> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՇՊՐԵԽԵՆ ԶԻ ԴՈ՞ՅՉ

ՇՊՐԵԽԵՆ ԶԻ ԴՈ՞ՅՉ

Նեմեց Ռուբոյի` նախօրեին հրավիրած ասուլիսում հնչեցրած «մտքերին» ծանոթանալուց հետո առաջին հարցը, որ ծագեց հետեւյալն է. «Շպրիխեն զի դո՞յչ», որը թարգմանաբար նշանակում է` «Ընգեր, դու վաբշե ջոգում ե՞ս` ինչ ես խոսում, թե՞ հավայի բըլթըցնում ես»։ Ու որպեսզի այս հայտարարությունը որպես մերկապարանոց հայհոյանք («դիշովի քֆուր») չհնչի, փորձեմ փաստարկել։

Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Նեմեցը մանրամասն եւ աղիողորմ պատմեց, թե ինչպես է ՀՀՇ-ի իշխանությունը նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փորձել իրեն ծնկի բերել, բայց ինքը չի կոտրվել։ Ու երբ քիչ էր մնում` մեր աչքից արցունք կորզեր, գործի հերն անիծեց` հայտարարելով, թե ինքը հենց Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Ավանի թաղապետ է ընտրվել` նրա կամքին հակառակ։ Հասկացաք, չէ՞. մարդը, նկատի ունեմ` Նեմեցը, եղել է իշխանության ահաբեկումների ներքո, իշխանությունը ցանկացել է նրան ոչնչացնել, բայց նա, ոչնչանալու փոխարեն, դարձել է թաղապետ։ Պատկերացրի՞ք` ինչպիսի անօրեն բռնակալ է եղել Տեր-Պետրոսյանը, որ նրա կամքին հակառակ հնարավոր է եղել թաղապետ ընտրվել։ Հիմա նման բռնակալություն չկա, հիմա թաղապետ դառնում են միմիայն երկրի առաջին դեմքերի կամքով։ Դեռ ավելին, Ավանի նախավերջին թաղապետին, ով Նեմեցի դրածոն էր, ստիպեցին հրաժարական տալ, որպեսզի այն ժամանակվա գործող վարչապետի որդին` Ավանի գործող թաղապետը, իր ծննդյան օրը նվեր ստանա թաղապետի պաշտոնը։ Մեր ըմբոստ Նեմեցը չընդվզեց, որովհետեւ գիտեր, որ այս իշխանության կամքին հակառակ ոչ միայն չի կարելի թաղապետ դառնալ, այլ կարելի է ամեն ինչ կորցնել, ընդհուպ` կյանքը։ Իսկ հիմա, մի կողմից` ձեռքերը դողում են, մյուս կողմից` անվախ է անվանում իրեն։ Ինչո՞ւ են ձեռքերդ դողում, անվախ տղա, չլինի՞ հիշել ես, թե ոնց էիր նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին առեւանգել եւ կանդալել «Հարսնաքարի» պադվալում։ Չլինի՞ Սերժը նրբորեն հասկացրել է, որ եթե լավ չծառայես, կարող ես դառնալ բանտարկյալ, առանց «քաղ» նախածանցի։ Երբեմնի ընկերներդ էլ ձերբակալությունդ կներկայացնեն որպես ԵԽ պահանջների կատարմանն ուղղված առաջընթաց քայլ եւ ժողովրդավարության հաղթանակ։

Սուքիասյանների մասին

Նեմեցը չի ընդունում, որ այս պայմաններում իր կողմից «Բջնիի» գնումը անբարոյական է։ Նրա դիրքորոշումը հետեւյալն է. ժամանակին Սուքիասյաններն էլ են անբարո ճանապարհով սեփականություն ձեռքբերել։ «Երբ իրենք կընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն` ես էլ եմ արել»,- ասում է Նեմեցը։ Եկեք լրջորեն փորձենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում։ Նեմեց Հայրապետյանը, փաստորեն, համոզված է, որ Սուքիասյանները անբարոյականություն են արել։ Ճիշտ հասկանանք. էական չէ` իրականում արե՞լ են, թե ոչ։ Նեմեցը ինքը սրանում համոզված է։ Եւ ահա իր այսօրվա պահվածքի գնահատականը կապում է այն բանի հետ, թե արդյո՞ք Սուքիասյանները կընդունեն, կխոստովանեն այն, ինչը իր համար ակնհայտ է։ Նեմեցը, այսպիսով, գլխի էլ չի ընկել, որ ինքը հենց էս գլխից ավանսով ընդունել է, որ իր արածը անբարոյականություն է` սակայն սա ընդունել-չընդունելը կապում է ուրիշ անձանց պահվածքի հետ։ Բայց անկախ նրանից, թե իրենք` Սուքիասյանները ինչ գնահատական կտան իրենց իսկ գործունեությանը, Նեմեցը նրանց արածները համարում է անբարոյական եւ նրանց արածը իր արածի հետ դնում նույն հարթության վրա։ Այսինքն` անկախ Սուքիասյանների արձագանքից, անկախ նրանց գործունեության իրական գնահատականից` գլխանց խոստովանում է, որ իր արածը անբարոյականություն է, եւ դա անում է դողդոջուն հպարտությամբ։

Իմ մասին

Իմ մասին Նեմեցի ասածներին ծանոթանալով` հասկացա, որ Մարիշ Բոզիկյանը նրա համեմատ մեծատառով մարդ է։ Նեմեց Ռուբոն ինձ ինչ ասես չի վերագրել` որ ես, իբր, հայտարարել եմ մարտի 1-ին։ Իսկ իր վերագրումները հիմնավորելու` լրագրողի խնդրանքին ի պատասխան` ասում է` ես հո դատախազ չե՞մ։ Իհարկե, դատախազ չես, դու սովորական սերժանտ ես, սովորական գործ տվող, դիշովի կլյաուզնիկ։ Եւ եթե ապացուցես, որ ես ասել եմ այն, ինչ ինձ վերագրում ես, եթե ցույց տաս այն կադրերը, որտեղից ակնհայտ կլինի, որ ես այդ ամենը ասել եմ` կհերքեմ այս գրածը, իսկ եթե ոչ` Մարիշ Բոզիկյանը քո վրա իսկականից կարգին տղա յա, ուրեմն` Բոզիկյանին պետք է մեծ ախպեր ասես։
իմ տան մասին

Նեմեց Ռուբոն ասում է, որ ես երկու միլիոն արժողությամբ տուն ունեմ կամ կառուցում եմ այդ արժողությամբ առանձնատուն։ Որպեսզի այս թեմայով շատ չծավալվեմ, կոնկրետ առաջարկ եմ անում։ Ինձ ու ինձ հետ փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած միավոր գույք` բացառությամբ «Հայկական ժամանակ» թերթի բաժնեմասից եւ իմ հայրական տնից, որի լուսանկարը կարող ենք փոխանցել այն տպագրելու ցանկություն ունեցող ցանկացած թերթի` ահա, ուրեմն, վերը նշված կարգավիճակի ցանկացած գույք թող Նեմեցին պատկանող բանկը իր ընտրությամբ գրավ վերցնի, եւ դրա դիմաց, ասենք` 500 հազար դոլարի վարկ տա, պայմանով, որ եթե մենք վարկը չվերադարձնենք, բանկը բավարարվի գրավադրված գույքը սեփականացնելով։ Այս առաջարկը լրիվ լուրջ եմ անում ու նախապես ասում եմ, որ վարկը չենք վերադարձնելու։ Բայց մենք չենք ուզում քցել Նեմեցին. եթե իր խոսքը գրոշի արժեք ունի` սա շահավետ պայման է իր համար։ Եւ ինքը որպես գրավ կարող է ընտրել հենց իր նշած երկու միլիոնանոց տունը` եթե այն գոյություն ունի։ Միայն թող առաջարկը չմերժի` պատճառաբանելով, թե ուրիշի ունեցվածքը իրեն պետք չէ։ «Բջնիի» պատմությունը ցույց տվեց, որ լավ էլ պետք է։ Եթե առաջարկս չընդունի, նշանակում է` ոչ միայն երկու միլիոնանոց, այլեւ դրա տասը կամ հինգ տոկոսի արժեք ունեցող տուն ես կամ իմ ընտանիքը, ինձ հետ փոխկապակցված անձինք չունենք։ Եթե այս առաջարկը չընդունի` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունք կտա իրեն համարել դիշովի կլյաուզնիկ կամ բանսարկու։ Եթե ընդունի, ուրեմն մենք փաստացի կապացուցենք նրա` այդպիսին լինելը` նաեւ «երկու միլիոնանոց տան» կապակցությամբ։

Հ.Գ. Ինձ վերագրվող տան լուսանկարը «ՀԺ»-ին տրամադրելու առաջարկը ուժի մեջ է։ Եթե չտրամադրի` եզրակացությունը ընթերցողը թող անի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Էդվարդ
    Փետրվար 24th, 2009 at 03:26 | #1

    էդ Նեմեց Ռուբո կոչված լկտի անձնավորությունը 1983 թ. մարդ սպանեց,պետք է դատվեր մարդասպանության համար,բայց հոր՝ Ռաֆիկի փողերի շնորհիվ նա 2 տարի «փախած» մնաց ու գործը սարքվեց:Այն ժամանակ ինձանից՝ Նոր Նորքի շրջանի դատախազության ավագ քննիչիցս նրա վերաբերյալ քրգործը վերցրին ու կարճեցին:
    Բնակվում եմ այժմ եվրոպական երկրներից մեկում և եթե ժամանակը գա ու պետք լինի որոշ ծանրակշիռ փաստեր ներկայացնել այդ գործի (և ոչ միայն այդ) վերաբերյալ,կգամ առանց վարանելու:

  2. Hayk
    Փետրվար 24th, 2009 at 13:21 | #2

    Hargeli Nikol,amen inch chisht es grum sranc masin,sranq mard kochvelu iravunk chunen,es hayastani od@ shnchelu iravunq chunen,bayc mi moraci vor nuyn Grzon grete nuyn banern er anum,inch vor hima sranq en anum.xorhurd em talis obyektiv linelu hamar naxkinneri mejqin hreshtaki tever chkpcnes.

  3. Սուրեն
    Փետրվար 24th, 2009 at 13:27 | #3

    Դե Նիկոլը դեմք ա էլի: Հոմ զոռով չի:
    Նիկոլ ջան, ոնցվոր միշտ` մոՌՌՌՌթեցիր:

    Հ.Գ. Ժողովուրդ ջան, Մարտի 1-ի հանրահավաքից առաջ էս ավազակապետերը նորից սկսել են տարբեր լուրեր տարածել, իբր այդ օրը բազմաթիվ օպերարորներ նկարեկու են միտինգի մասնակիցներին, իբր չգիտեմ ինչեր են անելու, և այլն: Էն ամառվա միտինգներից առաջ էլ լուրեր էին տարածում, իբր սնայպերներ են լինելու: Այս ամենը ուղղակի էժանագին հնարքներ են` մեզ վախացնելու համար: Եկեք ցույց տանք, որ մենք ոչ մեկից չենք վախենում:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  4. hay
    Փետրվար 24th, 2009 at 14:15 | #4

    DODN AVELI XELACIYA QAN ESI!
    ES NEMEC@ INCHQAN UJ UNI QYALA!
    ED ASULISI JAMANAK INQN APACUCEC VOR SHKODNIKA, BOZKCOXA, MUTILOVCHIKA, HAC URACOXA( XACHIKI HET KERAC HACNA MORACEL)
    ASUMA SAX KYANQS ASHXATEL EM BA KAROXA POX CHUNENAM - AY TXA DU KILER ES ASHXTEL, VORTEX QSI EN TVEL VAZEL ES, ASHXATACT QRTINQOV CHI EXEL QRTINQIT POXAREN URISHI ARYUNNA HOSEL!!!!!!
    SHAKALNER DUQ ERNEK TVEQ VOR HAYASTANUM JOXOVRDI ISHXANUTYUN@ VERAKANGNVI,AMENASHAT@ DZEZA PETQ, VOR ARDAR DATARANUM DATVEQ:HAKARAK DEPQUM VHUKNERI VORS@ ANXUSAPELIYA!!!!
    NEMEC ASUM EIR SHAHAVET BIZNES LINI ELI KGNES, NIKOLN ARAJARKEC IRA 2 MILIONANOC TUN@ 500000 -OV! TENANQ XOSQIT TERN ES KARNES TE HAVAYI BLTCREL EIR! BOLORIN EL PARZA VOR TERTA STIPEL ARNES, VOR VAX@ SASHIKIN PAY DARNA: ENQAN QYAL ES VOR DU QO GLXIN SARQECIR,SERJIN KOZRA VOR TALIS ES, AY (SCHWEIN)ESQAN JAMANAK CHEIR ASEL ED OR@ XI ASIR YANI SASHIKI AMENAMOTIKN ES U IRA HET PROBLEM CHES UNECEL U CHES EL UNENA))))))ED EL ER SERJN ASEL ASA HA?)))))
    QYALO HETEVICT ARDEN KAROXA SASHIK@ KILERIN XRKAC @LNI,…….. HAJLUROV KASEN XACHIKI HOR SARQACNA( HAXORDAVARN EL IRA KOXMIC KSHESHTI GRZO MAKANUNOV), SASHIKN EL KASI HISHUM EQ OXORMACIKN ASUM ER AMENAMOTIKN IM HETA…… UNECACT EL HO HETT CHEN DNI VOR TANES KTAN AMENAMOTIKIT))))
    EDQAN QYAL VONC ES EDQAN ARAJ GNACEL??
    CHAMADANNERT HAVQI VAXTNA))

  5. Anonymous
    Փետրվար 24th, 2009 at 14:43 | #5

    Էդվարդ :էդ Նեմեց Ռուբո կոչված լկտի անձնավորությունը 1983 թ. մարդ սպանեց,պետք է դատվեր մարդասպանության համար,բայց հոր՝ Ռաֆիկի փողերի շնորհիվ նա 2 տարի «փախած» մնաց ու գործը սարքվեց:Այն ժամանակ ինձանից՝ Նոր Նորքի շրջանի դատախազության ավագ քննիչիցս նրա վերաբերյալ քրգործը վերցրին ու կարճեցին:Բնակվում եմ այժմ եվրոպական երկրներից մեկում և եթե ժամանակը գա ու պետք լինի որոշ ծանրակշիռ փաստեր ներկայացնել այդ գործի (և ոչ միայն այդ) վերաբերյալ,կգամ առանց վարանելու:

  6. Հայկ
    Փետրվար 24th, 2009 at 15:11 | #6

    Նիկոլ ջան, ախր շա՛տ լավն ես , է: Հումորիդ մասին էլ ՝ խոսք չկա: Բայց հումորով համեմված քո հոդվածները շատ լուրջ են ու տաղանդավոր: Այս Նեմեց Ռուբոյի նմաններին մենք անգամ չպետք է ճանաչեինք: Շատ-շատ վերեւի մեկնաբանության հետ կապված պիտի էս մարդու մասին խոսեինք: Բայց չէ, ասուլիս է տալիս, մենք էլ լսում ենք թե ինքն ինչ անվախ է…
    Բառիս բուն իմաստով՝ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  7. Փետրվար 24th, 2009 at 16:50 | #7

    Hayk :Hargeli Nikol,amen inch chisht es grum sranc masin…bayc mi moraci vor nuyn Grzon grete nuyn banern er anum,inch vor hima sranq en anum…

    Hayk, ուրախ եմ որ դու հասկանում ես, որ Նեմեցի մասին Նիկոլը ճիշտ է գրում: Իսկ ի՞նչ է գրել Նիկոլը, գրել է, որ եթե Նեմեց Ռուբոն չհիմնավորի ասուլիսի ժամանակ իր արած այն հայտարարությունը, թե Նիկոլը այս ու այն է ասել, թե 2 միլյոնանոց տուն ունի… Այ եթե Նեմեցը իր այդ ասածները չհաստատի, ուրեմն ՀՀ քաղաքացիներս էլ իրավունք ունենք նրան դիշովի կլյաուզնիկ համարելու: Հիմա Hayk ջան, ոնց հասկացա դու համաձայն ես Նիկոլի հետ, բայց այս դեպքում գիտե՞ս ինչն է տարօրինակ, էն որ դու հիմա նույն Նեմեց Ռուբոյի ձևն ես կրկնում ես: Արի ես քեզ առաջարկություն անեմ, կամ դու համաձայնվում ու ապացուցում ես, այսինքն փաստերով հիմնավորում ես, որ Գրզոյի տղեն էլ գրեթե նույն բաներն է արել, ինչ որ Նեմեցը, իսկ չհիմնավորելուդ դեպքում, ինքդ ես այստեղ առաջարկում, թե հետայսու քեզ ինձպես անվանենք.

    Հ.Գ.
    Նկատի ունենալով որ այստեղ մի քանի Հայկեր ու Hayk-եր են այցելում, քոմենթներ գրում, առաջարկում եմ անվանտ կողքին մի տառ կամ թիվ գրես…

  8. Սուրեն
    Փետրվար 24th, 2009 at 16:54 | #8

    Հարգելի Հայկ, այդ որտե՞ղ տեսաք, որ Նիկոլը ինչ-որ մեկի մեջքին հրեշտակի թևեր է կպցրել:
    Նիկոլը այդ հարցում, կարծում եմ, շատ օբյեկտիվ է:

    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

  9. Arm
    Փետրվար 24th, 2009 at 18:41 | #9

    Nikol jan, shat haveses grum! apres! u naev, apres, cicaxi mijocov mardkanc ognumes, vor azatven vaxi mtnolortic, kani vor chi kareli vaxenal nranic, ov caxranki ararka e. Mersi gracnerid hamar.

  10. David
    Փետրվար 24th, 2009 at 20:15 | #10

    Այ ախպեր. հարցն էն չի, որ Գռզոն նույնն քայլերն ա հերթականությամբ արել, ինչ Նեմեցը: Բայց գործելաոճը նույնն ա: Էդ ինչի ես կամ դու տենց միանգամից չհարստացանք: Ինչի տենց միանգամից միլիոններ չաշխատեցինք: Միշտ էլ առաջին միլիոնը անազնիվ ա ստեղծվում: Պարզ ա, Գռզոն ոնց ա ստեղծել էդ ամենը: Հետո էլ մտավ էս իշխանությունների համապատասխան տեղը, հետո էլ, երբ տեսավ, որ հանարավոր ա Լեվոնը հաջողության հասնեն, անցավ ընդդիմադիր դաշտ: Բայց էս անգամ Խաչատուր Սուքիասյանի հաշվարկը սխալ էր-չստացվեց:

    Հ. Գ. Ինչ վերաբերվում ա Նիկոլի տանը, ապա ես էլ եմ լսել, որ ոչ թե տուն, այլ ահագին տարածքներ ունի Տրամվի պարկի մոտակայքում: Բայց չարժե, որ ամեն իշխանավորի հայտարարությունից հետո Նիկոլը սկսի հերքել դրանց ասածը: Քանզի հակասում ա ինքն իրան: Անցած անգամ ասում էր, որ չի ուզում հերքի, որ չչքմեղանա:

  11. Hayk68
    Փետրվար 24th, 2009 at 21:05 | #11

    Hargeli Vahagn,im intelekt@ bavararum e indz urishnerin chkrknelu hamar,aravel yevs tget nemecnerin.inch verabervum e Nikoli 2 milionanoc tan@-ban a,asela aselu hamar.isk inch verabervum a grzoin-grzon shat-shat baneri hasel a vanoi hovanavorutyamb.urish ban,vor es himikva vijvcqner@ anhamemateli vatn en.yes uxxaki uzum em vor obyektiv lineq.ete meki koxmnakicn eq,petq chi achqer@ pak ,molerandoren pashtpanel ayd mekin.te dzez tvum e ,asenq Jhangiryan Gagon e hreshtaki teverov.Yes nuynisk barer chem gtnum nerkais takanqnerin nkaragrelu hamar,daje qfrtoc@ sirts chi hangstacnum,marti meki mi qani zoher im achqi araj en mahacel(im dzerqerin,avelacnem vor Hamlet Tadevosyann el e “Cheryomuxaic” mahacel).isk es toxeri ” իսկ չհիմնավորելուդ դեպքում, ինքդ ես այստեղ առաջարկում, թե հետայսու քեզ ինձպես անվանենք.” tonov mi dimi,razborki ton a,es saitin voch sazakan.razborken kareli a poxocum anel,dem dimac.nenc vor qez hangist pahi u mi nervaynaci.hangist xosum enq.

  12. Սուրեն
    Փետրվար 24th, 2009 at 23:39 | #12

    Hayk68, կարծում եմ, որ դու Նիկոլի շատ գրածներ չես կարդացել, այլապես կիմանայիր, որ նա բոլորի մասին գրում է միայն օբյեկտիվ կարծիք` չվախենալով շեշտել ոչ Վանո Սիրադեղյանի, ոչ մյուսների հետ կապված վիճելի մոմենտմերը: Իսկ ինչ վերաբերում է Ջհանգիրյանին և մյուս “կասկածելի անձանց”` ես այս կայքում մեկին արդեն խորհուրդ եմ տվել, քեզ էլ եմ խորհուրդ տալիս` կարդա Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածը հետևյալ հասցեով`

    http://www.tert.am/blog/?p=441

    Շատ հետաքրքիր հոդված է, և ես, ինչպես և շատերը, կիսում եմ դրա դրույթները:

    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  13. Armen M.
    Փետրվար 25th, 2009 at 00:54 | #13

    Joxowurd,harcin nayenk ayspes–grzon el Jahangiryann el karogh ein dzayn chhanel u sharunakel ashxatel(dzer tvarka& “mexkern el” moracwein)…Obyektiwytyan masin kxoseinq,ete hakarak chambarum nuynpes liner…,Erkirn e prkel petq…past@na e ,vor Levoni jamanak momi luysi tak hstak ervum er vaghva or@,apagan,isk hima luys ka,bayc chgites mek jamic inch klini.

  14. Սուրեն
    Փետրվար 25th, 2009 at 00:58 | #14

    David :Բայց էս անգամ Խաչատուր Սուքիասյանի հաշվարկը սխալ էր-չստացվեց:

    David, Սուքիասյանի հաշվարկը բոլորովին էլ սխալ չէր /եթե դա հաշվարկ էր/:
    Ստացվում է, լավ էլ ստացվում է:
    Մեր պայքարը անկասելի է: ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

    Հ.Գ. Ժողովուրդ, Նեմեցը` ասուլիսի ժամանակ, նկատեցի՞ք ինչ ծանր հոգոց հանեց մինչև կարողացավ ասել “ՍԻԼ կոնցեռնի ղեկավարությունը” բառերը: ))))))))))

  15. Չեզոք
    Փետրվար 25th, 2009 at 01:18 | #15

    David :
    Էդ ինչի ես կամ դու տենց միանգամից չհարստացանք: Ինչի տենց միանգամից միլիոններ չաշխատեցինք: Միշտ էլ առաջին միլիոնը անազնիվ ա ստեղծվում: Պարզ ա, Գռզոն ոնց ա ստեղծել էդ ամենը:

    David: ինչքանով ես եմ տեղյակ, Սուքիասյանները ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կոոպերատիվ են բացել, ինչպես այն ժամանակ շատ-շատերը: Ուղղակի իրենք գործը կազմակերպելու հարցում ավելի հմուտ են եղել:

    Ու եթե զուգահեռ ենք տանում Նեմեցի հետ. Գռզոն երբեւէ Լեւոնի ընտրություններում կատարե՞լ է արդյոք այնպիսի հանցագործություններ, ինչպիսին իրեն թույլ տվեց Նեմեցը անցյալ տարի փետրվարի 19-ին, դրանից առաջ եւ հետո: Անկեղծ:

  16. Edgar
    Փետրվար 25th, 2009 at 20:00 | #16

    Edvard jan yes ed depqi masin mi qani tari araj man ei galis tvialner, u edpes el chgta, tetev lsel ei vor terteric mekum er grvel, terteci hanrayin gradarani voxj arxivy andzamb bolor tertery baic chgta, ur eir ba du aid jamanak exbair!!!!!!!!!!!!!:)))

    Kases karch bany inchumn er???

    Barevnerov

  17. Տիգրան
    Փետրվար 26th, 2009 at 20:44 | #17

    Տղերք,ես Ավանի ՆԳ բաժնում եմ աշխատել 90-ականներին:
    Նեմեցը շան նման սուտ է խոսում Լևոնի մասով:Ճիշտն էն է,հիշում եմ,որ երբ Վանոն ուզում էր Նեմեցին արած հանցագործությունների համար կալանավորեր (ահագին փաստեր կային նրան մի 10-15 տարով նստացնելու համար),հենց Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին պահին համոզեց Վանոյին՝ դա չանել:Օպերացիան սկսելու էինք գիշերվա ժամը 3-ին,իսկ ժամը 2-30-ին մեզ «ադբոյ» տվին:

  18. Edgar
    Փետրվար 27th, 2009 at 19:41 | #18

    Tigran baic nemeci texy giteiq?? Karcem na paxac er…

  19. Սուրեն
    Փետրվար 27th, 2009 at 23:33 | #19

    Էդգար ջան, Նեմեցը փախնող չի, իրա վախը մանկուց հանած ա: )))))))

  20. Տիգրան
    Փետրվար 28th, 2009 at 07:06 | #20

    Էդգար ջան,Վանոյի ձեռքից ո՞վ փախավ,որ էդ տուտուզը կարողանար փախչեր…:)))
    Դա հիմա է,որ առյուծ է կտրել,բայց սկի կատվի դուխ էլ չունի:

  21. Vahag
    Մարտ 3rd, 2009 at 19:20 | #21

    Nikol jan, et stori demqits u sharjudzevits yerevum a vor anhavasarakshir u vaxkoti mekn a, u vaxits kam ir masin qnnadatutyunits enqan a vaxum vor inch hantsagortsutyun ases kani et tulamort@. kangnel a etqan joxovrdi araj meki tan gnits a xosum, dishovkayi mekn a, chem haskanum te dra asulisin xi en gnum iranits 15000 angam graget mardik kam xi en tentsin herustatesutyamb @ndhanrapes tsuyts talis. Iran drel a kinoyi txu tegh@. Uxxaki noxkanq es zgum ir yeluytits, haykakan futbol@ poxanak dprotsnerits u bakerits sksi zargatsnel, urishi tan gnerits a xosum. Inch asem, xosqer chem gtnum…..

  22. Հայկ-PL
    Հուլիս 30th, 2009 at 00:54 | #22

    1+

  1. No trackbacks yet.