որ այդ օրը այդ հոսանքը սեւ ամրոցներ փլուզի. բավարար է, որ այդ հոսանքի յուրաքանչյուր անդամ շոշափելիորեն զգա, որ եթե ցանկանա` հենց այս պահին կտապալի եւ կփլուզի ցանկացած սեւ ամրոց: Եւ կա հարցի հակառակ կողմը. իսկ եթե մարտի 1-ի հանրահավաքի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չլինի, եւ հանրահավաքն էլ վերածվի մի սովորական սգո միջոցառման, դրանից ժողովուրդը հուսավառվելու՞ է: Իհարկե ոչ: Ես այսպես եմ հասկանում. եթե Հայ ազգային կոնգրեսը որեւէ միջոցառում է կազմակերպում, հանրահավաք հրավիրում, ուրեմն այդ հանրահավաքը պետք է լինի առավելագույնս հզոր, թե՛ մասնակիցների թվի, թե՛ ասելիքի, թե՛ էներգետիկայի իմաստով: Շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Փետրվար 28th, 2009 at 13:14 | #1

    Սարգիս ջան, եկեք նայենք նաև լավ կողմերին:
    Մեկ տարի է անցել, իսկ պայքարը շարունակվում է, իշխանությունները գնալով ավելի են խրվում ճահճի մեջ, իշխանությունների սպասումները չարդարաան ոչ քաղբանտարկյալների հարցում, ոչ Շարժման մարման հարցում:
    Յուրաքանչյուր հանրահավաք և երթ լուծում է մի մեծ խնդիր. ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվել: Իսկ Երևանի կենտրոնով անցնող երթը ամենալավ իրազեկող միջոցառումն է: Հազարավոր մարդիկ տեսնում են այն: Շատերը հեռախոսներով նկարում են: Երթն ու հանրահավաքը պետք է լինի հնարավորինս բազմամարդ: Այո, միայն հանրահավաքով հարց չի լուծվում. հանրահավաքը գործողությունների շղթայի մի տարրն է: Շատ կարևոր տարր, որի որակը մեզնից է կախված: Իսկ այն, ինչ մեզնի չե կախված այս պայքարում, այլ կախված է Շարժման լիդերներից, լիդերները հիանալի իրականացնում են: Այսօր մեր շարժման լիդեների մեջ կան այդպիսի խելացի մարդիկ, որ ցանկացած քաղաքական ուժ կերազեր ունենալ:
    ՈՒՐԵՄՆ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Arsen
    Փետրվար 28th, 2009 at 13:28 | #2

    Bayc iroq joxovurd@ hognel e es vichakic, u eli tasnyak kam haryuravor hanrahavaqneri haves@ chuni kopit asac. mardiq hognel en amen inchic, u qani vor arden erkar jamanak amen inch vat e, uzum en poxel kyanq@ depi lav@ henc hima, el spaselu hamberutyun chi mnacel. de uremn HIMA.

  3. Փետրվար 28th, 2009 at 15:15 | #3

    Suren jan , lav koxmer@ tesneluc zat petq e naev haskanal vor dasakan kam aveli chisht ays ishxanavorneri hamar kanxateseli qaylerov vochinch chi poxvi,ert@ ev cuyc@ da dasakan dzever en amboxj ashxarum @ndunvac , bayc mi tarberutyamb ayntex nuynisk mek mardu dzaynn e lseli ur mnac millionneri , mez mot ishxanavorneri arhamaranq@ aynqan mec e JOXOVRDI nkatmamb vor tekuz bazmamillionanoc boxoqi cuyc lini , nranq dranic chen azdvelu (hogepes nkati unem )

  4. Սուրեն
    Մարտ 1st, 2009 at 02:40 | #4

    Սարգիս ջան, ես համաձայն չեմ, որ նույնիսկ բազմամիլիոնանոց հանրահավաքի դեպքում բան չի փոխվի, քանի որ մինչև այսօր ինչին որ հասել ենք, հենց մեր գործողությունների շնորհիվ ենք հասել: Ցանկացած ակցիա, ցանկացած բողոք իր արդյունքն է տալիս: Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքներն արդյոք անիմաստ են? Իհարկե ոչ: Շատ մեծ դեր են խաղում դրանք այս պայքարում: Ամենատարրական ֆունկցիան, որ զբոսանքները կատարում են, իրազեկման ֆունկցիան է: Քաղաքի կենտրոնում ամեն օր մարդիկ են հավաքվում: Եվ բազմաթիվ մարդիկ, անցնելիս պողոտայով, տեսնում են դա: Դա արդեն կարևոր է:
    Իսկ ինչ վերաբերում է մեր իշխանավորների հոգեկան վիճակին, կարծում եմ` դա չպիտի մեզ համար լինի որոշիչ հանգամանք: Չնայած կարծում եմ, որ նրանց հոգեկան վիճակն այսօր բավական ծանր է:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  5. Մարտ 1st, 2009 at 18:45 | #5

    Sureb jan , kaprenq ktesnenq ays harceri irakan patasxan@ uni miayn jamanak@ , ev ta astvac vor jamanak@ ardar voroshumner shut kayacni , hamenayn deps chspasenq minchev 2013 tvakan .

  6. Varuj
    Մարտ 5th, 2009 at 00:08 | #6

    hargeliners isk inchu chdnel Andranik Tevanyani arajarkaz pahanjnere:varchapeti,ekonomikayi naxarari,kentronakan banki naxagahi hrajarakane, irenz antarand ev anardar tntesakan kaxaqakanutyan hamar.

  1. No trackbacks yet.