> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAGN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAGN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց vahagn-ից

hargeli Nikol nuynisk es ei haskanum vor ays erkyak@ (Serjurob) henc aynpes ishkhanutyunn chi andzni, nuynisk es ei hskanum vor hoktemberi 27 i kazmakerpeich@ aryunic chi vaxena ev hanun ir ishkhanutyan amen inchin gna. nuynisk es ei haskanum vor tsaxu vostikanner@ (storev ishkhanutyan manklavikner@) hlu hnazand hraman kataroxner en es ei haskanum vor sranq amen mi sadranqi kgnan (da bazmics apacucel en nranq) i dep aynqan primitiv en en vor sranq gorcelakerp@ chi poxvum kaxak@ pakum en aravotva koxm shneri vohmak@ hardzakvum er joxovrdi vra. ete es ei etqan@ haskanum Mite LTP da cher tesnum? vor anbaroyakani het baroyakan paymannerum ches karox payqarel.. vor ayl aveli radikal metodner en petq.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն. թույլ տվեք ձեր հարցին պատասխանել մի պատմական օրինակով: Երբ Հիտլերը իշխանության եկավ Գերմանիայում, ողջ Եվրոպան հասկանում եւ տեսնում էր, թե ինչ է կատարվում: Եվրոպան հասկանում էր եւ տեսնում, որ Հիտլերը խնդիր է դրել Եվրոպան եւ աշխարհը հպատակեցնել իրեն: Հիտլերը արդեն սկսել էր կոնկրետ ագրեսիվ քայլեր իրականացնել, բայց ոչ մի պետություն այդպես էլ նրան պատերազմ չհայտարարեց, որովհետեւ ցանկացած ողջախոհ մարդ միշտ էլ փորձում է իրենից կախվածը անել` բախումից ու պատերազմից խուսափելու, հարցի կարգավորման խաղաղ եւ հանգիստ ճանապարհ գտնելու համար: Բայց չնայած առաջադեմ աշխարհի այս մղումներին, Հիտլերը ինքը պատերազմ սկսեց: Առաջադեմ աշխարհը դրանից առաջ էլ հասկանում էր, որ մի օր դա տեղի է ունենալու, բայց եւ թույլ տվեց, որ դա տեղի ունենա: Որովհետեւ Հիտլերյան մղձավանջից ազատվելու միակ ձեւը, թերեւս, դա էր: Հիմա այս զուգահեռը կարող է չափազանցված եւ անպատեհ թվալ, բայց ես կարծում եմ, որ մեր պայքարը ի սկզբանե ճիշտ ուղղություն ունի, եւ ավազակապետությունից ազատվելու համար մենք պետք է բռնեինք հենց այս ճանապարհը, պիտի անցնենք այս ճանապարհը, ինչպես ջախջախված առաջադեմ աշխարհը կարողացավ իր մեջ ուժ գտնել, եւ կանգնած մնալ ոտքի վրա` եւ վերջնականորեն ջախջախել հիտլերյան ռեժիմը: Ես ինքս կարող եմ ընդդիմության նախամարտիմեկյան գործունեության տասնյակ թերություններ թվարկել: Բայց եւ գիտեմ, որ այդ թերությունների բացակայության պայմաններում անգամ հնարավոր չէր լինի խուսափել մարտի 1-ից, այս ընթացքից, եւ ամեն ինչ ընթացավ հնարավոր ամենամեղմ սցենարով: Ես իսկապես համոզված եմ, որ մեր հաղթանակը անխուսափելի է, սրա համար մենք պետք է ուղղակի կանգնած մնանք եւ շարունակենք մենք պայքարը, այնպես, ինչպես շարունակվեց պայքարը ընդդեմ հիտլերյան ռեժիմի` երբ թվում էր, թե նրա հաղթանակին այլեւս ոչինչ չի խանգարում: Թունելի վերջում լույսը տեսնելու համար` նախ պետք է մտնել այդ թունելը, ապա եւ առաջ գնալ: Ապա թե ոչ` ինչպե՞ս է հնարավոր թունելի վերջում լույս տեսնել: Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեր պայքարը հենց սկզբից ընթացել է ոչ միայն ճշգրիտ, այլեւ հնարավոր միակ սցենարով, հնարավոր ամենամեղմ սցենարով: Այլ խնդիր է, որ այդ սցենարը պետք է մինչեւ վերջ իրագործելու կամք ունենանք: Եւ ընդամենը: Իսկ այդ սցենարի իրագործման միակ, կրկնում եմ` միակ հնարավոր հենարանը Հայ ազգային կոնգրեսն է` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Arsen
    Փետրվար 28th, 2009 at 13:53 | #1

    konkret es hognel em spaseluc. uxaki anhnara amen or, mek tari, erku tari mtacel vor hesa mi ban kpoxvi. el hamberel chi linum. shaterin gitem vor dzer en qashel (chnayac hamadzayn chem nranc het), es chem hrajarvum sharunakel masnakcel, bayc shat em hognel (hogepes).

  2. Սուրեն
    Մարտ 1st, 2009 at 02:50 | #2

    Արսեն ջան, հոգնելով բանի չեն հասնում:
    Դու ընդամենը սպասում ես ու հոգնել ես: Նիկոլը պայքարում է, բայց չի հոգնել:
    Իսկ ձեռ քաշողները ուղղակի չեն հասկանում ընթացող պրոցեսների էությունը, այլապես ձեռ չեին քաշի, այլ երջանիկ կլինեին, որ Հայաստանում այսպիսի պրոցեսների ականատես ենք մենք այսօր: Այս պրոցեսների` և ընթացքն է հիանալի, և արդյունքն է լինելու հաղթական:
    Եկեք չհոգնենք, ժողովուրդ ջան: Քիչ մնաց:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  3. Մարտ 4th, 2009 at 01:41 | #3

    naxori asatsin avelacnem NO PASARAN

  1. No trackbacks yet.