> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Hrachya-ից

Hargeli Nikol Pashinyan, ktsankanayi Dzer meknabanutyun@ stanal Levon Ter-Petrosyani hoktemberi 17-i hanrahavaqum hnchetsvats ajn haytararutyan kapakcutyamb, te hanrahavaqneri zhamanakavor dadar@ “aragatsnelu e” mer PAYQAR@. @st Dzez inchpisin e linelu Mer Payqari “aragacvats ptughy”? Kankhav shnorhakalutyun. Lav mnatseq. Menq Haghtelu enq Hanun SHARZHMAN. Harganqnerov Hrachya

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հրաչյա. մարտի 1-ից հետո մինչեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած հանրահավաքային դադարը Համաժողովրդական շարժման մեջ ինչ-որ իներցիոն տարր կար` այսինքն, Շարժումը մի տեսակ առաջ էր գնում նախկինում կուտակած էներգիայի հաշվին, մի տեսակ շոկային տրամաբանությամբ: Բացի այս` նկատելի էր, որ հանրության մեծամասնության շրջանում մարտի մեկին եւ նրանից հետո տեղի ունեցածի մասին ամբողջական, արմատացած վերաբերմունք չկար` եւ շատ բան հեղհեղուկ էր: Կարծում եմ այսօր հանրության շրջանում գնահատականները հիմնականում հստակեցված են, եւ անգամ նրանք, ովքեր մեր համակիրը չեն` ներքին համոզմունք ունեն, գիտեն, որ մարտի մեկին իշխանության յուրացում տեղի է ունեցել ռոբերտասերժական վարչախմբի եւ ոչ թե ընդդիմության կողմից: Տեղի է ունեցել նենգ եւ դավադիր սպանդ: Բանակը խառնվել է ներքաղաքական պայքարին: Այս իրողությունների մասին տեղեկատվությանը արմատացումը հանրության շրջանում հենց այս դադարի ժամանակաշրջանում արված աշխատանքի արդյունք է: Հիմա` ինչպես կարող է այս դադարը արագացնել մեր նպատակների իրագործումը: Դադարի այս ժամանակաշրջանում ոչ միայն մեր համախոհների, այլեւ ընդհանրապես հանրության շրջանում հեղափոխական լուրջ էներգիա է կուտկվել, մինչդեռ մինչեւ հոկտեմբերի 17-ը մենք էներգիա չէինք կուտակում, բայց սպառում էինք: Հիմա, իմ համոզմամբ, այս ընթացքում կուտակված էներգիան բավարար է ներքաղաքական պրոցեսները լրջորեն արագացնելու համար: Սրա համար, սակայն, այդ էներգիան պետք է արդյունավետ հուն ուղղորդվի` Հայ ազգային կոնգրեսի կողմից: Ամփոփելով մեկ նախադասության մեջ` հանրահավաքային այս դադարը հանրության շրջանում կուտակեց բավարար հեղափոխական էներգիա եւ գիտակցություն, որը կարող է «ֆորսաժի» դեր ունենալ մեր Շարժման համար: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.