ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ
Փետրվար 16, 2009
Հարց Հայկից
Ողջույն Նիկոլ: Հուսով եմ ամեն ինչ նորմալ է: Հարցս կլինի «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի նույնիսկ կարելի էր ասել դրա անդամներից մի քանիսի պահվածքի վերաբերյալ: Դատողությունների գիրկը չընկնելով միանգամից հարցնեմ: Ինչպե՞ս ես վերաբերվում սույն անձնավորությանը: ես օրինակ սկզբից ևեթ էլ ասել եմ ու հիմա էլ ասում եմ` Ժառանգությունն իր ղեկավարով ատոմային ռումբ է ներդրված ընդիմության մեջ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, ես չէի շտապի վաղաժամ հետեւություններ անել: Կարծում եմ «Ժառանգությունը» մեզ նման կատեգորիկ եզրակացությունների հիմք չի տվել: Լավ եղեք:













