> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԱԽՏԱԳԵՏ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԵՐԱԽՏԱԳԵՏ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Իրավիճակը շատ պարզ է։ Մարտի 1-ին երեք քաղաքացի` Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, սպանվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից։ Ըստ պաշտոնական վարկածի, «Չերյոմուխա-7» հատուկ միջոց օգտագործել են չորս ոստիկան։ Այսինքն` Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին կարող էին սպանել այդ չորս հոգին միայն։ Եւ ուրեմն` մենք ունենք երեք սպանություն եւ չորս կասկածյալ, բայց Հայաստանի իրավապահ մարմինները քափ-քրտինքի մեջ ոչ թե փորձում են բացահայտել, թե ով է մարդասպանը, ոչ թե փորձում են ապացուցել, թե ով ում է սպանել, այլ փորձում են ապացուցել, որ հնարավոր չէ բացահայտել այդ սպանությունները։ Չնայած, վերը նշված ոստիկանների դեպքում կասկածյալ տերմինը ճիշտ չի արտահայտում իրավիճակը` մարդասպանը կամ մարդասպանները այդ չորսի մեջ են հաստատ, հնարավոր է` նրանցից միայն մեկն է ոչ մարդասպան, բայց Հայաստանի իրավապահ համակարգը դեռ էն գլխից հայտարարում է, որ հնարավոր չէ բացահայտել սպանությունները։ Ընդ որում, այս հայտարարությունները հնչում են արդեն վեց-յոթ ամիս։ Սա արտառոց երեւույթ է հատկապես հայաստանյան իրավապահ համակարգի գործունեության համատեքստում։ Եթե որեւէ գործում չորս կասկածյալ լիներ, որեւէ հանցանքի վայրի կողքով պատահաբար անցած մի մարդ լիներ` հենց նրա անունը հայտնի դառնալու հաջորդ պահին ձերբակալել էին, կտտանքների ենթարկել, խոշտանգել, որ ինքնախոստովանական ցուցմունքներ գրի։ Բայց այս դեպքում այդպես չեն վարվում` ոչ թե այն պատճառով, որ սկսել են հարգել մարդու իրավունքները (եթե այդպես լիներ` այդ պահվածքը կարելի կլիներ միայն ողջունել), այլ որովհետեւ վերը նշված չորս ոստիկաններից յուրաքանչյուրը տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որ ստիպված կլինի օգտագործել ինքն իրեն պաշտպանելու համար, սա էլ ոստիկանական եւ իշխանական վերնախավի կատարած հանցանքների մի այնպիսի կծիկ կբացի, որ հնարավոր չի լինի կոծկել անգամ նիկոյանական հաստ գլուխների ետեւում։ Նիկոյան կոչվածը, ի դեպ, հիմա արդեն չի բավարարվում ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը կոծկելով, այլ անցել է գործունեության երկրորդ փուլին` դիակապտությամբ է զբաղված. փորձում է Քլոյանին, Խաչատրյանին եւ Ֆարմանյանին մեղադրել հանցանքներ գործելու մեջ։ Իբր` նրանք, ինչ-որ ավտոբուսի ղեկին նստած, այդ ավտոբուսը քշել են ոստիկանների վրա։ Մի ժամանակ ավտոբուսի ետեւից դուրս էին գալիս, կրակում, հիմա արդեն` ավտոբուսով գրոհում են, վաղը ավտոբուսը դառնալու է տանկ, տանկի վրա ադրբեջանական դրոշ է հայտնվելու, տանկի անձնակազմը ուղիղ կապի մեջ է լինելու ադրբեջանի գենշտաբի հետ, եւ այսպես ահա բացատրվելու է ղարաբաղցի սպեցնազի ներկայությունը Երեւանի կենտրոնում, այսպես բացատրվելու է ՀՀ քաղաքացիների սպանդը Երեւանի կենտրոնում։ Չնայած` դեռ հարց է` ում է բացատրվելու։ Որպեսզի իշխանությունը որեւէ բան բացատրելու կարիք ունենա, նրանից պետք է բացատրություն պահանջող լինի։ Իսկ եթե չկա, կամ այդ պահանջը բավարար չափով ու բավարար ձեւով չի հնչում, մի ամբողջ հանրության փորձելու են հիմարի տեղ դնել, այնպես, ինչպես փորձում են անել երկար ու ձիգ տարիներ։ Եւ արդար, թափանցիկ հետաքննության, դատաքննության, օրինականության, արդարության, ողջախոհության վերաբերյալ բոլոր կոչերը այլեւս ոչ թե ծիծաղելի են հնչում, այլ մի տեսակ եղկելի։ Սրանք անում են այն, ինչ կարող են անել` սպանություն, ապօրինություն, կեղծիք, թալան։ Եթե ուզում ենք, որ չանեն, պետք է թույլ չտանք, պետք է կարողանանք թույլ չտալ այդ ամենը։ Մնացածը սովորական ժամավաճառություն է, սովորական ջուրծեծոցի։ Իսկ մինչ այդ, պետք է միայն շնորհակալ լինել, որ Քլոյանի, Խաչատրյանի, Ֆարմանյանի հարազատները ազատության մեջ են եւ չեն մեղադրվում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Եւ սա` միայն ճաճանչափայլ Սերժիկի մեծահոգության շնորհիվ։ Քլոյանի, Խաչատրյանի, Ֆարմանյանի հարազատներին նա ազատության մեջ է թողել, պատկերացնո՞ւմ եք, առանց ներման խնդրագրերի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 21, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. n/a
    Փետրվար 21st, 2009 at 11:52 | #1

    Paron Pashinyan,vostikan Hamlet Tadevosyan@ nuynpes mahacel e “Cheryomuxaic”.

  2. Anna
    Փետրվար 21st, 2009 at 14:06 | #2

    n/a если я правильно поняла речь о том Тадевосяне который якобы прикрыл своим телом гранату потом выяснилось что он не прикрывал граната оказалась неисправна теперь черемуха Вы определитесь

  3. Armen M.
    Փետրվար 22nd, 2009 at 00:28 | #3

    cheryomuxa ogtagorcacner@ togh shtapen asel irenc imaca&@ (poxvostikanapetic lawn u pashtpanva& chen)aylapes gone mek@ “inqnaspan klini u amboxj@ “kbarcen” nran.Hima ayd chorsov tox mta&en ov e “inqnaspan”linelu..

  4. hay
    Փետրվար 22nd, 2009 at 03:05 | #4

    Armen M. inch gites ed harifneri dzeric chen vercrel u dimahar krakel, nemeci kam dodi shakalne@, es sax bacveluya……
    uzuma inqnaspan linen, helnen dambuli caric @nknen kam el inqnahrkizven amen inch mekik mekik bacveluya!!!

  5. n/a
    Փետրվար 22nd, 2009 at 03:07 | #5

    Annayin- ayo,xosq@ henc dzer asac Tadevosyani masin e. nra marmnic “Cheryomuxa”-i gazayin 2 pampushtner en hanvel(portic nerqev).ayd pampushtner@ hyusvacqneri mej karox ein mtnel miayn dimahar krakelu depqum. ays inch vor asum em,im achqi tesacn em asum.

  6. Anna
    Փետրվար 22nd, 2009 at 10:42 | #6

    Но черемухой были вооружены лишь четверо полицейских выходит Тадевосян также погиб от их руки почему об этом не говорят

  7. hay
    Փետրվար 22nd, 2009 at 12:34 | #7

    BA Anna jan parz chi ??/
    iranq iranc @nkerojn en spanel vor arit unenan jpxpvrdin el spanelu …
    ba r/q asum er avtobusi hetevic krakum en vostikanneri vra, ba piti ira asac@ mi dzev himnavorein te che!

  8. karen
    Փետրվար 22nd, 2009 at 14:40 | #8

    hay. es gitem vor ajntex ham operaji bakum ham gisher@ shat burn gorthuneutjun e katarel shat sirvaz dzer gor vardanjan@ ev nra karateistner@ voch miajn dzer imacac shakalner@ isk ajd shakalner@ patrastvumen henc ir dprocum

  9. hay
    Փետրվար 22nd, 2009 at 19:47 | #9

    @NENC ES ASUM DZER GOR VARDANYAN@ VONCVOR DRA CHYORNI POYAS 3 -RD DAN@ ES EM TVEL, INDZNOV @LNER DRAN LOXAKI GUYNI GOTI EL CHEI TA KAM KTAI KASEI GNA KAXVI)))

  10. Armen M.
    Փետրվար 22nd, 2009 at 23:51 | #10

    hay,da che karevor@,es asum em vorpeszi irenc apahovagren(4@)petq e asen inch giten.U togh shtapen…voch voq erashxavorvats che “inqnaspan”lineluc

  11. Anna
    Փետրվար 23rd, 2009 at 02:08 | #11

    неужели всё настолько грустно и отвратительно, в голове не укладывается ,, хотя как вспомню гадкую кривую ухмылку р/к так сразу всё и раскладывается

  12. hay
    Փետրվար 23rd, 2009 at 03:12 | #12

    Armen jan du havatum es ed 4@ khascnen ban asen,,? qo karciqov Jahangiryanin inchi ein uzum xpein? kam hima nayrin inch imananq ka te marti mekic araj xpin, hishum es vor ardaradatutyan naxararutyunn el varecin hetqern ein srbum kextic……
    @tenc kext el ed 4 hogin en nayrina ed qo asac gorna dodna el chem imanum ova…. drancic vor mekinel brnes u mi qani hat xachadzev harc tas amen inch kbacahaytvi, daje jon lenoni spanutyun@, dranq iranc imacacic el shat ergelu cankutyun kunenan menak qavutyan noxaz chdarnan!
    asacs haskanali er che? bolorn el dzgtelu en aveli shat cucmunq tan vorpeszi patijnern mexm lini)))))))))) ed or@ enqan mota
    DZER CAV@ TANEM PAYQAR PAYQAR MINCHEV VERJ DUXOVVVVVVVVVV HAYERRRRRRRRRR!!!!!!!!!!

  13. Aram
    Փետրվար 27th, 2009 at 21:18 | #13

    Lav klini!!!
    Vaghychemjysor miasin enk linelu!!!

  14. Սուրեն
    Փետրվար 28th, 2009 at 12:29 | #14

    Հա, Արամ ջան, միասին ենք լինելու: Ինչպես միշտ: Մեր միասնականությունն ա մեր հաղթանակը:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  1. No trackbacks yet.