> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Տիգրանից

Ի հիշատակ մարտի 1-ի զոհերիՀարգելի Նիկոլ, շնորհակալություն նախորդ հարցիս պատասխանելու համար: Այսօր ՀԺ-ից իմացանք փաստորեն հավանական մարդասպանների անունները: Գիտես ինչ հարց է հետաքրքրում, լավ ասենք քննիչները իրենց “գործն” են կատարում (հուսով եմ մինչ շարժման վերջնական հաղթանակը), մարդիկ փող են աշխատում… (հարամ լինի), բայց մի՞թե այդ 4 հոգու խիղճը չի տանջում, մի՞թե կարողանում են իրենց հարազատների, հարևանների աչքերին նայել ու մտքներով չի անցնում, որ 3 սպանվածներից ցանկացածի տեղում կարող էր լիներ իրենց շրջապատից որևէ մեկը: Կամ նույն հարևաններն ու հարազատները, ո՞նց են կարողանում շարունակել շփվել այդ մարդկանց հետ: Միգուցե իրենք է՞լ տեղյակ չեն, կամ մարդասպանները ինչպես միշտ “ալիբի” ունեն, թե հրաման են կատարել, բայց դե մենք հայ ենք, հո գիտե՞նք, որ այդ դեպքում շատ շուտ կտարածվեր հրաման տվողի անունը (չնայած առանց այդ էլ բոլորի համար հայտնի է…), ամեն դեպքում (գրվածքս ավելի շատ հռետորական ստացվեց) ուզում եմ մեկ առաջարկություն անել, եթե հնարավոր է ճշտել այդ մարդկանց հասցեները, կարելի է նրանց հարևաններին իրազեկել, որ մի քիչ զգուշանան, կամ այդ հասցեներում փակցնել 3 անմեղ զոհերի նկարները, միգուցե մարդասպանները ճանաչեն ու օգնեն ՀՔԾ-ին (թե չէ խեղճերը 105 հոգով տանջվում են): Հարցերիս պատասխան չեմ ակնկալում: Կրկին շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան, համոզված եմ, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի սպանության համար մեղավորների շրջանակը միայն ձեր նշած չորս անձանց շրջանակով չի սահմանափակվում: Մեղավորների օբյեկտիվ փնտրտուքը մեզ տանելու է դեպի վերեւ ու վերեւ: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.