> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HM-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HM-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց HM-ից

Barev dez hargeli Nikol Pashnyan, es linelov aktiv payqarox anardarutyan ev iravuqneri votnaharman dem, misht exel em dzer payqari masnakichnerich mek@ vor masnakchelov 1+1-ic michev hamazgayin @ndvzumnerin vor@ avartvech mer noraguyn patmutyan amena sev ejerich mekov marti 1-ov. es kuzenyai dezanich harchnel vonch eq patkerachnum mer payqari haxtakan avartich heto vor anxushapeli e u es vstah em vor menq hasnelu enq strkmtutyan verjnakan jaxjaxman@, es kuzenyai ayd haxtankich heto imanyi inch e linelu mer apagayi het? vonch eq armataxil anelu ayd ham@ndanur korupchyan, amenatoxutyun, vori sikzb@ naxagahn e, isk avart@ amena verjin gyuxapet@? husov em vor kstanam im harci patsaxan@. naxapes shnorhakalutun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. մի քանի անգամ ասել եմ, որ բոլոր հարցերի, այդ թվում եւ կոռուպցիայի հարցի լուծումը տեսնում եմ ազատ ընտրությունների, ժողովրդավարության, ազատ մամուլի եւ ակտիվ քաղաքացիական հասարակության հաստատման մեջ: Այսօր Հայաստանում կոռուպցիան այսօրինակ չափերի է հասել առաջին հերթին այն պատճառով, որ ժողովուրդը չունի հնարավորություն` ազատվելու կոռումպացված քաղաքապետերից, ավագանու անդամներից, պատգամավորներից, նախարարներից, նախագահից: Այսինքն` ժողովուրդը հնարավորություն չունի ազատվելու կոռումպացված իշխանությունից: Ընդ որում իշխանության կոռումպացված լինելը գաղտնիք չէ ոչ մեկի համար. հանրությունն էլ դա գիտի, իշխանությունն ինքն էլ գիտի, որ հանրությունը դա գիտի, եւ այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ կոռուպցիան իշխանության համար դարձել է իշխանության պահպանման եւ ծավալման գործիք: Այսինքն` քանի դեռ չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, երբ ժողովուրդը կարող է կոռումպացված իշխանությանը զրկել իշխանությունից, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը լուրջ չէ: Այսպիսի պայմաններում կոռուպցիան կարող է միայն խորանալ, զարգանալ, ահագնանալ: Այս է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսի հիմնական առաքելությունը` իշխանության հասնելուց հետո, համարում եմ այդ իշխանությունը հանձնելը, այդ իշխանությունից հեռանալը` ժողովրդի կայացրած որոշման, ժողովրդի կատարած ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: Իհարկե, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Բայց այս հենքի վրա պետք է գործեն ազատ մամուլն ու անկախ դատաիրավական համակարգը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը կոռուպցիան պետք է ընկալի որպես իր անձնական շահերի եւ իրավունքների ոտնահարում: Բայց որպեսզի անկախ մամուլի, հասարակական կազմակերպությունների, դատաիրավական համակարգի հակակոռուպցիոն ֆունկցիաները գործեն, հարկավոր է, որ իշխանական բուրգի գագաթին լինի քաղաքացին, ժողովուրդը, որը հնարավորություն կունենա գնահատել իշխանության հակակոռուպցիոն գործունեությունը եւ այդ գնահատականը վերածել քաղաքական իրողության: Միայն այս հիմքի վրա է հնարավոր լուրջ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ: Իհարկե, այս հիմնարար միջոցառումների արդյունքում կոռուպցիոն երեւույթները իսպառ չեն վերանալու, բայց կոռուպցիայի ողնաշարը ջարդված է լինելու միանշանակ: Մնացած երեւույթների դեմ արդեն կարելի է պայքարել քարոզչական, օրենսդրական եւ այլ ճանապարհներով: Նույնը վերաբերում է նաեւ ամենաթողությանը, որը մեծ հաշվով կոռուպցիայի եղանակներից մեկն է: Ձեւավորվում է ինչ-որ խավ, որը իր գործած հանցանքների համար չի պատժվում կոռուպցիոն կապերի շնորհիվ, եւ ուրեմն` նոր հանցանքներ գործելու խթան է ստանում: Այս ամենի դեմ պայքարը կարող է լինել ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը որպես ամբողջություն յուրաքանչյուր առանձին վերցրած քաղաքացու իրավունքների պաշտպանությունը համարում է գերակա խնդիր: Կոռուպցիան ուրիշների իրավունքները ոտնահարելու ամենատարածված միջոցն է, եւ նրա տարածվածությունը ընդամենը քաղաքացու, հանրության իրավազուրկ լինելու ապացույցն է ու հետեւանքը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.