> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Անկախ լրագրողից

7-ըՆիկոլ դու ռեալ հիմա կարաս ինձ հավաստես, որ 7-ի բոլորը մաքուր տղեք են? ու ոչ մեկ կրիմինալ չի? և երբևէ չես լսել որ իրանք մարդ սպանեն հանուն տարածքի կամմ բիզնեսի? Երբեք մարդ չեն ծեծել ինչա դեմները ավտոյով կտրել ենք? Երբեք իրանք ու իրանց աղբոր կամ քրոջ երեխեքը մարդ չեն սպանել օրը ցերեկով? Ես քեզ ուղղակի տղամարդավարի եմ հարցնում այդ ամենը, ձեռքդ դիր խղճիտ ու ասա Նիկոլ ջան…

Նիկոլի պատասխանը - Հարգելի անկախ լրագրող. ես ձեզ տղամարդավարի ասում եմ, որ այն մեղադրանքներում, որ առաջադրված են 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներին, այդ մարդիկ` այո, մաքուր են առավոտյան ցողի նման, որովհետեւ չեն կատարել իրենց մեղսագրվող հանցանքներից ոչ մեկը: Հայաստանում կա մարդկանց մի շերտ, որ այնքան էլ լավ պատկերացում չունի, թե ինչ ասել է արդարադատություն: Շատերին թվում է, որ եթե մարդը ենթադրաբար երբեւէ ինչ-որ բան է արել, նրան ուրեմն կարելի է դատել իր չարած բաների համար, ելնելով այն իրողությունից, որ մեկ է` երբեւէ մի բան արած կլինի: Եթե այդպես է, հարգելի անկախ լրագրող, դուք էլ մաքուր չեք, դուք էլ երբեւէ մի բան արած կլինեք, թող ձեզ դատեն 7-ի գործով: Համաձա՞յն եք: Սերժ Սարգսյանը ոչ միայն արած կլինի, այլ կոնկրետ արել է, ինչո՞ւ իրեն չեն դատում: Ինչո՞ւ մարդ առեւանգած Նեմեցին չեն դատում, մարդ առեւանգած Դոդին չեն դատում, ինչո՞ւ չեն դատում Թոխմախի Մհերին, որ խոստովանեց, որ 1996-ի նախագահական ընտրություններում կեղծիքներ է թույլ տվել: Ինչո՞ւ չեն դատում Ռոբերտ Քոչարյանին, որ բազմաթիվ կոնկրետ եւ ափաշքյարա հանցագործություն է կատարել: Կամ, էդ ի՞նչ նոր կատեգորիա եք մտածել` «մաքուր»: Եւ սա մի երկրում, որտեղ անգամ կուսակրոն եկեղեցապետը մաքուր չէ, եւ այս մասին գիտեն բոլորը, համատարած այս մասին են խոսում: Ես ինքս ինձ համար չեմ պնդի, թե ես` Նիկոլ Փաշինյանս «մաքուր» մարդ եմ, որովհետեւ այսպիսով աստվածանարգություն գործած կլինեմ, որովհետեւ դա իրականություն չի լինի: Կամ ես ձեր «մաքրասիրությունը» կգնահատեմ, հարգելի անկախ լրագրող, եթե բացահայտեք ձեր անունը, ու տեսնեմ էդ ինչ հրապարակումներով եք հանդես գալիս: Տեսնեմ ձեր իսկական անվան ներքո պայքարում եք մաքրության համա՞ր, թե՞ յոլա եք գնում անմաքրության արանքներում, ասենք` վայ վերլուծաբան Արծրուն Պեպանյանի նման, որ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ մեր` ընդդիմադիր լրագրողների հոգին ուտում էր, սազը առած ՀՀՇ-ի իշխանությանը փառաբանում էր իր խմբագրած ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթով, հիմա մեզնից պատասխան է պահանջում ՀՀՇ-ի իշխանության տարիների համար: Քոչարյանի տարիներին էլ մի թուլա պաշտոն է ստացել ու վաղը մեզնից պատասխան է պահանջելու քոչարյանական ավազակապետության գործունեության համար: Ոչ միայն լսել եմ, այլեւ գրել եմ, լուսաբանել եմ, որ Հակոբ Հակոբյանի եղբոր որդին խառն է Վահան Զատիկյանի որդու սպանության գործին, եւ դուք դա առաջին հերթին մեր թերթից եք իմացել: Իսկ այդ հանցանքի մեջ կասկածվող մարդու հայրը, այսինքն` Հակոբ Հակոբյանի եղբայրը հիմա ի՞նչ է անում. ծառայում է Սերժ Սարգսյանին եւ ոչ թե իր եղբոր կողքին է կանգնած: Իսկ իմ իմացած կոնկրետ դեպքերի մասին բարձրաձայնել եմ ու բարձրաձայնում եմ: Եւ ի դեպ, անգամ ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանի եւ «Հայլուրի» տնօրեն Հարություն Հարությունյանի իրավունքների պաշտպանությամբ եմ հանդես եկել, երբ նրանք հոկտեմբերի 27-ի գործով կալանավոր էին: Չեմ ասել, թե նրանք անմեղ են, չեմ էլ ասել, որ մեղավոր են: Ասել եմ, որ մարդը, անկախ նրանից, թե ինչում է մեղադրվում, անկախ նրանից` մեղավոր է, թե ոչ, ունի իրավունքներ: Եւ ես ինձ պարտավորված եմ զգում այդ իրավունքների առաջ, անկախ նրանից, թե դա կոնկրետ ո՛ր անձի իրավունքն է, իմ քաղաքական համախոհի՞, թե՞ հակառակորդի: Հույս ունեմ, իմ պատասխանը ձեզ բավարարեց` մեռնեմ ես ձեր մաքուր ջանին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Սուրեն
    Փետրվար 17th, 2009 at 00:28 | #1

    Հոյակապ էր: Ինչպես միշտ:
    Ոչ մի հարցով, նույնիկ շատ ցավոտ թվացող հարցով չի ստացվում Նիկոլին պատին դեմ տալ:
    Ինչու՞: Շատ պարզ: Որովհետև նա միշտ առաջնորդվել է իր իդեալներով և ոչ թե շահով:
    Շատ հարցեր, որ մարդիկ այսօր ուզում են տալ որոշ ընդդիմադիրներին, չգիտես ինչու Նիկոլին են տալիս: Մոռանում են /կամ չգիտեն/, որ Նիկոլը ինքն էր այդ հարցերի մասին առաջինը բարձրաձայնում: Եվ շարունակում է բարձրաձայնել: Նիկոլը այսօրվա հազվագյուտ օբյեկտիվ մարդկանցից է:

  2. Edgar
    Փետրվար 17th, 2009 at 23:35 | #2

    E Suren jan, yes el em hamadzain apsos yndhatakum a baic te karcec chi zgacvum yndhatakum linely:)) Baic iroq mi tendenc em nkatum qoxarkvac vor voch meks erevi inqnaberabar chenq zgum, Nikoli harcin patasxaneluc heto 100% hamozvac em anharmar vichaki mej harc tvoxn a ynknum ira ankap u antramabanakan harceri ardiunqum:)))))))

  3. Սուրեն
    Փետրվար 18th, 2009 at 00:56 | #3

    Համոզված եմ, որ նման հարցերի հեղինակների մեջ նաև սադրիչներ կան: Հիմա այդ սադրիչներին ուղարկողները պետք է նրանց ասեն, որ էլ չշարունակեն, քանի որ ամեն նման հարց հենց իրենց դեմ է շուռ գալիս: Նիկոլը չի տրվում սադրանքներին և միևնույն ժամանակ պատասխանում է հարցերի, որ շատերին իրոք հուզում են: Այսպիսով “մութ մոմենտ չի մնում”:
    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

  1. No trackbacks yet.