> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ՈՒՂԵՐՁ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

ՈՒՂԵՐՁ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

Ունկնդրել Նիկոլ Փաշինյանի աուդիո ուղերձը

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(Read the English version)

Սիրելի ժողովուրդ.

ԾաղիկներԼրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։

Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:

Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:

Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է առաջնորդվենք հենց այս ուղենիշով:

Պաստառով ցուցարարներ, մարտի 1Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների, ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը, ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը:

Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ կյանք ու իրականություն:

Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։

Եւ ուրեմն`

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին:

Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 25, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , ,


  1. Սուրեն
    Փետրվար 25th, 2009 at 13:33 | #1

    Կեցցե’ Նիկոլը:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Ազատություն
    Փետրվար 25th, 2009 at 16:11 | #2

    Nikol Jan, es patkeracnum em te inchqan bard e ajdqan jhamanak mnal yndhatakum yntaniqic u harazatneric heru. Bayc lselov qo dzaynagrutyun@ indz tvum e vor du poqr inch neghsrtel es. Du iravunq chunes ynkyrkelu yev neghvelu. Chmtaces angam mek akyntart, Hayastani Qaghaqacin kangnac e qo u Kongresi mejqin, menq haghtelu enq. Misht bardzr pahi qo inqnazgacoghutyun@, da sum em es` Ազատություն-@, Ազատության serund@. Menq arden haghtel enq!. Misht hishir ajd masin!
    P.S. Kneres vor du-ov em dimum, du indz ches chanachum es sharqajin qaghaqaci em, ughaki shat harazat em hamarum qez.

    P.S.2
    Ազատ աստվածն այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել,
    Իմ հողանյութ շինվածքին
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ
    Երկու ձեռքս պարզեցի
    ԵՎ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի:

    Մինչ գիշերը անհանգիստ
    Օրորոցում կապկապած
    Լալիս էի անդադար,
    Մորս քունը խանգարած,
    Խնդրում էի նորանից
    Բազուկներս արձակել,
    Ես այն օրից ուխտեցի
    Ազատությունը սիրել:

    Թոթով լեզվիս մինչ կապերը
    Արձակվեցան, Բացվեցան,
    Մինչ ծնողքս իմ ձայնից
    Խնդացին ու բերկրեցան,
    Նախկին խոսքն որ ասացի,
    Չեր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
    Ազատությո՜ւն, դուրս թռավ
    Իմ մանկական բերանից:

    «Ազատությո՞ւն, - ինձ կրկնեց
    Ճակատագիրը վերևից. -
    Ազատությա՞ն դու զինվոր
    Կամիս գրվիլ այս օրից:
    Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
    Քեզ շատ փորձանք կը սպասե.
    Ազատություն սիրողին
    Այս աշխարհը խիստ նեղ է»:

    -Ազատությո՜ւն, - գոչեցի, -
    Թող որոտա իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
    Թող դավ դնե թշնամին,
    Ես մինչ ի մահ, կախաղան,
    Մինչև անարգ մահու սյուն,
    Պիտի գորամ, պիտ կրկնեմ
    Անդադար՝ ազատությո՜ւն »:

  3. Edgar
    Փետրվար 25th, 2009 at 19:30 | #3

    Che “azatutyun” chka husahatutyun uxxaki dzainagrman xndir e u tonaynutyan yntrutyan, sa yes hastat kasem ed gorci mej trcvac em shat tariner,

    Nikol jan dzaind karotners shaaaaaaat qich , chnchin dzevov mexmec, apres du!! Payqar payqar minchev Verj!.

  4. Սուրեն
    Փետրվար 26th, 2009 at 01:28 | #4

    Նիկոլ ջան, լավ կլիներ, որ Գալա հեռուստաընկերության առաջարկն ընդունեիր, ու աուդիո, կամ ավելի լավ է վիդեո տարբերակով պատասխանեիր իրենց հարցերին: Էդ ժամանակ մի քիչ էլ կարոտներս կառնեինք: ))))))))))))))))))))))))))))))

  5. Aram
    Փետրվար 27th, 2009 at 21:33 | #5

    Lav kliner vaghy che mjus orn cujci jamanak BARCR miacnein es dzajnagrutjuny!

    Apres Nikol jan!
    Qez ev harazatnerit hamberutjun ev qaj aroghjutjun!!! Millionanoc cankucuna! :)

  1. No trackbacks yet.