> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Դավիթ Խաչատրյանից

Բարև Նիկոլ ջան: Նախօրոք ասեմ, որ նամակս հարց չի պարունակում, ուղղակի մեկ երկու հարցի շուրջ կուզենայի կարծիքներս կիսել քեզ հետ: Նախ կուզենայի փաստել մի իրականություն. այսօր մեր հասարակությունը կիսված է երեք խմբերի.

Առաջինում իշխանություններն են իրենց կողմնակիցներով, (կարծում եմ կարիքը չկա շեշտելու ,թե ովքեր են այս խմբում);
Երկրորդում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն են իրենց կողմնակիցներով, (նորից չեմ շեշտում, թե ովքեր են երկրորդ խմբում), միայն արձանագրեմ, որ երկրորդը դեռևս գերազանցում է թե որակով, և թե քանակով առաջինին;
Երրորդ խումբը ամենահետաքրքիր խումբն է: Ամբողջ խումբը, լիովին դժգոհ լինելով իշխանության գործունեությունից, շատ իներտ դիրք է զբաղեցնում քաղաքական կյանքում: Այստեղ են` քիչ թե շատ նորմալ ապրողները, շատ են ամեն ինչին անտարբեր մարդիկ, մարդիկ, որ երբեք չեն մասնակցում ընտրություններին, մարդիկ, որ մասնակցում են ընտրություններին բացառության եղանակով (Սերժ չէ,Լևոն չէ ով կլինի կլինի), միշտ քաղաքական կյանքից հեռու մնացողներ, և մեզանից և առաջին խմբից հոգնած հիասթափվածներ: Իմ սուբյեկտիվ կարծիքով երրորդ խումբն անհամեմատ մեծ է առաջին երկուսից: Եվ այսօր մարտի մեկին, տայմաուտից հետո, սկսվող պայքարը նորից կլինի համաժողովրդական, եթե երրորդ խումբը շարժվի իր իներտ տեղից: Դա դժվար է, բայց իրատեսական: Ես ունեմ դա իրականացնելու իմ բանաձևերը: Այսօր կուզենայի մեկը ներկայացնել քո դատին:

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ քաղաքականություն: Վերցնենք միայն “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վերջին համագումարից հետո “Ազատություն” ռ/կ-ի թղթակցի հարցին Ծառուկյանի տված պատասխանը, երբ նա ավելի շուտ հաստատեց, քան հերքեց Ռոբի վերադարնալու մասին լուրերն, ասելով թե դրա մասին խոսելը վաղաժամ է: Նիկոլ ջան, այս պահին երրորդ խումբը կշարժվի միայն Ռոբի վերադառնալուց: Իսկ դա կարող է անել Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասությունով (բժիշկներն են լավ ասում նոպայի դիտավորյալ դուրսբերում), օրինակ, օգտվելով իր ամենաուժեղ զենքերից մեկից` հակառակորդի խոսքերը ցիտել իրենց իսկ դեմ. (Չեմ մոռանա միտինգներից մեկի ժամանակ կարդացած Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը իրեն, Բաբայանը գնաց կորավ): Ասենք, նորից միտինգներից մեկի ժամանակ, ելույթի թեժ պահին, ասի “Կա՞ մի նախկին նախագահ, որ կարողանա վերադառնալ քաղաքականություն…” կամ “ՈՒ՞ր է այն միակ նախկին նախագահը…”: Չնայած, դա քո ձևն է, նա ավելի շուտ կասի “Արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին, ուստի, ուստի հարցս ընդունեք ամենայն լրջությամբ. ո՞վ է ամենաերիտասարդ թոշակառուն…”: Հավատա, մարդ որ մի “Պրիվետ Ռոբից” տեսար ինչ սարքեց, երկար իրեն սպասել չի տա: Լավ կաց, պինդ մնա: Հաղթանակ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ. ձեր վերլուծությունը ընդունում եմ ի գիտություն:

Սիրելի Դավիթ, անկախ նրանից, թե ինչ հետագա քայլեր կանի Ռոբերտ Քոչարյանը` քրեական պատասխանատվությունից չի կարողանալու խուսափել: Սրանում ես համոզված եմ. նա կանգնելու է ժողովրդի դատարանի առաջ, որպես եղկելի ոճրագործ ու կազմակերպված թալանչի: Շնորհակալ եմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.