> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԻ 1-Ի ԴԻԼԵՄԱՆԵՐԸ - ՄԱՍ Գ

ՄԱՐՏԻ 1-Ի ԴԻԼԵՄԱՆԵՐԸ - ՄԱՍ Գ

Դիլեմա թիվ 3

ԵրթԵթե, ուրեմն, ընդդիմությունը շարունակում է արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը ուժի մեջ թողնել, հասկանալի է, որ այդ պահանջին հնարավոր չէ լուրջ ընթացք հաղորդել` առանց շուրջօրյա հանրահավաքների։ Սա էլ, իր հերթին, ամենեւին չի նշանակում, թե շուրջօրյա հանրահավաքը պարտադիր պետք է սկսել մարտի 1-ին։ Բայց մյուս կողմից` ուրիշ հարց է ծագում. ե՞րբ է պետք այն սկսել, եւ ինչով մարտի 1-ը հարմար չէ նման մեկնարկի համար։ Մարտի 1-ի տարբերակը ժխտող փաստարկները տարբեր կարող են լինել, սկսած սեզոնայինից` ավարտած մի փոքր էլ սպասելու հաշվարկով։ Կարելի է փաստարկել, որ իշխանությունը գտնվում է թուլացման գործընթացում, եւ մի փոքր ավելի սպասելու դեպքում այն ավելի կթուլանա, ինչը ավելի խոցելի կդարձնի նրան։ Սա սկզբունքորեն անընդունելի փաստարկ չէ, բայց եւ զերծ չէ հակափաստարկից։ Ի վերջո, իշխանության թուլացումը ավտոմատ կերպով չի նշանակում ընդդիմության ուժեղացում։ Եւ հետո, շուրջօրյա հանրահավաքները հնարավոր են այն պայմաններում, երբ հանրության գիտակցության մեջ 2008 թվականի նախագահական ընտրությունների էջը փակված չի համարվում։ Հիմա, բարեբախտաբար, նման վիճակ է, եւ մարտի 1-ի հանրահավաքը որոշակի ակնկալիք է առաջացրել, չնայած` ընդդիմությունը դրա համար լուրջ ջանքեր չի գործադրել։ Եւ ուրեմն, դիլեման հետեւյալն է. այսօրինակ սպասումները եւ դրանց չարդարացումը, հարցի հստակեցման ձգձգումները ինչպիսի՞ ազդեցություն կգործեն հանրային գիտակցության եւ ընդդիմության հեղինակության վրա։ Այսինքն` չկա՞, արդյոք, վտանգ, որ ի վերջո, հանրության ենթագիտակցության մեջ 2008-ի նախագահական ընտրությունների թեման փակված կհամարվի` արձանագրումով, որ էլի ոչինչ չստացվեց։

Եւ եթե առաջիկա մարտի 1-ից հետո նման բան տեղի չունենա, ո՞րն է այն վերջին գիծը, որից հետո արդեն նման բան տեղի կունենա, եւ կա՞ արդյոք նման գիծ։ Եւ ընդհանրապես, արդյո՞ք ընդդիմությունը հնարավորություն կունենա առաջիկայում ձեւավորել հանրային այնպիսի սպասում, որ ինքնաբուխ ձեւավորվել է մարտի 1-ի հանրահավաքից առաջ։ Կռահում եմ, որ մեր շատ գործընկերներ կասեն, որ այդ սպասումները իշխանություններն են արհեստականորեն առաջացրել, որ դրանց չարդարացումը բերի հանրային դեպրեսիայի նոր դրսեւորումների։ Առավելեւս` ի՞նչ ենք մենք հակադրում սրան։ Ոմանք կարող են ասել, որ իշխանությունը, գուցե, ինքն է ուզում, որ հենց հիմա սկսեն շուրջօրյա հանրահավաքներ։ Որեւէ մեկը սա չի կարող հերքել, բայց չի էլ կարող հաստատել։ Բայց 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ինքը բախում էր ուզում եւ սրա մասին բարձրաձայն ասում էր շատ երկար ժամանակ. նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ մենք պետք է հայտարարեինք` մի խփեք մեր գլխին, մենք ինքնակամ կցրվենք տներով, մենք ինքնակամ կհանձնվենք` միայն մի խփեք մեր գլխին։

Դիլեմա թիվ 4

Արդյո՞ք երաշխիք կա, որ շուրջօրյա հանրահավաքների նոր մեկնարկը կհաջողվի` մարդկանց դրանց մասնակցության իմաստով։ Այսինքն` բավարար թվով մարդիկ կգա՞ն այդ հանրահավաքներին։ Արդյո՞ք վտանգ չկա, որ ընդդիմության այդ նախաձեռնությունը կտապալվի` այդպիսով ջախջախելով նրան։ Նման վտանգ, անշուշտ, գոյություն ունի եւ ի դեպ, նման վտանգ եւ տարակույսներ գոյություն ունեին նաեւ 2008 թվականի փետրվարի 20-ին, երբ քննարկվում էր` սկսե՞լ շուրջօրյա հանրահավաքներ, թե՞ ոչ։ Այն ժամանակ էլ ոչ մի երաշխիք չկար, որ այդ հանրահավաքները կստացվեն (հույս ունեմ` արտերկրից ֆինանսավորման, «գունավոր հեղափոխության» իշխանական ցնդաբանություններին կրկին անդրադառնալու կարիք չկա)։ Այսուհանդերձ, դա իրավիճակից միակ ելքն էր, միակ հնարավոր արձագանքը իրավիճակին։ Եւ այդ հանրահավաքները օդից չընկան, դրանք համախմբված, սկզբունքային, կամային թիմի աշխատանքի արդյունք էին։ Ճիշտ է, այդ թիմի ներկայացուցիչների մի մասը գտնվում է բանտերում կամ ընդհատակում, բայց այսպես ասած` դրսում գտնվող թիմը ունի մեծ պոտենցիալ։ Ի վերջո, բարեբախտաբար, ազատության մեջ է ընդդիմության լիդերը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ազատության մեջ են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներից միայն Պետրոս Մակեյանն է ազատազրկված։ Ընդհատակում գտնվում է միայն Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Իհարկե, բանտում եւ ընդհատակում գտնվողների «մեր թիմում» յուրաքանչյուր ոք յուրովի անփոխարինելի է. շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի, շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանի, Սմբատ Այվազյանի, Պետրոս Մակեյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Աշոտ Զաքարյանի, Միքայել Հայրապետյանի դերը այս գործընթացներում հնարավոր չէ գերագնահատել։ Պատկերացրեք` ինչ կլիներ, եթե ազատության մեջ գտնվեին Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց ճիշտ չէ այս մարդկանց այսօրվա վիճակին այսպիսի մեկնաբանություն տալ, մանավանդ որ` քաղբանտարկյալները այսօր մեր շարժման համար մի տեսակ ատլանտի դեր են ստանձնել։ Նրանց կատարած աշխատանքի, նրանց կամքի ցուցադրման դերն ու նշանակությունը, ի վերջո, շատ դժվար է գերագնահատել։
Ու չնայած հանրային հոգեվիճակի առումով 2008 թվականի փետրվարի եւ 2009 թվականի փետրվարի իրավիճակները տարբեր են, դրանք ունեն շատ մեծ ընդհանրություններ եւս։ Հանրությունը աներկբայորեն փոփոխությունների հույս ունի, մեծ հույս։ Եթե անգամ հույս չունի` ունի երազանք։ «Մի բան կլինի՞»-ն այսօր, ըստ էության, հարց-կարգախոս է մեր հանրության համար եւ այդպիսին դարձել է դեռ 2007 թվականի աշնանը։ Ինչ-որ իմաստով իրավիճակը հիմա ավելի բարենպաստ է, որովհետեւ այս մեկ տարին բոլորի համար ակնհայտ դարձրեց, որ առանց իշխանության փոփոխության որեւէ հույս լինել չի կարող։ Տնտեսական ճգնաժամը, «Մարտի 1-ի» գործի խայտառակ քննությունը, դրա հետ կապված` ընդդիմության բացահայտումները շատ ավելի են խորացրել եւ լրջացրել այն պրոբլեմները, որ հուզում են մեր հանրությանը։ Եւ ի դեպ, մարտի 1-ի հանրահավաքից առաջ այս դիլեման` «Գնա՞լ, թե՞ չգնալ շուրջօրյա հանրահավաքների»` կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի` հանրությանն ուղղված հիմնական ուղերձը. մարտի 1-ի հանրահավաքը կարող է մի յուրատեսակ ԶՈՐԱՏԵՍ դառնալ` հասկանալու համար, թե որքանով է այս պահին ռեալ պայքարի վճռական փուլ մտնելու հնարավորությունը։ Այսինքն` մարտի 1-ի հանրահավաքը պետք է պատասխանի այս հարցին` թե որքանո՞վ է հանրությունը պատրաստ շուրջօրյա հանրահավաքների` եթե ոչ մարտի 1-ին, ապա` առաջիկա ամիսներին։ Բայց որպեսզի պատասխանը ճշգրիտ լինի, ուղերձը պետք է հստակ ձեւակերպվի եւ ճշգրիտ ընկալվի հանրության կողմից։ Շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մեջ, ամեն դեպքում, վտանգ կա։ Բայց ո՞վ կարող է պնդել, որ այդ վտանգը ավելի մեծ է, քան շուրջօրյա հանրահավաքներից հրաժարումի հարուցած վտանգը։ Ի վերջո, շուրջօրյա հանրահավաքի մարտավարությունից հրաժարվելը կարող է արդարացված լինել, եթե մենք լրջորեն կարողանանք զբաղվել ՀԱԿ տարածքային կառույցների ձեւավորմամբ։ Բայց եթե ուզում ենք, որ ասենք` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղում լինի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ կամ տեղական կազմակերպություն, ու մարդիկ լրջորեն անդամագրվեն այդ կազմակերպությանը, պետք է համոզված լինենք, որ նորագիր ՀԱԿ-ականին հաջորդ օրը չեն տանելու ոստիկանության բաժին։ Կամ եթե տանում են, պետք է ունենանք այդ բերման ենթարկված քաղաքացուն պաշտպանելու մեխանիզմ։ Քանի դեռ չունենք այսպիսի երաշխիքներ, բառիս իսկական իմաստով տարածքային կառույցների եւ նրանց գործունեության մասին «հանդարտ խոսակցություն վարելը» լուրջ չէ։ Այս պահին մենք ունենք, թերեւս, առավելագույնը, եւ խնդիրը այդ առավելագույնը կոնկրետ արդյունքի վերածելն է, որովհետեւ դրա պահպանման մասին խոսելն էլ ռեալ չէ. ողջ պետական կառույցը աշխատում է ոչ միայն զարգացում թույլ չտալու, այլեւ եղածը փոշիացնելու վրա։ Սա նշանակում է, որ եթե որեւէ մեկի մտքով անցնում է հույսեր կապել հերթական նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների հետ` այդպիսի հույսերը սին են։ Ի դեպ, նկատելի է, որ իրենց ընդդիմադիր հռչակած որոշ գործիչներ լուրջ-լուրջ տեսքով իրենց պատրաստում են հերթական նախագահական ընտրությունների։ Այս մարդիկ եւ նրանց քաղաքական շրջապատը չեն հասկանում, որ առավելագույնը, որ իրենք կարող են ունենալ` հաճախորդի կարգավիճակն է, եթե անգամ 100 տոկոսանոց վարկանիշ ունենան։ Էլի եմ ասում` որեւէ քաղաքական գործիչ թող հույս չունենա, թե կարող է երբեւէ ավելի բարձր վարկանիշ ունենալ, քան Կարեն Դեմիրճյանը` 1998-ին եւ Ստեփան Դեմիրճյանը` 2003-ին։ Նշանակում է` սին են նաեւ հերթական ընտրություններում հաղթելու այդ մարդկանց հույսերը, եւ այս հարցում նրանց չի օգնի ոչ Ամերիկան, ոչ էլ, առավելեւս, Ռուսաստանը։ Չնայած` գուցե այդ մարդիկ այդ ամենը հաշվարկված էլ անում են, եւ սիրելի հաճախորդը լինելը այն քաղաքական նպատակն է, որ ունեն իրենց առաջ։

Դիլեմա թիվ 5

Ճի՞շտ էր, արդյոք, հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված հանրահավաքային դադարը։ Ժամանակը միանշանակ դրական պատասխանեց այս հարցին, եւ այս մասին նախկինում մի քանի անգամ խոսել եմ։ Այսօր հարկ եմ համարում ընդգծել եւս մեկ փաստարկ։ Իշխանությունը շատ երկար ժամանակ լայնածավալ քարոզչություն էր վարում այն մասին, թե հե՛նց Տեր-Պետրոսյանը, ներքաղաքական իրավիճակը «ապակայունացնող» իր գործողություններով, իշխանություններին հնարավորություն չի տալիս հանգիստ, անաղմուկ ազատ արձակել քաղբանտարկյալներին` մինչդեռ իշխանությունները երազում են այդ մասին։ Իհարկե, այս փաստարկի անհեթեթ լինելը հասկանալի էր ի սկզբանե, բայցեւայնպես, այս թեզը դարձել էր իշխանության քարոզչության հիմնական խաղաքարտերից մեկը։ Առաջին նախագահի ընձեռած հանրահավաքային դադարը ուղղակի հօդս ցնդեցրեց այդ պնդումները, որովհետեւ իշխանություններին այդպիսով աննախադեպ հնարավորություն ընձեռվեց հանգիստ, ԼՂ հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացների բարենպաստ ֆոնի վրա լուծել այս հարցը։ Իշխանությունը, սակայն, հստակ ցուցադրեց, որ չի պատրաստվում հրաժարվել հետապնդման եւ քաղբանտարկյալներին բանտերում պահելու մարտավարությունից, ու սա հիմա այլեւս ակնհայտ է։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի ելույթի առնչությամբ եւս մեկ հարց է քննարկվում` թե որքանով էր արդարացված հանրահավաքային դադարը` ԼՂ հարցի բանակցային գործընթացի համատեքստում, մանավանդ որ` հենց այստեղ սպասվող զարգացումներով էր առաջին նախագահը բացատրում այդ դադարը։ Սա ծավալուն եւ առանձին վերլուծություն ենթադրող թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։ Այս պահին նշենք միայն, որ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում պրոցեսները ընթացել են հենց առաջին նախագահի կանխատեսումների հունով, եւ նրանք, ովքեր հակառակն են պնդում, ուղղակի ուշադիր չեն կարդացել Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի ելույթը` չնայած առաջին նախագահը ելույթի հենց սկզբում հորդորել էր ուշադիր լինել ամեն բառի նկատմամբ։

Դիլեմա թիվ 6

Այնուամենայնիվ, ո՞ր խնդրի վրա պետք է առավել կենտրոնանա Հայ ազգային կոնգրեսը` ամբողջական իշխանափոխությա՞ն, քաղբանտարկյալների ազատ արձակմա՞ն, թե՞ Կոնգրեսի կազմակերպական հզորացման։
Ընթացիկ քաղաքական շրջանում այս հարցերից յուրաքանչյուրը ինչ-որ պահի առաջին պլան է մղվել, բայց այսօր արդեն դրանք կարեւորությամբ հավասարվել են միմյանց, եւ շուտով, թերեւս, արձանագրվի, որ մեկը հնարավոր չէ առանց մյուսների։ Սա, ըստ էության, փակ շղթայի վիճակ կարող է ստեղծել, ինչը ենթադրում է մարտավարական որոշակի սրբագրումներ։ Ըստ այդմ, Հայ ազգային կոնգրեսին հարկավոր է ճեղքում իրականացնել վերը նշված ուղղություններից որեւէ մեկով` ցանկացած մեկով, եւ սա ուղղակի դառնում է մարտավարական անհրաժեշտություն։

Դիլեմա թիվ 7

Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը ճիշտ է վարվում, երբ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար նախապայման է առաջադրում քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, որովհետեւ այլ պայմաններում իշխանության հետ հնարավոր չէ երկխոսություն վարել` դա կլինի բանակցություն կապիտուլյացիայի մասին։ Եւ ընդհանրապես, իշխանության հետ ընդդիմության ցանկացած համագործակցություն, այդ թվում եւ` հակակոռուպցիոն մոնիտորինգ իրականացնելու հարցում, ըստ էության կլեգիտիմացնի քաղբանտարկյալների կալանքի տակ լինելը։ Փաստահավաք խումբը, թերեւս, միակ բացառությունն է, որ կարող էր լինել։ Բայց միայն դրա յուրօրինակ, հավասարակշիռ ձեւաչափի եւ հայտարարված նպատակի պատճառով։

Ամփոփում

Մարտի 1-ի դիլեմաների, քաղաքական առաջիկա շրջափուլի վերաբերյալ որոշումները կայացվելու են Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդում, Կենտրոնական շտաբում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն այդ որոշումները, ես դրանք կհամարեմ իմ որոշումը։ Սույն հոդվածով ներկայացրել եմ բոլոր այն փաստարկներն ու հակափաստարկները, որ կներկայացնեի Կոնգրեսի աշխատանքներին «ստացիոնար» մասնակցության դեպքում։ Մինչ այդ, սակայն, կա արդեն կայացված որոշում` մարտի 1-ին հանրահավաք անելու մասին։ Եւ յուրաքանչյուրս մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք` այդ հանրահավաքի պատշաճ մակարդակն ապահովելու եւ Հայ ազգային կոնգրեսը, նրանում ընդգրկված քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, համակիրների ու ակտիվիստների միասնականությունն ու հաստատակամությունը ամրապնդելու համար։ Պայքար, պայքար մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվարի 20, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Գոռ
    Փետրվար 20th, 2009 at 12:12 | #1

    Հարգելի Նիկոլ մինչ մեկնաբանությանս անցնելը նախ խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:

    Ճիշտն ասած 2008 թվականի մարտի մեկից հետո ես շատ եմ փորձել իմ մեջ վերլուծել հայտնի իրադարձությունները եւ այս առումով միշտ եկել եմ մի եզրահանգման, որ ընդիմության մարտավարությունը ճիշտ էր, բայց ոչ լիարժեք: Ընդ որում այդ մարտավարությունը մենք տեսել ենք 2003թ.-ին ևս ու շատ ցավով պետք է արձանագրեմ, որ դրանից ընդիմությունը դասեր չքաղեց ու շարունակեց նույն ոճով:

    Բնավ նպատակ չունենալով քննադատել ընդիմությանը (քանի որ թե 1998թ.-ին, թե 2003թ.-ին և թե 2008թ.-ին ընդիմությունը եղել է միակ լուսավոր կետը, որը գոնե հույս է տվել հասարակության առողջ խավին, որ այս երկրում գոյություն ունեն մարդիկ որոնք համատարած պոռնկացման գործընթացում չեն պոռնկացել)այնուամենայնիվ կարևոր եմ համարում անդրադառնալ իմ կարծիքով այն օբյեկտիվ թերություններին, որոնք թույլ են տրվել ընդիմության, եթե կուզես նաև իմ և իմ համակիրների կողմից (չեմ ցանկանում ինձ դուրս դնել ընդիմությունից):

    Եվ այսպես, սիրելի Նիկոլ այսօր շրջանառվում է այն հիփոթեզն, ըստ որի մենք չեինք կարող կանխատեսել, որ իշխանությունը ուժ կկիրառի, որի արդյունքում կլինեն զոհեր: Սա շատ կարևոր է, քանի որ ըստ իս քիչ թե շատ քաղաքական գործընթացներում ներգրավված մարդը ուղղակի չէր կարող չիմանալ, որ իշխանությունը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ոչ միայն ուժ այլ նաև պատրաստ էր ատոմային ռումբ կիրառել, եթե դա անհրաժեշտ լիներ: Մարդիկ որոնք Ղարաբաղից սկսած մարդասպանությամբ եկան Հայաստան (Ա. Մկրտչյան) Հայաստանում լրիվ արկածախնդությամբ կազմակերպեցին հոկտեմբերի 27, պոռնկացրեցին մի ամբողջ զանգված, միլիոններ ձեռք բերեցին ու սրան գումարած նաև տգետ էին (իսկ մենք շատ լավ գիտենք, որ ամբողջ արկածախնդրությունների սկիզբը` տգիտությունն է սրա մասին շատ լավ գիտեր նաև Տեր-Պետրոսյանը) այս մարդկանցից չսպասել նման սցենար կարծում եմ լուրջ բաց թողում էր: Եթե այս ամենին գումարում ենք նաև հասարակության արդարացի պահանջը սրանց կանգնեցնելու դատարանի առջև, և այս պահանջի բարձրաձայնումը ընդիմության լիդերների կողմից, ապա ամբողջանում է հասարակության կողմից շրջանառության մեջ դրված այն սկզբունքն, ըստ որի սրանք ամբողջ Հայաստանը կկործանեն, բայց իշխանություն չեն տա:

    Բացի այս մենք նման պատկեր ունեցանք նաև 2004 թվականին Բաղրամյան պողոտայում (փառք Ասծո առանց զոհերի)նույն տականքային ոճն էր (դիմակավորված զենքերով փիսիկներ, որոնք անզեն ժողովրդի մոտ իրենց Ռեմբո էին զգում)և այս ամենը կարծում եմ բավարար էր, որ մենք մեր մարտավարությունը մշակելիս ի դեմս լիդերների որպես իմպերատիվ ունենաինք այս անհերքելի փաստը: Ցավոք ես չեմ կարող տալ անհրաժեշտ այն դեղատոմսը այն դեպքի համար, երբ քո դեմ ուժ են կիրառում դու ինչ անես, բայց միաժամանակ կարծում եմ, որ մարտավարություն մշակելիս և վերլուծություններ անելիս պետք է այս հանգամանքը լուրջ աչքի առաջ ունենալ և գծագրել դրա դեմ որոշակի գործողություններ:

    Վերջին հաշվով ընդիմության թիվ մեկ խնդիրը իշխանություն վերցնելն է` հասարակության կյանքը բարելավվելու նպատակով, իսկ մնացածը այդ թվում նաև զգացմունքային գործոնը (որքան էլ որ այն արդարացի է)ածանցվում են սրան, ուստի կարծում եմ, որ միգուցե ճիշտ կլիներ երաշխիքներ տալ Սերժին ու Ռոբերտին առ այն որ նրանք հանգիստ թողնում են պաշտոնը, առանց ցնցումների և մարդասպանությունների (քանի որ նրանք միանշանակ դրան ընդունակ են) և հետագայում պատասխանատվության չեն կանչվում: Սա մի հիփոթեզ է, որ ապացուցման կարիք ունի:

    Ինչևէ հարգելի Նիկոլ ամփոփելով պետք է պատկերավոր ձևով ասեմ, որ այս իշխանությունը ռակ է Հայաստանի համար, որքան դիպչում ես այնքան չանչերը տարածում է, ուստի վիրահատություն անելիս պետք է լինել շատ զգույշ: Ու եթե անհրաժեշտ է, որ փակենք բոլոր Երևան բերող այն ճանապարհները, որոնցով կարող է զորք գալ հասարակությանը սպանելու մտադրությամբ, ապա դա պետք է անել:

    Հարգանքով`
    Գոռ

  2. armencho
    Փետրվար 20th, 2009 at 23:24 | #2

    Gor jan,Qocharyanin u Serjin piti mersi asenq ,vor qaqy hanecin jri eres,mez mnuma ed qaqic azatenq mer yerkiry..

  3. հայ
    Փետրվար 21st, 2009 at 08:08 | #3

    Գոռ, լավ վերլուծություն էր:

    Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը. եթե իրենք պատրաստ են բռնություն գործադրել, արդյո՞ք այդ դեպքում հասարակությունն իրավունք չի ստանում ինքնապաշտպանվելու եւ բռնություն գործադրելու: Եթե այո, արդյո՞ք Տեր-Պետրոսյանը պարտավո՞ր չէ առաջիկա մարտի 1-ին կոչ անել համատարած ապստամբության: Եթե այո, կանի՞:

    Կարծում եմ Տեր-Պետրոսյանը երբեք չի գնա բռնությունների, երբեք: Նույնիսկ հիմնավորված ու արդարացի ապստամբության չի գնա:

  4. Արամ
    Փետրվար 21st, 2009 at 10:54 | #4

    Գոռ, ստորեւ ներկայացնում եմ դեռեւս 2008թ. ապրիլ ամսին levonforpresident.com կայքում Նիկոլին հղված իմ ուղերձը, կարծում եմ, կրկնում ենք իրար:

    «Նիկոլ, ես հասկանում եմ, որ ժողովրդին պետք է ոգեւորել, բայց պետք է նաեւ ազնիվ լինել ժողովրդի հետ եւ վերլուծել ընդդիմության կամ համաժողովրդական շարժման առաջնորդների տակտիկական սխալները: Այսպես ուրեմն, իմ կարծիքով քոչարյանը առանձնապես չԷր էլ անհանգստանում ետընտրական զարգացումներից ու նա պարզապես սպասեց մի քանի օր, որպեսզի ընդդիմությունը բացի իր խաղաքարտերը: Չմոռանանք, որ նա այդ ընթացքում մեկնեց Մոսկվա, թեկուզ մեկ օրով, բայց մեկնեց երկրից: Համաձայնվիր, որ անհանգստություն ունենալու դեպքում նա չԷր հեռանա երկրից, կամ կհեռանար ընդմիշտ: Իհարկե, նա ուներ Կրեմլի աջակցության երաշխիքը, իսկ Մոսկվայի ոչ վաղ անցյալում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններն ընդամենը պետք էին ռուսներին Հայաստանի հաջորդ իշխանություններին ավելի ենթարկվող, ավելի կառավարելի, արդեն կիսանկախ մի պետության կամ ըստ էության ռուսական որեւէ երկրամասի ղեկավարության կարգավիճակի հասցնելու համար: Միթե՞ պարզ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան բանակցությունների ընթացքում ռուսների իրեն վերագրվող դերը խիստ չափազանցված դուրս եկավ: Միթե՞ պարզ չէ, որ չիրականացան ընդդիմության քոչարյանի ռեժիմի կազմաքանդման կայծակնային պլանի հաշվարկները: ՉԷ՞ որ Տեր-Պետրոսյանը դեռ ընտրություններից առաջ կանխատեսում էր, որ փետրվարի սկզբներից արդեն ռեժիմը կորցնելու է իրադրության վերահսկողությունը եւ նույնիսկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրությունում հայտնվելու են մարդիկ, որոնք անցնելու են իր կողմը: Ըստ էության, ընդդիմությունը գեներալ Մանվելի ու մյուս իշխանական լծակներ ունեցող վերնախավի սպասվող գործուն աջակցությունը չստանալուց հետո հայտնվել էր անհասկանալի մի իրավիճակում եւ չէր փայլում իր գործողությունների հստակությամբ: Սկզբում ազատության հրապարակում հավաքված մարդկանց հայտարարվեց, որ հարկավոր է կանգնել մի երկու-երեք օր եւ ամեն ինչ կավարտվի հաղթանակով: Հետո ասվեց, որ պետք է կանգնել մի ութ-տաս օր: Ահա այստեղ էր, որ ակտիվացավ քոչարյանը, նա շատ արագ նկատեց ընդդիմության գործողությունների անտրամաբանական ընթացքը եւ անցավ հակահարվածի: Ընդհանրապես, քոչարյանի մասին մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ դրական բան ասելը տեղին չեմ համարում, բայց նա նորից ցույց տվեց ընդդիմության նկատմամբ իր նպատակին հասնելու, կամքի դրսեւորման առավելությունը: Հարկ է նշել նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարյանին հրապարակավ առաջարկեց «կողահաստության մենամարտ», որի հաղթանակը, համենայնդեպս այս պահի դրությամբ տարել է քոչարյանը: Իմ կարծիքով , Նիկոլ, ընդդիմության վերնախավի հաշվարկը ոչ թե մեծ քանակությամբ մարդկանց կրիտիկական զանգված հավաքելն էր, այլ իշխանական վերնախավի կրիտիկական զանգվածի ընդդիմության կողմը գրավելը, ինչի չստացվելուց հետո ընդդիմության մնացած քայլերը անհամաձայնեցված ու լղոզված էին: Համաձայնվիր, որ 88-ին երգ ու պարի կարիք չկար մարդկանց զբաղացնելու համար, իսկ քաղաքական զանգվածային հավաքները պարահանդեսներով զուգակցելը միջին հայկական մենթալիտետի ընկալմամբ ուժի մասին չի խոսում: Կուզենայի նշել նաեւ Տեր-Պետրոսյանի արթուր բաղդասարյանի մասին մինչեւ նրա սերժ սարգսյանին միանալը եւ դրանից հետո գնահատականի կտրուկ փոփոխությունը: Սա էլ մեկ այլ ընդդիմության իր հաշվարկներում սխալվելու վառ դրսեւորում էր: Ինչո՞վ էր բացատրվում արթուր բաղդասարյանի նկատմամբ ցուցաբերված օպտիմիզմը: Միթե այդ անձնավորությունն իր ոչ անհայտ կենսագրությամբ արդեն չէր ներկայացրել իր քաղաքական զբոսաշրջիկի, կամ ավելի ճիշտ՝ ընթացիկ սակագինը բորսաներում որոշվող ապրանքատեսակից ոչնչով չտարբերվող էությունը:

    Ղարաբաղցիների մասին: Նրանք հայ են այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը, եւ ղարաբաղյան կլանի մասին խոսելիս պետք էր նախ նշել փառապանծ ղարաբաղցիների մասին, հստակ ասել, որ մեր ազգը հպարտանում է նրանցով, ինչպիսիք են Մարշալ Բաղրամյանը, Նելսոն Ստեփանյանը եւ շատ ուրիշներ, հետո անդրադառնալ կլանին: Դա չարվեց, ընդդիմությունը այս հարցում առնվազն աններելի անփութություն դրսեւորեց, ինչի արդյունքում զրկվեց ծագումով ղարաբաղցի մեծաքանակ ընտրազանգվածից՝ մղելով նրանց դեպի ռեժիմի թեկնածուն, շատ դեպքերում իրենց կամքին հակառակ: Ինչու՞ Ռուսաստանի, Պուտինի մասին խոսելիս Տեր-Պետրոսյանը շատ զգույշ էր արտահայտվում, իսկ ղարաբաղյան կլանի դեպքում՝ ոչ:

    Ինչո՞վ բացատրել Մեղրիի հանձնման պլանների մասին լուրի «գաղտնազերծումը» ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ: Միթե երկրի Առաջին Նախագաhը միամտորեն պետք է հղում աներ մամուլի ինչ-որ հրապարակման, թեկուզ «Հայկական Ժամանակ»-ում: Միթե՞ սա ժողովրդի հետ ազնիվ վարվելու լավագույն դրսեւորում էր: Չարդարացան ընդդիմության սպասելիքները նաեւ այդ լուրի առաջացնելիք էֆեկտի վերաբերյալ: Այսօր այդ հարցը չի քննարկվում ոչ ընդդիմության, ոչ էլ այլոց կողմից, մինչդեռ մեղադրանքն այնքան լուրջ է, որ հարցն իր կարեւորությամբ պետք է գերադասվեր ընդդիմության իշխանությանը ներկայացված ներկայիս բոլոր այլ պահանջներից: Այստեղ եւս ընդդիմությունը չի փայլում իր հետեւողականությամբ:

    Վերջապես՝ մարտի 1-ից 2-ի դեպքերի մասին. մինչ այդ դեպքերը քոչարյանի ու սերժի մասին արդեն ասվել էին այնպիսի բաներ, որ այդ դեպքերը պետք է որ կանխատեսված լինեին եւ ընդդիմությունը պետք է պատրաստ լիներ դրանց: Բայց դա եւս տեղի չունեցավ, ընդհակառակը, Տեր-Պետրոսյանը սկզբում ժողովրդին հորդորեց մնալ Ֆրանսիական դեսպանատան հարակից տարածքում, հաշվի առնելով բարիկադների առկայությամբ ավելի ապահով լինելու հանգամանքը, ապա որեւէ կտրուկ քայլ չկատարելով, արդեն զոհերի մասին լուրերից հետո հորդորեց ժողովրդին ցրվել: Ի՞նչն էր նպատակը, ցույց տալ աշխարհին այս իշխանությունների իսկական դեմքը, մի՞թե արժեր տաս հոգու կյանքով վճարել մի բանի համար, որ առանց այդ էլ պարզ էր, գոնե նրանց Մեղրին հանձնելու մեղադրանք ներկայացնողի համար:

    Կցանկանայի, որ ընդդիմությունը լրջորեն վերլուծեր իր սխալները եւ հետագայում ավելի լավ հաշվարկված քայլեր կատարեր, քանզի դրանից է կախված պայքարի եռանդի չմարելը եւ ավելի խորը դատող մարդկանց դեպի շարժում ներգրավելը: Շարժումը կարիք ունի այդպիսի մարդկանց: Ժամանակն է ավելի սթափ գնահատել ուժերը: Ինչ վերաբերվում է քոչարյանի հեռանալուն, իմ կարծիքով նա իրադրության հնարավոր սրման առաջին իսկ պահից կհայտնվի վարչապետի պաշտոնում եւ կփորձի սերժին պահել նախագահի պաշտոնում, իհարկե իր հովանու ներքո»:

    Դե ինչ, անցել է մեկ տարի, սակայն այդ ընթացքում ընդդիմությունը շարունակել է չփայլել սկզբունքայնությամբ: Ինչպե՞ս պետք է Վազգեն Սարգսյանի եղբայրները նայեն Ալեքսանդր Արզումանյանի ու մյուսների երեսին: ԵԱՀԿ բանաձեւները ասես Արմեն Սարգսյանի, որպես ամենաքաղաքական բանտարկյալի համար ընդունված լինեին: Ընդդիմությունը շրջանցում է այս հարցը, սա ազնիվ չէ: Պետք է իրականության զգացումով գնահատել իրավիճակը, Վանո Սիրադեղյանից արված մեջբերումները փետրվարյան օրերին ընդդիմության շարքերը չէին ավելացնում, շատերի համար նա այսօր եւս նույնքան անցանկալի է, որքան Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը վերջապես պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը պետք է վաստակել եւ վաստակել ամեն օր, ամեն գործիչի միջոցով: Իշխանության սխալները ընդդիմությանը հաղթանակի չեն հասցնի, ընդդիմության հաղթանակի գրավականը իրատեսական գործողությունների ծրագրից բացի նաեւ ազնվությունն ու առողջ ինքնաքննադատությունն է: Իսկ կա՞ այդպիսի ծրագիր, կա՞ մի խորը տնտեսագիտական վերլուծություն Հայաստանի խորտակվող տնտեսությունը փրկելու ուղիների վերաբերյալ: Ինչու՞ ընդդիմությունը կուլ տվեց Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Սերժ Սարգսյանի խայծը: Մի՞թե պարզ չէր, որ այդ երաժշտության պատվիրատուն Ռուսաստանն էր, ու հենց նրա շահերից էլ պիտի բխեին հետագա զարգացումները: Կկարողանա՞ ՀԱԿ-ը համախմբել հայությանը, թե հայ ասելով ՀԱԿ-ը միայն հայաստանաբնակ, այն էլ օրթոդոքս-ընդդիմադիր հայերին ի նկատի ունի: Ասա Նիկո՛լ, ո՞րն է ՀԱԿ-ի ծրագիրը հայերին համախմբելու հարցում, ինչպե՞ս պետք է մենք՝ հայերս, խուսափենք կորեացիների ճակատագրից: Ունե՞ք Սփյուռքի հետ աշխատելու ծրագիր, թե նորից պիտի իրական հայրենիք-պատմական հայրենիք զուգահեռներով խորացնենք մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ եղած անջրպետը: Հարցերս շատ են, ցավոք ձեր պատասխաններն են քիչ:

  5. Ալիկ
    Փետրվար 21st, 2009 at 13:38 | #5

    hamamit e Gori bavakanin chisht verlucutyun e.
    Nikoli Dilemanner@ tehin u jamanakin er grvac. Aynuamenayniv andradarnam GOrin, Marti 1-i irakan drtapatcharner@ Inz tvuma irakanum hetagayum kbacahaytven, im patkeracumov mi pah inch-vor ban katarvec. Minch marti 1-@ menq anzen achqov akanatesneynq te hox@ inchpes paxnum er Qocharyani u Serji takic.
    Mi pah sakayn gorcntac@ kang arav, karoh em ezrakacnel da Arevmutqi u Russatani hamazaynutyun@ uner, hishum eq erevi azgayin johovi 10 patgamavori het kangnel@, general Manveli het kangnel@, guce kayn ayloq sakayn hanrutyan@ u menq dran akanates chexanq, mi tesaq ays amen@ nman e palatakan hexashrjman ur@ sakayn kanxvec, kanxvec havanabar kampramati mijocov, guce ev zenqi u sparnaliqi aliqi tak, ur@ sakayn chkirarvec 1998 palatakan hexashrjman jamanak, ev ayteh tehin Gori verlucutyan ayn hatvac@ arje ardyoq urpeszi sranq kangnen kam chkangnen datarani arach, ete hishum eq 2007 Hoktemberi 26 hanrahavaqum LEvon@ koch arec ayd erkusin nerexutyun xndrel u heranal ays erkric.
    Sakayn hetagayum martavarutyun@ poxvec ayd uxxutymab.
    Ardyoq ayd ujer@ oronq pahanjecin Levoni hrajarakan@ 98-in havastiacrel en nran ur ureve mek@ chi kangni datarani arach???
    Im xorin hamozmamb aydpisi xosakcutyun chi exel…ete sranq unenayn ureve komromat Levoni hamakargi nkatmamb apa kbacahayteyn, Es ushi ushov hetevel ardyoq klinen bacahaytumner hhsh-i jamanakneri veraberyal, bayc baci talanchi baric, virtula mazutic, u XarabaXi vacahrqic ayl ban chlsnaq, sakayn @ndimadir chambaric lsanq miayn karucoxakan qnnadatutyun, cragrayin eluytner u aroxch tramabanutyun Erkri apagayi veraberyal, hatkapes hisharjan en 2007 arachi ereq hanrahavaqner@ huys kar ur payqar@ klini gaxaparakan, sakayn tatar-monxolakan mtacelakerpov Avazakapetakan burg@ unak che, urovhetev tget en.
    Inchev motikanam Marti 1-i depqerin ayjm @ndimutyun@ zgac, ur sranq chen hanznelu ishxanutyun@, banak@ ir korumpacvac Generelanerov patrast e katarel cankacac pahanj, ustikanutyan spaner@ patrast en katarel cankacac pahanj, Razmakan ustikan@ patrast e katarel cankacac pahanj, HHK-i vernaxav@ patrast e katarel cankacac pahanj, HYD-n patrast e katarel cankacac pahanj, BHK- patrast e katarel cankacac pahanj, @ndimutyun@ mnac mekucasvac + dran Ter-Petrosyan@ tnayin kalanqum er, Gor jan ………….. Du ches uzum ases, Es chem uzum asem, Myusner@ chen uzum barcrazaynen Sakayn aryun @ndimutyan@ nuynpes petq er.
    Nikoll Du er haytararum johovurd Zkan xanuti mot dirqer@ zichel enq, Nikoll du shat lavel texyak er ur aynteh mart er gnum, Nikoll Du shat lav el gideyr ur kan Shsher li benzinov, Nikooll Du manacac vernaxav@ karoh eyq kanxatesel ur aysteh aryun qtapvi, sakayn Myasnikyani arzanic ayn kohm chgnaciq………inchpes da haskananq, kases Inz Nikoll.
    Inqs akanes exa te inchpes mi sharq anzinq uronq minch ayd Operayi bemic cheyn ichnum ………vazevas paxnum eyn, u Du ayd jamanak der qayler eyr zernarkum joxovrdin pahel hraparakum.
    Hayastanum hnaravor e miayn palatakan hexapoxutyun……..

  6. Սուրեն
    Փետրվար 21st, 2009 at 17:38 | #6

    Տղերք ջան, կարո՞ղ եք այդ նույն հարցերը ուղարկել Նիկոլին որպես հարց: Ես ինչպես հասկանում եմ, Նիկոլը մեկնաբանությունների մեջ գրված կարծիքներին չի պատասխանում, այնինչ ես կուզեի իմանայի նաև իր պատասխանները Ձեր արած դիտարկումներին: Մանավանդ որ, ինչպես տեսանք այս կայքում, նա չի խուսափում պատասխանելուց նույնիսկ ամենասուր հարցերին: Ինչքան շատ հարց տրվի, ինչքան շատ պատասխաններ փնտրենք, այդքան շուտ կհասնենք ճշմարտության:

    Իսկ իմ կողմից կուզեմ ավելացնել, որ, չնայած իրոք կան քննարկման և բանավեճերի առիթ տվող շատ հարցեր` կախված ընդդիմության գործողությունների հետ, բայց եկեք չմոռանաք, թե ինչպիսի լարված պայմաններում և արագ էր պետք որոշումներ կայացնել այդ փետրվարյան օրերին: Այո, կային սպասումներ, որ չարդարացան` կապված և Մանվելի հետ, և այդ պատգամավորների հետ, որ միացան Շարժմանը, հետո նորից ետ կանգնեցին, կային շատ անկանխատեսելի բաներ, որոնք ստիպում էին փոխել մարտավարությունը կրիտիկական տեմպերով… Այսօր մենք պետք է լինենք վճռական, հաստատակամ և, իհարկե, մեզ հուզող հարցերի պատասխանները պահանջենք համապատասխան մարդկանցից:
    Ես համաձայն չեմ, որ Հայաստանում միայն պալատական հեղաշրջում է հնարավոր: Մենք ենք որոշողը: Որքան շատ մարդ դա հասկանա, այդքան շուտ մենք կհասնենք իշխանափոխության: Իսկ իշխանափոխությունից հետո էլ պետք է շարունակենք պայքարել: Պայքարել լավ պետություն ունենալու համար:
    ՄԻԱՍԻՆ ԿՀԱՂԹԵՆՔ: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  7. Ալիկ
    Փետրվար 21st, 2009 at 21:17 | #7

    Արամ ուղղակի խնդրանք տեղադրիր, տեղադրիր այս հոդվածը թույլ տուր այդպես արտահայտվել, հարց ու պատասխան բաժնում:

  8. ashot_tiko
    Փետրվար 22nd, 2009 at 12:53 | #8

    Hamadzajn enk ev patrast enk PAJQAREL minchev VERJ. Nstel, kangnel, orer, gishrner, shapatner nujnisk, kangnel minchev verj, dimadrel..
    Bajc, yete Mari 1-n henc-nenc hanrahavak lini, mardik havaqven, yert anen u gnan tun (vor mi amis heto nujn dzevi mi erek jamov handipen, heto mi erku amis heto noriv ec ajln) andzamb yes ev axpers el chenq ga..
    Voch te hognel enk, ajl animast e darnum.

  9. Սուրեն
    Փետրվար 23rd, 2009 at 00:19 | #9

    Աշոտ ջան, Տիկո ջան:
    Էդ լավա, որ պատրաստ եք պայքարել:
    Ես վոնց հասկացա դուք ուղղակի պայքարը ձեր ձևով եք հասկանում:
    Հանրահավաքները պետք է լինեն որքան հնարավոր է մարդաշատ: Դա անիմաստ չէ: Հակառակը` դա շատ-շատ կարևոր է: Յուրաքանչյուր հանրահավաք լիքը հարցեր է լուծում: Հանրահավաքի եկած մարդիկ նախ և առաջ ցույց են տալիս, որ չեն հանձնվել: Իսկ դրան հետևում են արդեն մյուս քաղաքական պրոցեսները: Նիկոլը շատ անգամ ասել է, որ այսօր պայքարը հիմնականում հոգեբանական է: Մենք պետք է հոգեբանորեն հաղթենք ավազակապետությանը: Այսինքն որքան հնարավոր է շատ մարդկանցով գնանք հանրահավաքների, դատերի, Հյուսիսային պողոտա ու մնացած բոլոր ակցիաներին:
    Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրած խաղաղ մարտավարությունը ամենաճիշտն է, թեև երևի ամենաբարդը: Եթե Լևոնը այդ մարտավարությունը չընտրեր, արդեն պարտվել էր:
    Վարչախումբը հույս ուներ, որ ընտրություններից հետո մարդիկ մի շաբաթ էդ ցրտին կկանգնեն ու կգնան տներով: Արդեն մեկ տարի է, ինչ մարդիկ կանգնած են` և ցրտին, և շոգին, ու կանգնելու են մինչև վերջ:
    ՄԻԱՍԻՆ ԿՀԱՂԹԵՆՔ: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  10. Suzanna
    Փետրվար 23rd, 2009 at 15:00 | #10

    Im xorin hamozmamb aydpisi xosakcutyun chi exel…ete sranq unenayn ureve komromat Levoni hamakargi nkatmamb apa kbacahayteyn, Es ushi ushov hetevel ardyoq klinen bacahaytumner hhsh-i jamanakneri veraberyal, bayc baci talanchi baric, virtula mazutic, u XarabaXi vacahrqic ayl ban chlsnaq, sakayn @ndimadir chambaric lsanq miayn karucoxakan qnnadatutyun, cragrayin eluytner u aroxch tramabanutyun Erkri apagayi veraberyal, hatkapes hisharjan en 2007 arachi ereq hanrahavaqner@ huys kar ur payqar@ klini gaxaparakan, sakayn tatar-monxolakan mtacelakerpov Avazakapetakan burg@ unak che, urovhetev tget en.

  11. Վալոդ
    Փետրվար 23rd, 2009 at 15:50 | #11

    Բարէվ սատ լավ հոդվացա

  12. Aram
    Փետրվար 27th, 2009 at 21:11 | #12

    @ashot_tiko
    Isk yes gnalu em misht, mijev verj! Nujnisk yete menak Levonn u Shaxnazarian@ mnan - meka gnalu em! MICHEV VERJ!!! NUJNISK YETE MENAK LINEM>
    Kamk a petk, Tiko jan! HAMARUTJUN, Ashot jan!

  1. No trackbacks yet.