> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAY GORTSARAR YEVROPAYUM-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAY GORTSARAR YEVROPAYUM-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Hay gortsarar evropayum-ից

Nikol jan harcs etqan el qaghaqakan chi inchqan tntesakan, esor yst qez hayastanum hnaravora nerdnum katarel u ashxatel normal, ham harkery tal normal ham ekamutner unenal normal, artadrutyan kam ansharj guiqi bnagavarum??? isk hayastani tntesakan apagan vonc es patkeracnum hayastani nerka ishxanutyan mnalu depqum ev vonc gnalu depqum???? merci axper jan!

Նիկոլի պատասխանը - Հարգելի գործարար, ձեր հարցին ի պատասխան չեմ ուզում կրկնել այն տնտեսական դրույթները, որ հնչում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթներում, առկա են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում, կամ էլ «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության ծրագրային փաստաթղթերում: Ընդամենը ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հիմնարար սկզբունքի վրա: Իմ կարծիքով, ինչպես այլ ոլորտների, այնպես էլ տնտեսական ոլորտի խնդիրների լուծման բանալին` անհատի մակարդակում, հետեւյալն է. յուրաքանչյուր ոք պետք է իր օբյեկտիվ ընդունակությունները բիզնեսում արտահայտելու հնարավորություն ունենա: Իսկ սա նշանակում է, որ որեւէ մեկի առաջ չպետք է հարուցվեն արհեստական խոչընդոտներ, եւ տնտեսական իրավունքների, իրացվելի իրավունքների եւ պարտավորությունների ոլորտում բոլորը պետք է գտնվեն հավասար հնարավորությունների դաշտում: Ըստ այդմ, եթե որեւէ մեկի օբյետիվ ընդունակություններից բխում է, որ նա պետք է միլիոնատեր լինի, պետք է լինի, եթե մյուսի օբյեկտիվ ընդունակություններից բխում են, որ նա պետք է աղքատ լինի, ուրեմն` թող լինի: Բայց աղքատը իր այդպիսին լինելու համար պետք է միայն ինքն իրեն մեղադրելու օբյեկտիվ հիմքեր ունենա, իսկ հարուստը պետք է պարտական լինի միայն իր օբյեկտիվ ընդունակություններին եւ ոչ թե հովանավորչությանը, ապօրինություններ թույլ տալու արտոնությանը, պաշտոնական դիրքի չարաշահմանը: Ինչ վերաբերում է աղքատներին, իրեն հարգող հանրությունը պետք է սոցիալական երաշխիքներ ստեղծի այսպիսի վիճակում հայտնված մարդկանց համար, բայց սրանից առաջ, յուրաքանչյուրը նախ պետք է հնարավորություն ունենա իր այդ վիճակը հաղթահարել ինքնուրույն: Տնտեսությունը, իհարկե, այլ բաղադրիչներ եւ կոմպոնենտներ նույնպես ունի, որոնք վերաբերում են մակրոտնտեսության, տարածաշրջանային ինտեգրացիայի, ենթակառուցվածքների աշխատանքի ոլորտին: Բայց միեւնույն է, Հայաստանի տնտեսության հարցերի լուծումը պետք է սկսել խաղի ընդհանրական կանոնների հարցից, որի լուծումը բացառվում է գործող իշխանության պայմաններում, որովհետեւ գործող իշխանությունը հենված է օլիգարխիայի, մենաշնորհների վրա: Եւ ի դեպ, այս վիճակի վերացումը, հավասար պայմանների ստեղծումը կարող է Հայաստանի իրական տնտեսական հրաշքի հիմք դառնալ, որովհետեւ միայն երկրում հաստատված բեսպրեդելի պատճառով բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր որոշակի կապիտալ են կուտակել արտերկրում, զերծ են մնում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելուց: Փոխարենը չեն զլանում գումարներ ուղարկել Հայաստանում բնակվող իրենց հարազատների ապրուստը հոգալու համար: Եթե այդ գումարները ոչ թե ուղղակի մսխվեին ուտելիք-հագնելիքի վրա, այլ ներդրվեին տնտեսության իրական հատվածում, այսօր Հայաստանում բոլորովին ուրիշ վիճակ կլիներ: Բայց քանի որ բոլորը գիտեն, որ ներդրումները Հայաստանում որեւէ կերպ հնարավոր չէ պաշտպանել, նախընրում են Հայաստան ուղարկվող իրենց գումարները խարջել ՀՀ-ում բնակվող հարազատների ուտելիքի եւ հագնելիքի վրա: Սա գումարներ ծախսելու ապահով եղանակ է, չնայած` մեծ հաշվով այդ գումարները կրկին հոսում են իշխանական կլանի ներկայացուցիչների գրպանները, որովհետեւ հատկապես ուտելիքի ներկրումը եւ արտադրությունը ըստ էության կենտրոնացած է կլանի ձեռքին` մենաշնորհային իրավունքով: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.