> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ ՀԱՅԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ ՀԱՅԿԻՆ

Հարց Հայկից (Ստեփանակերտ)

ԼՂՀՀարգելի Նիկոլ, Ձեզ գրում է մի երիտասարդ, ով բնակվում է Ստեփանակերտում, Արցախում: Անձամբ ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում այն ամենին« ինչ կատարվում է Հայաստանում, հատկապես, նախագահական “կռեսլո”-ի համար պայքարը: Ինձ, ճիշտն ասած, չի հուզում թէ ով ինչ գործ է անում Հայաստանի քաղաքական դաշտի շրջանակներում, քանի որ ոչ մի գործ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր Պետրոսյանի կողմից չի նախաձեռնվում մի հասարակ հարց լուծելու համար` միավորելու ՀԱՅ ազգը: Պառակտելով մի բուռ ժողովուրդ, մենք մի օր կկանգնենք շատ հետաքրքիր փաստի դեմ, կառաջանա ցանկություն ևս մեկ անգամ կիսել Հայաստանը` Լևոնակաների ու Սերժականների միջև: Չէմ կարծում, որ Լևոն Տեր Պետրոսյանը վատ անձնավորություն է, բայց, վստահ չէմ որ նա հրեշտակ է, և, հարգելի Նիկոլ, երևի թէ դուք էլ էք համաձայն այս փոքրիկ փաստի հետ: Եվս մեկ անգամ ասեմ, Լևոն Տեր Պետրոսյանը բավականին գրագետ և հետաքրքիր անձնավորություն է, բայց, ցավոք սրտի, նրա ելույթներում ես չէմ նկատել մի բան, թէ ինչպես է նա պատրաստվում լուսել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Թեպետ, այս նույն խնդրի դեմ է կագնում նաև Սերժ Սարգսյանը: Անլուծելի հարցեր, ասում են, չի լինում, լինում են անցանկալի հարցեր: Իսկ ձեր կողմից “Ղարաբաղ” բառը աւղղակի շահարկվում է, և մեզ, Արցախցիներիս, դա վիրավորում է: կարծես, ով ուզում ասում է “Ղարաբաղ” միայն դրա համար, որ լսարան հավաքի: Մինչդեռ մեր հակամարտությունը լուրջ հակամարտություն է, և այն պարտավորված է լուրջ քննարկման, այլ ոչ թէ նախագահական պլուսներ հավաքել:

Հարգելի Նիկոլ, պատասխանեք իմ միակ հարցին` ի՞նչ լուրջ քայլեր է նախաձեռնում Լևոն Տեր Պետրոսյանը Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար« ի՞նչ միջոցներ է նախաձեռնում:

Ինչևէ, ներողություն եմ խնդրում եթե իմ գրածի մեջ կար ձեզ, կամ ձեր գործը վիրավորող արտահայտություններ, մտքեր, և հուսով եմ որ դուք կհասկանաք մեր մտահոգությունը Հայաստանում լարված վիճակի դրությունից:

Հ.Գ. Ի միջիայլոց, որպես կարևոր ինֆորմացիա, այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են Հայստանում Սերժա-Լևոնապայքարի միջև, ազդում է առաջնահերթ Արցախցիների վրա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, նախ ուզում եմ ողջունել ձեզ, եւ հավաստիացնել, որ մեր Շարժումը երբեք Ղարաբաղի հարցով «լսարան չի հավաքել»: Ասում եմ ցավով` բայց հավատացեք, որ այսօր Ղարաբաղի հարցով հնարավոր չէ Հայաստանում լսարան հավաքել, որովհետեւ Ղարաբաղի հարցը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քչերին է հուզում նախկինի նման: Եւ երբ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, երբ խոսում ենք ղարաբաղցիների մասին, ընդամենը ահազանգում ենք, որ այս ոլորտում տեղի են ունենում անցանկալի գործընթացներ: Երկար տարիներ, փոխանակ հասկանալու այս գործընթացը եւ նրա հետեւանքները, ոմանք կարգախոս էին դարձրել «սեպ չխրենք ազգի երկու հատվածների միջեւ», մինչդեռ այդ սեպը գնալով խորանում էր ու խորանում, իսկ մենք բոլորս չնկատելու էինք տալիս այն: Եւ հիմա անհերքելի փաստ, որ Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանության տարիները մեծ հարված են հասցրել «Ղարաբաղցի» բառին, եւ սա իրողություն է: Եւ այս խնդիրը լուծելու, թնջուկը հաղթահարելու համար մենք պետք է այս մասին բաց խոսենք, փորձենք հասկանալ պրոբլեմը, եւ գտնել լուծման ուղիները: Ինքս այս խնդրի հաղթահարմանն ուղղված մի քանի գաղափարներ ունեմ, եւ հույս ունեմ կհաջողվի դա իրագործել: Կարեւոր է նաեւ, որ նաեւ արցախցի ընթերցողները ակտիվ կոնտակտի մեջ լինեն, հենց այս կայքում, ամենուր ներկայացնեն իրենց տեսակետները, եւ մեր տեսակետները հասանելի դարձնեն արցախցիներին: Ինչ վերաբերում է Հայ ազգի միասնությանը, այս հարցին անդրադարձել եմ այս կայքի այցելուներից մեկի հարցին պատասխանելիս: Թույլ տվեք կրկին մեջբերել այդ հարցն ու պատասխանը: Էջ կայքի այցելու Հ. Դիկյանը իմ կարծիքն էր հարցրել հայ ժողովրդի միասնութան գաղափարի մասին: Իմ պատասխանը հետեւյալն էր. «Հարգելի պարոն Դիկյան. կարծում եմ` որեւէ հայ չի կարող հայ ժողովրդի միասնության մասին ունենալ երկրորդ, այսինքն` Չարենցի ասածից տարբերվող կարծիք. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ու չնայած այս հարցում տարակարծության բացակայությանը, հայ ժողովրդի միասնությունը առայժմ կայացած փաստ չէ: Ինչու. այդ միասնությունն ապահովելու մեխանիզմների ձեւավորման փոխարեն` մենք ականատես ենք լինում միայն դատարկ ճոռոմաբանության: Իմ կարծիքը հետեւյալն է. հայ ժողովրդի միասնության առանցքը, ողնաշարը Հայաստանի Հանրապետությունն է: Բայց որպեսզի Հայաստանը կարողանա կատարել այդ դերը, անհրաժեշտ է միասնություն, համերաշխություն նրա ներսում: Քանի դեռ Հայաստանում քաղաքացիական համերաշխություն չկա, հայ ժողովրդի միասնության մասին երազանքը կմնա երազանք, ընդ որում` անիրագործելի: Իսկ ինչու Հայաստանի ներսում չկա միասնություն, համերաշխություն: Որովհետեւ չի կարող համերաշխություն լինել իրավազուրկի եւ արտոնյալի միջեւ: Չի կարող համերաշխություն լինել ստորացնողի եւ ստորացվողի միջեւ, չի կարող համերաշխություն լինել թալանողի եւ թալանվողի միջեւ: Հայաստանում միասնություն ապահովելու մի եղանակ կա` ՀՀ քաղաքացիների հարաբերությունների հիմքում պետք է լինեն ընդհանուր արժեքներ, ՀՀ բոլոր քաղաքացիների համար պետք է գործեն խաղի միեւնույն կանոնները: Եւ ուրեմն, որն է այն արժեքը, եւ կանոնը, որ կարող է Հայաստանի ժողովրդի միասնությունն ապահովել: Իմ պատասխանը միանշանակ է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրանում նախատեսված իրավունքների եւ պարտավորությունների աներկբա, անսակարկելի կիրառումը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ասենք Ջորջ Բուշը եւ Բարաք Օբաման միմյանց նկատմամբ ավելի լավ անձնական վերաբերմունք չունեն, քան Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց նրանց հակակրանքը, երբեմն նաեւ ատելությունը չի վերաճում ազգային պառակտման: Ինչու. որովհետեւ թե Բուշի եւ թե Օբամայի, թե նրանց համախոհների համար գործում են խաղի միեւնույն կանոնները, օրենքի առաջ նրանք պարտասխանատու են հավասարապես: Օրենքով պաշտպանված են հավասարապես: Եթե երկու քաղաքական գործիչ թեժ բանավեճի են բռնված իրար հետ, նրանք կարող են բացարձակապես համաձայն չլինել միմյանց հետ, նրանց բանավեճը կարող է տաքանալ փոխադարձ վիրավորանքների մակարդակի: Այսպիսով, սակայն, նրանց միասնականությունը, որպես ընդհանուր հայրենիքի քաղաքացի, չի վտանգվի: Այդ միասնությունը կվտանգվի, կամ ավելի ճիշտ հօդս կցնդի, երբ գործիչներից մեկը սափրագլուխների բանդա ունենա, ու այդ սափրագլուխների բանդան հաշվեհարդար տեսնի իր շեֆի քաղաքական հակառակորդի հետ` այդպես էլ մնալով անպատիժ: Ազգային միասնություն, չի նշանակում ազգի բոլոր ներկայացուցիչների ուղեղների, ճաշակների, հայացքների, համոզմունքների նույնականացում: Ազգային համաձայնություն նշանակում է, բոլոր քաղաքացիների իրավունքների, ազատությունների, արժանապատվության, անվտանգության հարգում, բոլորի համար միեւնույն իրավունքների եւ պարտականությունների սահմանում եւ գործնական կիրառում, այդպիսի գործնական կիրառման գործուն մեխանիզմների ձեւավորում: Չկա ազգային միասնության ուրիշ մեխանիզմ: 1998 թվականին Հայաստանում իշխանության գալով Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղի օրինակով գիտի միասնական հանրություն ստեղծելու ձեւը: Լեռնային Ղարաբաղում այդ միասնությունը ապահովվում էր «սյամոյական» բեսպրեդելի միջոցով, այսինքն` բոլորը միսնաբար կռանում էին շեյխի քմահաճույքների առաջ: Բայց Քոչարյանի իշխանության տարիների տխուր ժառանգությունը վերջնականապես ի ցույց դրեց «միասնության» այդօրինակ կոնցեպցիայի խորթությունը Հայաստանի համար: Դա կարող է գործել Ադրբեջանում, բայց Հայաստանում, հայ ժողովրդի պարագայում` երբեք: Շատ երկար տարիներ Հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում էր այդ մեթոդներով միասնություն հաստատել սփյուռքահայության շրջանում, արդյունքում դաշնակ-հնչակ-ռամկավար` իրար ատում են ավելի, քան իրար կարող են ատել շատ այլազգիներ: Հայ ժողովրդի ապագան նրա միասնության մեջ է, հայ ժողովրդի միասնության միակ գործուն մեխանիզմ կարող է դառնալ սահմանադրական, իրավական, ժողովրդավարական, արդար Հայաստանը: Ուրիշ տարբերակ լինել չի կարող ի բնե: Շնորհակալ եմ հարցի համար: Ահա միասնության հարցի մասին իմ դիրքորոշումը:

Սիրելի Հայկ, նաեւ ձեզ հավաստիացնում եմ, որ մեր պայքարը ոչ միայն «նախագահական կռեսլոյի» համար է, այլեւ ազգի միասնության սահմանադրական մոդել ստեղծելու: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին` մեր դիրքորոշումը շատ հստակ է. մեզ համար ընդունելի է հարցի կարգավորման ցանկացած տարբերակ, որ ընդունելի է արցախցիների համար: Ըստ այդմ, մենք պաշտպանելու ենք ցանկացած դիրքորոշում, որ կարտահայտի Արցախի ժողովուրդը: Ընդ որում, պաշտպանելու ենք բոլոր հնարավոր միջոցներով: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Փետրվար 27th, 2009 at 15:29 | #1

    Հայկ ջան, ես բնիկ Երևանցի եմ, և շատ ուրախ եմ, որ դու Ղարաբաղից Նիկոլին նամակ ես գրում: Դա նշանակում է, որ չնայած այն քարոզչությանը, որ տարածում էին իշխանությունները, իբր Նիկոլը, և ընդհանրապես Հայ Ազգային Կոնգրեսը, հակաղարաբաղցիական գաղափարների կրող են, դու այդպես չես գտնում:
    Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի կարելի հայերին բաժանել Հայաստանցիների ու Ղարաբաղցիների: Ասել է, որ Սերժից ու Ռոբից իրականում ամենաշատը հենց Ղարաբաղցիներն են տուժել, և այլն:
    Այո, այսօր, ցավոք, Հայաստանում Ղարաբաղի հարցի նկատմամբ չկա այն եռանդը, որ կար 88-ին: Պատճառները հիմնականում սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ: Պատճառներից մեկն այն է, որ որոշ պաշտոնյաների /ղարաբաղցի/ որդիները մարդ են սպանում և պատասխանատվության չեն ենթարկվում, մինչդեռ Ղարաբաղի համար կռված տղաները պահվում են բանտերում:
    Բայց հավատա, երբ ժողովրդի ընտրած մարդիկ գան իշխանության, այդ հարցերը ավտոմատ կերպեվ կվերանան: Կարծում եմ, որ դու կարդացել ես Նիկոլի այն հոդվածը, որտեղ նա առաջարկում է ցուցակ կազմել, որտեղ կանդամագրվեն բոլորը, ովքեր կուզեն որպես կամավոր գնալ մասնակցել պատերազմին, եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողեթյունների դիմել:
    Մեր բոլորիս խնդիրն է ունենալ ամուր, հզոր պետություն, որպեսզի կարողանանք դիմադրություն ցույց տալ արտաքին վտանգներին : Գործընթացը պետք է սկսել հենց երկրի ներսից:

  2. Արևիկ
    Փետրվար 27th, 2009 at 22:00 | #2

    Հայկ ջան, համաձայն եմ Նիկոլի հետ: Դուք պետք է բարձրաձայնեք ձեր դժգոհությունները, իսկ մենք միշտ սատար կլինենք ձեզ:

  3. Փետրվար 28th, 2009 at 04:56 | #3

    Sireli Hayk, es miayn zarmanum em te duq xarabaxum inchu lav chgiteq te inch e katarvum Hayastanum, mer hayreniqum, vory gravel en mi qani taptpukner, gravecin atornery ev tqecin ayn gerezmanneri vra voronq zohvecin xarabaxi paterazmum, hima el caxum en ev Hayastany ev Xarabaxy. lav imaceq nranc hamar Hayreniq goyutyun chuni, nranq turqic veran en ev lav imaceq levon Ter-Petrosyany miak aragnordn e, vory karox e mez ays vichakic hanel, im pesan el e zohvel Xarabaxum isk ays takanqnery im vordum bant en nstacrel. Nikol ja qez el bari veradarz ev mez el haxtanak. Payqar, payqar minchev verg…

  4. Տիգրան
    Փետրվար 28th, 2009 at 06:48 | #4

    Հայկ,հիմա մի խորհուրդ էլ ես քեզ տամ:
    Էդ սրտաճմլիկ նամակիդ տակ հավաքի մի 500-ից 1000 ստեփանակերտցու ստորագրություն,վերնագրիր ,,Բաց նամակ ՀՀ Նախագահ (էս բառը չուզենալով գրեցի) Ս.Սարգսյանին,,ուղարկիր ՀԺ թերթին,թող տպագրեն:Իսկ քո ,,… ձեր կողմից “Ղարաբաղ” բառը աւղղակի շահարկվում է, և մեզ, Արցախցիներիս, դա վիրավորում է:,, զգայացունց նախադասությունը գրելուց առաջ մի հատ մտածեիր,թե էդ ոնց եղավ,որ մենք հսկայական թե մարդկային,թե նյութական զոհողությունների գնով Արցախն ու մյուս տարածքներն ազատագրեցինք նրա համա՞ր,որ էդ զույգ ճիվաղներն իրենց շնագայլերի հետ գային մեզ ստրկացնեին,սպանեին,ստորացնեին,վիրավորեին,թալանեին,անարգեին ու վերջում էլ դուրս հանեին մեր պապական օջախի՞ց:
    ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ռոբերտքոչարյան ԿՈՉՎԱԾ ՎԻԺՎԱԾՔՆ Է,ԵՐԿՐՈՐԴԸ՝ սերժսարգսյան ԿՈՉՎՈՂ ՂՈՒՄԱՐԲԱԶ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ (ԵՐԿՈՒՍԸ ՄԻԱՍԻՆ՝ ԻՔԻ-ԲԻՐ):
    Դրանից ելնելով,խնդրում եմ,սրանից հետո ձեր բոլոր մեղադրանքներն ու դժգոհություններն հասցեագրեք էդ յանիչարներին:
    ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ,նամանավանդ,որ այդ արցունքները շատ հաճախ՝ կոկորդիլոսի են:

  5. Փետրվար 28th, 2009 at 07:31 | #5

    Տիգրան, ստորագրում եմ գրածդ յուրաքանչյուր բառի տակ:
    Արամազդ

  6. Լևոն
    Փետրվար 28th, 2009 at 13:57 | #6

    Կեցցես,Տիգրան ջան:
    Մենք մեր խղճի առաջ մաքուր ենք,իսկ էդ երախտամոռ ու ապերախտ ցեղը Բաքուն «շփոթեց» Երևանի հետ:Ոչինչ,շուտով դրանցից էլ կազատվենք:Մենք,Հայերս,ունենք ինքնամաքրվելու յուրահատուկ իմունիտետ:

  7. naryan lendrush
    Մարտ 5th, 2009 at 09:00 | #7

    RK-in ev SS-in anvanel gharabghian quaghaquakan(???) gorzichner kam Gharabaghi nerkayazuzichner mez skhale, arhestoren u gakhtni propagandvogh.
    Phast e vor Gharabaghi bnakchutyunn@ ardar @ntrutyunnerum voch mekin chi @ntrel. Aid mardkanz nshanakoghner@ eghel en rus gaghni zarayutyunner@, dranov el paymanavorvaz en aid takanknerin hanzagorzutyunner@ the HHum the
    Gharabaghum. Hayeri parraktumn el russneri keghtot gorzne heshtaznum, hin u zamvaz chshmartutyunneren.
    Aid arumov erkir@ korzanman esr@ arden anzele u kariqu uni shtap maqurvelu hazaravor davachjanneriz, ethe usume noriz kayana.

  8. Մարտ 11th, 2009 at 14:43 | #8

    hayk jan ete ka mek@ vor karabaxcinerin darcrel e ancankali mard hayastanyan iroxutyan mej da henc Serjikn u robikn en
    voronq
    1.Zrkecin hayastanum tsnvats mardkanc petakan pashtonum ashkhatelu hnaravorutyunic
    lcrecin petakan hamakarq@ karabaxic bervats xujanov(chem asum te karabaxcik en khujan)
    2.@ntrutyunic @ntrutyun hayastanum kirarelov karabaxyan specnaz@ hetevanq@ na e inch unenq

  9. Anonymous
    Մայիս 2nd, 2010 at 12:40 | #9

    Ես հավատում եմ որ հայերը կստանան իրենց հայրենիքը

  1. No trackbacks yet.