ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԳԱԼԱ» Հ/Ը-ԻՑ ԴԵՐԵՆԻԿԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Դերենիկից (ԳԱԼԱ ՀԸ - http://www.galatv.am)
Հարգելի Նիկոլ, ողջունում եմ քեզ ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից:
Մենք ցանականում ենք մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ հարցազրույց վերցնել քեզանից: Եթե համաձայն ես, ապա կարող եմ գրավոր ուղարկել հարցերը: Պատասխանները կարող են լինել գրավոր, աուդիո կամ վիդեո ձեւաչափով: Մեր համար առավել ցանկալի է վերջին երկու տարբերակներից որեւէ մեկը: Եթե գտնում ես, որ հնարավոր է նման ձեւաչափով հարցազրույց կազմակերպել, խնդրում եմ պատասխանել:
Հարգանքներով՝ Դերենիկ
Նիկոլի պատասխանը - Սիրելի Դերենիկ` նախ բարեւներս փոխանցիր «Գալայի» ողջ աշխատակազմին: Ես ուշադրությամբ եմ հետեւել ձեր հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցած զարգացումներին եւ մեծ հպարտություն եւ ուրախություն ապրել հեռուստաընկերության եւ նրա լսարանի տարած համատեղ հաղթանակի համար: Ինչ վերաբերում է հարցազրույցին, իհարկե` ուղարկեք հարցերը, եւ ես կաշխատեմ դրանց պատասխանել ձեզ համար հնարավորինս ընդունելի ձեւաչափով: Այս պահին կոնկրետ խոստում չեմ տալիս: Շնորհակալություն:













