ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐՏԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ martik-ից
Barev hargeli Nikol. Uzum em grel Allai harci kapakcutyamb, karox e inkn el karda.
da @ndamen@ provakacia e, u nmannerin imast chuni patasxanel, ink@ ayn zangvacic e vori vra henvum en ayd erku aylandakner@. shat chisht es grel Arseni u Mnjoi masin, mardik chgiten vor ayd erku txaner@ patand en. mer joxovrdi djbaxtutyun@ nayev nra mej e, vor Allai nmanner@ shat shat en mer mej.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մարտիկ. չեմ կարծում, թե մենք պետք է սուր հարցերի ետեւում պարտադիր տեսնենք սադրիչների: Եթե անգամ հարցի հեղինակի նպատակը սադրանքն է, բայց այդ սադրանքի մեջ բովանդակային շեշտադրում կա, ես նախընտրում եմ պատասխանել այդ բովանդակային շեշտադրմանը, եւ կարծում եմ սա ճիշտ է: Մյուս կողմից, այս էջ-կայքը ամենեւին «ջանջիգյարի» համար չի ստեղծվել, այլ բովանդակային, երբեմն սուր խոսակցություններ, բանավեճեր վարելու նպատակով: Եթե անգամ ինձ ուղղված հարցի մեջ հայհոյանք կա, ես փորձում եմ այդ հայհոյախառն հարցերում առկա բովանդակությունը դուրս բերել եւ անդրադառնալ դրանց` չնկատելու տալով հայհոյանքը, որպեսզի չստացվի, թե գոյություն ունի ինչ-որ հարցադրում, որից մենք խուսափում ենք կամ խուսափելու ենք: Եւ օգտվելով առիթից, ես ուզում եմ մեր կայքի այցելուներին կոչ անել` եկեք վետո դնենք հայհոյանքների վրա, որովհետեւ մեր էջ-կայք այցելում են անգամ 13 տարեկան աղջիկներ: Այս հորդորը առաջին հերթին ուղղում եմ մեր Շարժման կողմնակիցներին: Եթե անգամ մեզ, անձամբ ինձ հայհոյում են` պետք չէ դրանց հայհոյանքով հակադարձել: Չնկատելու տանք հայհոյանքները կամ դրանց պատասխանենք փաստարկներով: Այդ պատասխանները, փաստարկները, հիմնավորումները կարող են լինել սուր, բայց ինձ համար անընդունելի են սեռական բնույթի հայհոյանքներով խոսակցությունները: Ինչ վերաբերում է Ալլային եւ նրա նման մտածողներին, մեր առաջին խնդիրը այն է, որ նրանց` մեզ հասկանալու լիարժեք հնարավորություն տանք, որպեսզի չստացվի, որ նրանք մեզ սխալ են հասկացել, եւ մենք նրանց մեզ ճիշտ հասկանալու հնարավորությունից զրկել ենք: Շնորհակալություն:














“եկեք վետո դնենք հայհոյանքների վրա…”
Իսկապես, ժողովուրդ ջան, եկեք հայհոյանքները նի կողմ դնենք:
Օրինակ վերցնենք Նիկոլից:
Ամբողջությամբ համամիտ եմ: Հայհոյելը ամենահեշտ գործն է, փորձենք բացատրել, նույնիսկ, եթե չհամոզենք նրան (դիցուք՝ Ալլային), ապա գոնե մեկ ուրիշի կասկածանքները կփարատենք: