ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Սուրենից
Բարև Նիկոլ: Մինչ բուն հարցին անցնելը մի փոքր իմ դատողություններից եմ շարադրել:
Չի կարող անհավատ մարդը լինել հայրենասեր, չի կարող անհավատ մարդը լինել լավ քաղաքական գործիչ, չի կարող անհավատ մարդը լինել լավ տնտեսագետ :
Ես ուզում եմ որ իմ երկրի ղեկավարները լինեն իրական այլ ոչ թե ինքնածին, ինքնաստեղծ քրիստոնեաներ: Այսօր տեղին է մեջ բերել Նժդեհի հետևյալ խոսքերը`
“Ուզում եք խորապես ճանաչել մեկին` խոսեք և խոսեցրեք նրան Աստծո մասին և նա իր պաշտանքի կամ անհավատության միջոցով պիտի մատնե իր հոգևոր հասակը ”
Իմ խորին համոզմամբ մեր ազգի հոգևոր հասակը ցածր է: Պետք է այն բարձրացնել: Այստեղ է թաքնված շան գլուխը: Ու՞ր է մեր եկեղեցին` “Մենք կուզեինք էջմիածինը տեսնել նահատակ քան կողմ, իսկ ամենասարսափելին` գործիք և այն էլ որի դեմ-ազգայնական հայության:
Դարերը պիտի չմոռանան այս փաստը:
Կաթողիկոս կա - բայց կաթողիկոսությունն չկայ: Հայաստանում որոշ եկեղեցիներ կան - բայց եկեղեցին չկա:
Կան պատեր և գմբեթ - բայց տաճար չկա:
Կան նվիրապետական աստիճաններ և տիտղոսներ - բայց հոգևորականը չկա:
Կարճ` կա սրբաթափ եղած եկեղեցին իր կաշվապաշտ եկեղեցիականությամբ”
Նիկոլ ուզում եմ խոսեցնեմ քեզ Աստծո մասին: Ինձ հետաքրքրում է քո հոգևոր հասակը: Ի՞նչ էս մտածում Աստծո մասին:
Ինչպիսի՞ն են քո պատկերացումներն առ Աստված:
Նախապես շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուրեն. ձեր հարցի վերաբերյալ իմ պատկերացումները ամբողջացած են «ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն» հոդվածում, որ տեղադրված է նաեւ այս էջ կայքում: Թույլ տվեք ձեր հարցին ի պատասխան ասել միայն այսքանը: Կարծում եմ` այդ հոդվածը պատասխանում է ձեր հարցին: Շնորհակալություն:













