> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Հարց Samvel Avetisyan-ից (HAYASTANI KAXAKACI)

1+1+1+Hargeli Nikol… chem uzum xosel mardkanc vogin barcracnelu masin… ings haskanumem vor da boloris u amenkis surb partakanutyunne… u ete es im erku dstrerin dastirakum em struk chlinelu gaxaparov uremn arden isk im partk@ katarumem… indz aveli shat hetakrkrum e inchpes anel vor bolor@ i vercho haskanan vor uj@ … artyunavet uj@, miavorman meche?… inchpes anel vor taxsistner@ haskanan vor arandzin irenc problemner@ chi lucvi? vor tonavachacharneri ashxatoxner@ haskanan vor miaynak vochinch durs chi ga, vor tneric anardar vrndvacner@ hamozven vor amen hingshabti karavarutyan shenki mot mi xumb dardavornerov havakvacnerov goral gochalov ban durs chi ga?… INCHPES BOLORI SRTNERIN HASCNEL… VOR … “MEK A BAN CHI POXVI BANADZEV@” STRKUTYAN ARAJIN KAYLNA…??? VOR DZAYN VACHAREL@ — NAXNINERI EV APAGA SERUNDNERI HOGU VACHARKA, VOR BARIN EV ARDAR@ HAXTELUE MIEVNUYNE, VOR BOLORS PATASXAN ENK TALU MIEVNUYNE MER ARACNERI HAMAR… U VONC HASKACNENK EKVORNERIN VOR MEKE GAXTOX CHENK… SHNORHAKALEM ASTUC VOR TESEL EM ERKU CNUND 1988 EV 2008.. erjanik em vor et orerin exelem azatutyan hraparakum.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սամվել. ես ձեր նշած խնդիրը լուծելու միայն մի տարբերակ գիտեմ: Ըստ այդմ, նախեւառաջ մենք ինքներս պետք է լինենք այնպիսին, ինչպիսին ուզում ենք` լինեն ուրիշները: Ընդ որում, մեր այս դիրքորոշման վրա բացարձակապես չպիտի ազդի այն, թե ուրիշները որքանով են այնպիսին, ինչպիսին ինքներս ենք ուզում, որ նրանք լինեն: Մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե մենք ինքներս որքանով ենք այնպիսին, ինչպիսին ուզում ենք, որ լինեն ուրիշները: Եւ այս պահվածքը ինքնանպատակ չէ, սա «1+»-ի հերթական իմաստներից մեկն է: Մեկի կողքին գումարածի նշանը պատահական չի դրված, սա նշանակում է, որ այդ մեկը ուրիշներին հնարավորություն է տալիս գալ եւ դառնալ հաջորդ «1+»-ը, այսինքն, ուրիշները իր վրա հենվելու հնարավորություն ունեն:

Ժամանակին մեր հանդիպումների ժամանակ շատերը ասում էին, թե ամեն ինչ անիմաստ է, ի՞նչ եք ընկել փողոցները, սա ԱԼՄ նայող, Տիգրան Կարապետիչին պաշտող եւ Դոդին քծնող ժողովուրդ է: Այս ամենին պատասխանում էի, եւ պատասխանում եմ` իսկ այդ ժողովուրդը այլընտրանք ունի՞: Հիմա ունի այդ այլընտրանքը, բայց այդ այլընտրանքը դեռ ամբողջովին կայացած չէ, այդ այլընտրանքը դեռ պետք է ապացուցի իր այդպիսին լինելը: Եւ մեզանից յուրաքանչյուրը նախեւառաջ պետք է ոչ թե ուրիշներին փնովի, այլ ինքն իրեն առաջարկի որպես այլընտրանք, իր պահվածքը, իր ապաշխարանքը, իր վերափոխումը, իր արթնացումը առաջարկի որպես այլընտրանք: Եւ եթե այդ առաջարկի մեջ մենք անկեղծ ենք, սկզբունքային ու հետեւողական` մեր կողքիկ կկանգնեն միլիոններ: Եւ այս պրոցեսը մենք տեսանք, տեսանք 2008-ի ձմռանը: Բայց դա ընդամենը առաջին բռնկումն էր, եւ մենք պետք է այդ այլընտրանքը պահպանենք մեր ժողովրդի համար` թեկուզ զրկանքների, թեկուզ սեփական կյանքի գնով, որովհետեւ այստեղ արդեն ոչ միայն մեր ինքնության, այլեւ մեր բարոյականության ու արժեքների լինել-չլինելու հարցն է դրված: Շնորհակալություն, որ դուք ձեր երեխաներին դաստիարակում եք այդ ոգով:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.