> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՍՄԻԿԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՍՄԻԿԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Հարց Հասմիկից

Հարգելի Նիկոլ, ցանկանում եմ բարձրաձայնել հետեւյալ խնդիրը, որը վերաբերվում է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին նյութական օժանդակություն ցուցաբերելուն: Գիտեմ, որ ՀԱԿ-ը այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, մասնավորապես, «Եվրոկանչ» հիմնադրամին հանգանակված գումարի միջոցով, սակայն համոզված եմ, որ կարելի է ավելի մեծ արդյունքների հասնել: Օրինակ, վաղուց «Հայկական Ժամանակում» էլ չի հնչել օժանդակության կոչը, իսկ դա բավականին արդյունավետ էր, քանի որ մարդիկ իրենց առօրյա հոգսերի հորձանուտում մոռանում այդ պարտականության մասին: Այո, դա մեր բոլորի պարտականությունն է օժանդակել զոհերի եվ քաղբանտարկյալների ընտանիքներին: Այդ տղաներից յուրաքանչյուրն իրենց տան սյունն էր եւ կերակրողը եւ մենք պարտավոր ենք, պետության փաստացի չգոյության պայմաններում, նրանց կանանց եւ երեխաներին թիկունք կանգնել մինչ լավ ժամանակներ, երբ արդեն պետությունը կստանձնի հերոսների ընտանիքների հոգսը թեթեւացնելու խնդիրը: Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Հասմիկ. շատ կարեւոր հարց եք բարձրացնում, ես կփորձեմ այս պահին հնարավոր քայլեր ձեռնարկել ձեր նշած խնդրին աջակցելու նպատակով: Շնորհակալություն` միանգամայն համաձայն եմ ձեզ հետ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Տիգրան
    Փետրվար 26th, 2009 at 10:59 | #1

    Հարգելի Հասմիկ, ՀԺ-ի փետրվարի 25-ի համարում Տիգրան Պասկևիչյանը մի հետաքրքիր ակցիայի մասին էր գրել, որը հուսով եմ կիրագործվի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: “500 դրամ” միջոցառման մասին է խոսքը, որի ընթացքում նախատեսվում է քաղբանտարկյալների համար հանրահավաքի մասնակիցների կողմից գումարների հավաքագրումը:

  1. No trackbacks yet.