ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ԵՂԲՈՐ ՀԱՐՑԻՆ
Հարց Հայկից
Բարև Նիկոլ ջան: Հարցը թերևս եղբայրս է ձևակերպում: Կարծում եմ հետաքրքիր կլինի կարդալ: Ուրեմն եղբայրս հարցնում է` Ի՞նչ է լինելու մարտի 1-ին: Ես գիտեմ հարյուրավոր մարդկանց, ովքեր լինելով սերժանտական կամ հասարակ քաղաքացիներ ասում են, մենք կգնանք հանրահավաքի միայն մի դեպքում, եթե այդ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նրա ասելով բառացիորեն: Նրանք պատրաստ են նույնիսկ կռվել, միայն թե այդ օրը ամեն ինչ սկսվի և ավարտվի: Նրանք վախենում են, որ ամեն հանրահավաքից հետո ճնշումներն իրենց նկատմամաբ մեծանում են: Ուրեմն ի՞նչ կլինի մարտի 1-ին:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, ես գիտեմ, որ նման խնդիր կա, որ շատերը երազում են այս վարչախմբի տապալումը, բայց պատրաստ են միանալ միայն պայքարի վերջին օրերին: Սա ինչ-որ տեղ վատ է, բայց ինչ-որ տեղ էլ շատ մեծ առավելություն է տալիս մեզ, որովհետեւ մեր հանրության շրջանում մենք ունենք թաքնված համակիրների մի հսկայական բանակ, ռեզերվ: Ու սա, հավատացեք, շատ հզոր գործոն է: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, կարծում եմ այդ օրը կունենանք շատ հզոր հանրահավաք, եւ հանրահավաքի արդյունքում կամրապնդվի հանրության հավատը մոտալուտ իշխանափոխության նկատմամբ:













