> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Հարց Վահագն Ղուկասյանից

Վահագն ՂուկասյանԲարեւ Նիկոլ ջան, լավ ես, չէ՞ : Հունվարի 27-ին Ստրասբուրգ գնացի … Ուրեմն ԵԽ-ի ներս ու դուրսն էի ուսումնասիրում` հնարավորությունները եւ այլն, երբ դեռ ներս չէի մտել, մուտքի մոտ կանգնածս ժամանակ, մի այսպիսի միտք հղացավ: Հիմա ցանկանում եմ կիսվել, իսկ եթե իրագործելու անհրաժեշտություն լինի, նաեւ` իմ պատրաստ լինելս հայտնեմ: Եթե ապրիլին կայանալիք նստաշրջանի պատգամավորներին` նամակ, հայտարարություն, կամ որեւէ այլ փաստաթուղթ հանձնելու անհրաժեշտություն լինի, նկանի ունեմ ակցիայի տեսքով, ասենք`
ես դրանք բազմացնում եմ ու ԵԽ մուտքի առաջ կանգնած, հանձնում եմ` շենք մտնող պատվիրակներին… Ի դեպ, եթե ուշադրություն դարձրած լինես, նկատած կլինես, որ սրանք երկար գրված նամակներ, գրություններ կարդալ չեն սիրում… Կարելի է մեկ-երկու թերթ, ասենք անգլերեն (սա որպես միջազգային) եւ ֆրանսերեն լեզվով (սա էլ որպես հարգանքի նշան` տվյալ պետության տարածքում գտնվելուն): Մի խոսքով Նիկոլ ջան, նման անհրաժեշտություն ( բազմացնել, գնալ բաժանել : Կամ ցանկացած այլ գործողություն, որ այս կողմերում կկարողանամ կատարել) ես սիրով պատրաստ եմ:

Նիկոլի պատասխանը - Վահագ ջան, լավ եմ, դուք լավ եղեք: Փոխանցածդ տեղեկատվությունը ընդունեցի ի գիտություն: Բարեւներ ընտանիքիդ բոլոր անդամներին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.