ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Հարցեր Նարեկից
Հարգելի Նիկոլ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու հաճույքով, ոգևորված և ծավալուն պատասխանում ես միայն “Նիկոլ ջան, ի՞նչ է լինելու”, “Նիկոլ ջան, ե՞րբ է լինելու”, “Նիկոլ ջան, ե՞րբ պիտի սրանցից պրծնենք” և նմանատիպ բախտագուշակության ոլորտին վերաբերվող հարցերին: Այդ հարցերը իրենց մեջ պարունակում են որոշակի հիասթափություն և կասկածամտություն` Շարժման վերջնական հաղթանակի նկատմամբ: Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, թե երբ ա լինելու ու ոնց ա լինելու: Ես մի բան գիտեմ, ինձնից հասնում ա մասնակցել բոլոր հանրահավաքներին` ուրեմն կմասնակցեմ, հասնում ա մինչև վերջ կանգնել հրապարակում` ուրեմն կկանգնեմ: Եթե նույնիսկ հարկ լինի սպասել մինչև հաջորդ ընտրությունները, եթե նույնիսկ հրապարակում մնանք ես, դու` Նիկոլ ջան ու նախագահ Տեր-Պետրոսյանը:
Հիմա երկու հարց.
1. Ի՞նչ կարծիքի ես Նաիրա Զոհրաբյանի և արտյոմ խաչատրյան (գագիկ սարգսյան) բնության թերմածքի մասին:
2. Որտե՞ղ ես քեզ տեսնում իշխանափոխությունից հետո:
Խնդրում եմ հարցերս սադրիչ չհամարես:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ. ցավում եմ, որ ձեր նախորդ հարցերին իմ տված պատասխանները ձեզ կարճ ու «չոգեւորված» են թվացել, բայց հավատացեք, որեւէ հարցի պատասխան կախված է, թե ես ինչ ասելիք ունեմ դրա շրջանակներում: Ձեր առաջադրած հերթական հարցերին էլ ոչ ծավալուն պատասխաններ եմ տալու` հայցելով ձեր ըմբռնումը:
1. Ձեր նշած անձինք այսօր գործող իշխանական համակարգի մասնիկ են, եւ նրանց նկատմամբ իմ վերաբերմունքը տեղավորվում է հենց այս շրջանակում: Իշխանական համակարգում կան տարբեր մարդիկ, նրանց մի մասը մի քիչ ավելի լավն է, մյուս մասը մի քիչ ավելի վատը, նույնը կարելի է ասել ընդդիմության շարքերում գտնվող մարդկանց մասին: Բայց այս անձնային նրբությունները, ի վերջո, խտանում, ամբողջանում, բյուրեղանում են վերանձնային մակարդակում մարդկանց վարած գործունեության տեսքով:
2. Իշխանափոխությունից հետո ինձ պատկերացնում եմ քաղաքական գործունեության ոլորտում` Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում: Ավելի կոնկրետացնել չեմ կարող, որովհետեւ ավելի կոնկրետ եւ որոշակի մտածումներ չունեմ: Շնորհակալություն: Լավ եղեք:














“…եթե նույնիսկ հրապարակում մնանք ես, դու` Նիկոլ ջան ու նախագահ Տեր-Պետրոսյանը:”
Նարեկ ջան, ես էլ եմ ձեր հետ: ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:))))))))))))))))))))))))
ES EL EM DZER HET TXEQ JAN ES DZER CAV@ TANEM PAYKAR MINCEV VERJ
Shat urax em Suren jan, uremn 1+1+1+1+ ov e hajord@?
Naev shnorhakalutiun erkrord harcis patasxanely hamar.
+1!!!! ES HASTAT DZER HAT EM, MICHEEEEEEEEEEEEV VERJ!!!!!!!!!!!!!!!!:-)